Ազատվեք խալերից, գորտնուկներից, սև կետերից, պապիլոմայից
Fithacker.ru կայքը գրում է, որ մաշկը մեր մարմնի ամենամեծ օրգանն է, որը բազմաթիվ գործառույթներ ունի.
• կանխարգելում է վիրուսները,
• պահպանում է մարմնի ջերմաստիճանը
• կանխարգելում է մարմնի ջրազրկումը
• օգնում է զգալ ցուրտը, տաքը, ցավը։
Բոլորս էլ ժամանակի ընթացքում կարող ենք մաշկի հետ խնդիրներ ունենալ, որոնց պատճառ կարող են դառնալ հորմոնալ անհավասարակշռությունը, կենսակերպի փոփոխությունը։ Քիմիական միջոցների օգտագործման փոխարեն՝ կարող եք բնական միջոցներ օգտագործել, որոնք շատ հեշտ է պատրաստել, իսկ արդյունքն ակնհայտ է։
Խալեր
Սխտոր
Խալերի շրջակայքին վազելին քսեք։ Սխտորը դրեք խալի վրա, փաթաթեք և թողեք մոտ 4 ժամ։ Լավագույն արդյունքի հասնելու համար սա պետք է կրկնել ամեն օր։
Գերչակի յուղ և կերակրի սոդա
Այս երկուսը լավ խառնեք, մինչև պաստա ստանաք։ Խառնուրդը քսեք խալի վրա, կապեք և թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան հանեք կապածը և մաշկը լվացեք ջրով։ Կրկնեք մի քանի անգամ, քանի արդյունքը չեք տեսել։
Խնձորի քացախ
Բամբակը թրջեք խնձորի քացախով և քսեք խալի վրա։ Կապեք այդ հատվածը և թողեք 8 ժամ։ Պրոցեդուրան պարբերաբար կրկնեք։
Գորտնուկներ
Բանան
Ամեն գիշերը մինչև քնելը մաշկին բանանի կեղև դրեք։
Մեղր
Մեղրը քսեք գորտնուկի վրա, փաթաթեք և թողեք ամբողջ գիշեր։
Խնձորի քացախ
Բամբակը թրջեք խնձորի քացախով, դրեք գորտնուկի վրա և թողեք ամբողջ գիշեր։
Սխտոր
Ամեն օր քնելուց առաջ գորտնուկի վրա սխտորի հյութ քսեք։
Պապիլոմա
Խնձորի քացախ
Բամբակը թրջեք խնձորի քացախով, դրեք այդ հատվածի վրա։ Մի քանի օր շարունակ կրկնեք սա։
Թեյի ծառի յուղ
Բամբակը թրջեք ջրով, ապա ավելացրեք թեյի ծառի յուղի մի քանի կաթիլ։ Բամբակը դրեք այդ հատվածի վրա և ֆիքսեք։ 1 ամիս շարունակ կրկնեք այս գործողությունը։
Գերչակի յուղ և կերակրի սոդա
Այս երկուսը լավ խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Խառնուրդը քսեք այդ հատվածի վրա, կապեք։ Լավագույն արդյունքը ստանալու համար օրվա ընթացքում 2-3 անգամ կրկնեք սա։