Բաժիններ՝

Ինչպես պայքարել պսորիազի դեմ բնական միջոցներով. 7 խորհուրդ

Պսորիազը մաշկի պաթոլոգիա է, որն առաջացնում է կարմրություն, թեփոտություն, բորբոքում, ցավ։ Steptohealth.ru կայքը գրում է, որ այս հիվանդության դեմ կարելի է պայքարել նաև բնական միջոցներով։

1. Մաքրեք օրգանիզմը։ Պսորիազով տառապող անձանց մաշկը ծանրաբեռնված է տոքսիններով։ Այդ պատճառով էլ նրանց համար չափազանց կարևոր է տարվա ընթացքում գոնե մեկ անգամ մաքրել օրգանիզմը, ինչը կհեշտացնի լյարդի, երիկամների և աղիների աշխատանքը. սրանք այն օրգաններն են, որոնք տեքսինները հեռացնում են մարմնից։ Բնական մթերքների խանութներում կարելի է գտնել տարբեր հավելումներ, որոնք նախատեսված են օրգանիզմը մաքրելու համար։ Կարող եք ընտրել այն միջոցը, որն առավել հարմար է ձեր կենսակերպին։ Այս ընթացքում շատ կարևոր է անհրաժեշտ քանակի ջուր խմել։ Պրոցեսը կարող է տևել 15 օր կամ մեկ ամիս։ Իդեալական տարբերակ է համարվում՝ մաքրման մի կուրսն անցկացնել գարնանը, մյուսը՝ աշնանը։

ochishhay-organizm

2. Հետևեք աղիների աշխատանքին։ Այս օրգանը խիստ կապված է մաշկի և իմունային համակարգի հետ։ Պետք է թույլ չտալ, որպեսզի աղիները խանգարվեն։

• Փորկապություն։ Կտավատի և չիայի թրջած սերմերը, սև սալորը, կիվին, խնձորը կարող են օգնել խնդրից ազատվելու գործում։
• Դիարեա։ Կարող են օգնել կանաչ թեյը, սպիտակ կավը

3. Խուսափեք գլյուտենի և կաթնամթերքի օգտագործումից։ Պսորիազով տառապող անձինք կարող են խնդիրներ ունենալ այս մթերքներն օգտագործելուց հետո։ Կարող եք մեկ ամսով հրաժարվել դրանցից՝ հասկանալու համար՝ արդյո՞ք իրավիճակը կլավանա, թե՞ ոչ։

izbegay-glyutena-i-molochnyh-produktov

4. Վերահսկեք կալորիաների քանակը։ Շատերը նշում են, որ պսորիազի դրսևորումները մեղմանում են, երբ հետևում են սննդակարգին և ավելորդ չեն ուտում։

5. Օգտագործեք ծովի ջուրը։ Ծովի ջուրն օգտակար է ինչպես՝ ներքին, այնպես էլ՝ արտաքին օգտագործման համար։ Մարդիկ, ովքեր պարբերաբար լողում են ծովի ջրում, նշում են, որ մաշկի և մազերի որակը լավանում է։ Եթե հնարավոր չէ լողալ ծովում, ապա կարող եք ծովի աղ գնել և օգտագործել ախտահարված մասերում։

6. Մատուտակով լոգանք։ Պսորիազի դրսևորումների սրացման դեպքում կարող եք մատուտակով լոգանք ընդունել։ Այն հակաբորբոքային ազդեցություն է ունենում։ Ջուրը պետք է շատ տաք չլինի։ Լոգանքը պետք է տևի նվազագույնը 30 րոպե։

delay-vannochki-iz-solodki

7. Պսորիազի դեպքում օգտակար են նաև կտավատի ձեթը և եղինջը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս