Բաժիններ՝

Կիտրոնը խառնեք 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ. արդյունավետ բաղադրատոմս

Տանջված, հոգնած արթնանալը և օրն առանց էներգիայի սկսելն իսկապես տհաճ երևույթ է։ Fitkacker.ru կայքը գրում է, որ գոյություն ունի միջոց, որը կարող է օգնել օրգանիզմը մաքրել բոլոր տոքսիններից։ Էներգիայի մակարդակն ավելի բարձր կլինի, և ընդամենը մեկ օր անց ձեզ էներգիայով լի կզգաք։ Տարիների ընթացքում այս ըմպելիքն օգտագործվել է տարբեր առողջական խնդիրներից ազատվելու համար։ Այն ընդամենը երկու բաղադրիչներից է պատրաստվում՝ ձիթապտղի յուղ և կիտրոն։

Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը հաճախ անվանել են հեղուկ ոսկի։ Հռոմեացիներն ու հույներն իսկապես գնահատել են դրա օգտակարությունը։ Ձիթապտղի յուղը պարունակում է ճարպաթթուներ, որոնք խոլեստերինի մակարդակը նվազեցնելու հատկություն ունեն։ Բացի այդ՝ ձիթապտղի յուղն արդյունավետ միջոց է օրգանիզմը տոքսիններից ազատելու համար։ Յուրաքանչյուրն այն պետք է ներառի իր ճաշացանկի մեջ։

Կիտրոն

Կիտրոնը բազմաթիվ վիտամիններ, հակաօքսիդանտներ և սննդարար նյութեր է պարունակում։ Այն հարուստ է վիտամին C-ով, կալիումով, ֆոսֆորով, B խմբի վիտամիններով, սպիտակուցներով և ածխաջրերով։ Նշված երկու բաղադրիչները կօգնեն ձեզ ազատվել առողջական մի շարք խնդիրներից, այդ թվում՝

Փորկապություն
Կիտրոնի և ձիթապտղի յուղի համադրությունը իդեալական միջոց է՝ լեղապարկի և լյարդի ֆունկցիան ակտիվացնելու համար։ Այն հզոր հակաօքսիդանտ է, որն օրգանիզմից հեռացնում է տոքսինները, լավացնում նյութափոխանակությունը։

Սիրտ-անոթային հիվանդություններ
Մեծ քանակով ճարպաթթուններ պարունակելու արդյունքում ձիթապտղի յուղը շատ օգտակար է մեր օրգանիզմի համար, քանի որ կարողանում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ խոլեստերինը և ակտիվացնել արյան շրջանառությունը։

Ռևմատիկ խնդիրներ
Այս ըմպելիքն ուժեղ հակաբորբոքային հատկություններ ունի։ Այն պարբերաբար օգտագործելու դեպքում կարող է օգնել հոդերի բուժման գործում։ Խմեք այն նախաճաշելուց առաջ՝ քաղցած վիճակում։

Քարերի առաջացման կանխարգելում
Լեղապարկում քարերի առաջացումը կարող եք կանխարգելել և կանգնեցնել՝ առավոտյան քաղցած վիճակում օգտագործելով այս ըմպելիքը։ Խառնեք ձիթապտղի յուղը, կիտրոնը և ջուրը, խմեք նախաճաշելուց 1 ժամ առաջ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս