Բաժիններ՝

17 առօրյա իր, որոնց պիտանելիության ժամկետի մասին մենք նույնիսկ գլխի չենք ընկնում

Adme.ru կայքը գրում է, որ մենք միշտ հիշում ենք, որ պետք է ստուգել կաթի, կոսմետիկ միջոցների պիտանելիության ժամկետը, սակայն անուշադրության ենք մատնում մի խումբ իրեր, որոնք մեզ շրջապատում են ավելի երկար, քան անհրաժեշտ է։
Որոշ իրեր, սակայն, պիտանելիության բավական կարճ ժամկետ ունեն, սակայն մենք չգիտենք այդ մասին։

1. Բարձ։ Պիտանելիության ժամկետը կազմում է 2-3 տարի։ Ցանկացած նյութով լցված բարձը ժամանակի ընթացքում դառնում է միջատների բնակատեղի, իսկ ձևի փոփոխությունն իրանի ցավի պատճառ է դառնում։

2. Տնային ոտնամաններ։ Սրանց պահպանման ժամկետը 6 ամիս է։ Սրանք սնկերի բազմացման համար հրաշալի միջավայր են։ Խորհուրդ է տրվում պարբերաբար և մանրամասն լվանալ դրանք։

1

3. Սպունգ։ Պահպանման ժամկետը 2 շաբաթ է։ Սպունգի, ինչպես նաև մարմնի ճլոպի մեջ սունկ և բորբոս է առաջանում

4. Մարմնի ճլոպի։ Պահպանման ժամկետը կազմում է 6 ամիս։

5. Սրբիչ։ Պահպանման ժամկետը կազմում է 1-3 տարի։ Թաց սրբիչները բակտերիաների առաջացման համար իդեալական միջավայր են։ Հաճախակի լվանալը նույնիսկ չի կարող օգնել։

6. Ատամի խոզանակ։ Ատամի խոզանակի պիտանելիության ժամկետը կազմում է 3 ամիս։ Այն պետք է փոխել ոչ միայն թեփուկների առաջին դեֆորմացիայի դեպքում, այլև գրիպով հիվանդանալուց, մրսածություն ունենալուց հետո, քանի որ հիվանդության կրկնության հավանականությունը մեծ է։

7. Ջրածնի պերօքսիդ։ Տուփը բացելուց 2 ամիս անց ջրածնի պերօքսիդը վերածվում է սովորական ջրի։ Փակ վիճակում այն պահվում է մեկ տարուց ոչ ավելի։

2

8. Սանր։ Սանը պետք է լվանալ շաբաթվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ, իսկ դրա պահպանման ժամկետը կազմում է 1 տարի։ Եթե դրանք պատրաստված են բնական նյութերից, ապա կարելի է փոխել 7-10 ամիս անց։

9. Օծանելիք, պարֆյումերիա։ Պահպանման ժամկետը 1-3 տարի է։ Փակ վիճակում սրանք կարող են պահվել 3 տարի, բաց վիճակում՝ 2 տարի։

3

10. Ծծակ։ Լատեքսից պատրաստված ծծակներն անհրաժեշտ է փոխել 2-5 շաբաթ անց՝ անկախ օգտագործման հաճախականությունից և արտաքին վիճակից։

4

11. Կրծքկալ։ Պահպանման ժամկետը 1-2 տարի է։ Երբ կրծկալը փոխում է իր ձևը, դառնում մեծ կամ փոքր կամ անհարմարության զգացում է առաջացնում, պետք է ազատվել դրանից։

12. Վազքի մարզակոշիկներ։ Պահպանման ժամկետը 1 տարի է։ 400-500 կմ վազելուց հետո մարզակոշիկները կորցնում են որոշակի հատկություններ և բեռ դառնում հոդերի համար։

5

13. Համեմունքներ։ Ժամանակի ընթացքում համեմունքները կորցնում են իրենց համն ու հոտը։ Դրանց պիտանելիության ժամկետը 1-3 տարի է։

14. Ալյուր։ Ըստ տվյալների՝ առաջին կարգի ալյուրը կարող է պահպանվել 6 ամիս, իսկ բարձր կարգի ալյուրը՝ 12 ամիս։

6

15. Կրակմարիչ։ Պիտանելիության ժամկետը 15 տարի է։

16. Տունն ախտահանող միջոցներ։ Պահպանման ժամկետը 3 ամիս է։ Այդ ժամանակահատվածում դրանք կորցնում են իրենց հատկությունները։

17. Միջոցներ միջատների դեմ։ 2 տարի անց այս միջոցները կորցնում են իրենց արդյունավետությունը։

7

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս