Հայաստանը` առողջապահության ոլորտում լիբանանյան խոշոր ներդրողների ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Լիբանանից ժամանած առողջապահության ոլորտում խոշոր ներդրումներ իրականացնող Նաբիլ Մթանիոս Թավիլի ղեկավարած պատվիրակությանը:

Պարոն Թավիլը Լիբանանի ամենախոշոր բժշկական կենտրոնների սեփկանատերն է, ինչպես նաև երկրի ամենաճանաչված սրտային վիրաբույժը։ Նա համանման ներդրումային ծրագրեր է իրականացրել նաև Ալժիրում և Սուդանում:

Հանդիպման ընթացքում նախարար Ալթունյանը Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավման և զարգացման գործում կարևորել է ինչպես միջազգային ընկերությունների ներկայացվածությունը, այնպես էլ` ներդրումային ծրագրերը:

Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, նախանշել հետագա կոնկրետ աշխատանքների ճանապարհային քարտեզը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31