Բաժիններ՝

Ինչու են բժիշկները ծնողներին խորհուրդ տալիս պահպանել երեխաների հեռացված ատամները

2003թ. Ստոմատոլոգիական և դիմածնոտային հետազոտությունների ազգային ինստիտուտում հայտնաբերեցին, որ երեխաների ատամներն արժեքավոր ցողունային բջիջներ են պարունակում, որոնք կարելի է օգտագործել տարբեր հիվանդությունների բուժման համար։ Ինչպես գրում է Marketium.ru կայքը՝ հետագա ուսումնասիրությունները թույլ են տվել հանգել այն եզրահանգման, որ 7-8 տարեկան երեխաների ատամները հատուկ բջիջներ են պարունակում։ Դրանք ռեգեներացվում են նեյրոնների, ոսկրերի, աճառների։ Այս կոնցեպցիան հաջողություն է արձանագրել 1-ին տիպի շաքարային դիաբետի բուժման դեպքում։

Խնդիրը բարդանում է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բջիջները պետք է ողջ լինեն. միայն այդ դեպքում դրանք կարող են օգտակար լինել։ Ատամի համապատասխան հատվածը որոշակի չափով արյուն պարունակում է, սակայն որքան շատ ժամանակ է անցնում, բջիջները մահանում են։

Գոյություն ունեն կազմակերպություններ, որոնք պահպանում են երեխաների ատամները որոշակի գումարի դիմաց։ Որոշ ընկերություններ էլ սարքեր և լուծույթներ են տրամադրում, որոնք նախատեսված են տանն ատամները պահելու համար։ Երեխաների ատամներն իրականում 1 դոլարից էլ թանկ արժեն և կարող են կյանք փրկել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս