Բաժիններ՝

Քարեր երիկամներում. ինչպես ազատվել դրանցից տանը պատրաստվող օշարակով

Երիկամներում քարերն առաջանում են այն պատճառով, որ օրգանիզմից հեղուկն ու հանքային աղերը նորմալ դուրս չեն գալիս։ Steptohealth.ru կայքը գրում է, որ վնասակար և ոչ պետքական նյութերի մեծ մասն օրգանիզմից դուրս են գալիս մեզի միջոցով. այս գործընթացում գլխավոր դերակատարումը երիկամներինն է։ Երբ հեղուկը, հանքային աղերը և քիմիական այլ միացություններ օրգանիզմից դուրս չեն գալիս, երիկամներում կարող են պինդ գոյացություններ ի հայտ գալ, որոնք անվանում են քարեր։

Դրանք ցավեր են առաջացնում և կարող են էապես ազդել կյանքի որակի վրա։ Չնայած այդ գոյացությունների չափերը յուրաքանչյուր դեպքում տարբեր են լինում, դրանց մեծ մասն արգելափակում է մեզի նորմալ դուրսբերումն օրգանիզմից։ Սա կարող է հանգեցնել միզուղիների վարակների և նույնիսկ արնահոսության պատճառ դառնալ։ Որոշ դեպքերում քարերը հեռացնում են տարբեր դեղամիջոցներով և բնական միջոցներով, սակայն, երբ խոսքը մեծ քարերի մասին է, դրանք հեռացվում են վիրահատական միջամտության արդյունքում։ Տնային պայմաններում կիտրոնից և իմբիրից պատրաստվող այս օշարակը կարող է օգնել դրանց դեմ պայքարում։

Անհրաժեշտ է հիշել, որ այս հիվանդության լավագույն պրոֆիլակտիկան օրվա ընթացքում բավարար քանակով հեղուկ օգտագործելն է։ Եթե քիչ ջուր եք խմում, մեզը մնում է օրգանիզմում, կարող է պնդանալ և վերածվել քարերի։ Քարերի դեմ պայքարելու գործում ձեզ կարող են օգնել կիտրոնն ու մաղադանոսը. դրանք բազմաթիվ սննդարար նյութեր են պարունակում և կարող են օգնել երիկամների ֆունկցիաների խանգարումների դեպքում։

Կիտրոնը թթուներ է պարունակում, որոնք զգալիորեն նվազեցնում են երիկամներում քարերի առաջացման հավանականությունը։ Այն նպաստում է օրգանիզմից քարերի և տոքսինների դուրսբերմանը։ Այն նաև հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի, որոնք կարող են կանխարգելել երիկամների և միզապարկի վարակները։

limon-3

Մաղադանոսը երիկամների առողջությունը պահպանելու համար լավագույն միջոցներից մեկն է։ Այն բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, որոնք նպաստում են տոքսինների և խոլեստերինի դուրսբերմանն օրգանիզմից։ Վիտամին C-ի պարունակության շնորհիվ՝ այն ամրացնում է իմուն համակարգը։

b25a1966

Բաղադրիչներ
• 1 կիտրոնի հյութ
• 1 կապ թարմ մաղադանոս
• 1 բաժակ ձիթապտղի յուղ (224 գրամ)
• 1 բաժակ թխկու օշարակ (325 գրամ)
• 1 բաժակ մեղր (335 գրամ)

Պատրաստման եղանակը
• Մաղադանոսը կտրատեք, կիտրոնի հետ լցրեք բլենդերի մեջ, հարեք՝ մինչև միասեռ զանգված ստանալը։
• Լցրեք ապակե ամանի մեջ և պինդ փակեք։
• Այն պահեք մուգ հատվածում։

med-y-domashii-sirop

Ամեն օր քաղցած վիճակում մեկ ճաշի գդալ ընդունեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս