Գեղեցկությունը զոհեր է պահանջում։ Սա բացատրում է, թե ինչու ենք բարձրակրունկ կոշիկներ կրում, որոնց մեծ մասն անհարմար է։ Գեղեցիկ տեսք ունենալու համար պարտադիր չէ ինքներդ ձեզ անհարմարություն, ցավ պատճառել։ Բայց կան կոշիկներ, որոնք հատկապես շատ են վնասում առողջությանը։
Թարմ լոլիկից պատրաստված հյութը հարուստ է A, C վիտամիններով։ Պարբերաբար օգտագործելով այն՝ կարող եք նվազեցնել բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների առաջացումը և ամրացնել իմունային համակարգը:
Առաջարկում ենք հրաշալի շիճուկի բաղադրատոմս, որն արագացնում է մազերի աճն ու լավացնում է դրանց որակը: Այլևս ոչ մի մազաթափություն: Շիճուկի բաղադրության մեջ մտնում են հնագույն բուսական յուղեր, որոնք խթանում են մազերի ֆոլիկուլների աշխատանքն ու աճը:
Անհանգիստ քուն, ցրվածություն, մոռացկոտություն… Ծանո՞թ երևույթներ են։ Եթե այո, ապա, ամենայն հավանականությամբ, մինչև քնելը զբաղվում եք հեռախոսով։ Առաջին հայացքից անվնաս այս սովորությունն օրգանիզմի համար վնասակար հետևանքներ կարող է ունենալ։
Շատ ուտելն ու քաղցրի օգտագործումն ավելորդ քաշ հավաքելու միակ պատճառները չեն։ Գոյություն ունեն մի խումբ հիվանդություններ, որոնց զարգացումը հանգեցնում է ճարպի և ավելորդ կիլոգրամների կուտակմանը։ Ավելորդ քաշի պատճառները կախված են ներքին օրգանների աշխատանքից։ Քաշի ավելացմանը դրդող հիմնական գործոնները հորմոնալ հավասարակշռության և այն օրգանների խանգարումներն են, որոնք հորմոններ են արտադրում։
Մանանեխն օգտագործվում է ոչ միայն խոհանոցում, այլև ժողովրդական բժշկության մեջ։ Այն օգնում է ազատվել ջղաձգումներից, մանանեխով վաննաներն օգտակար են արթիտի, մեջքի ցավերի դեպքում։ Բացի այդ, մանանեխն արդյունավետորեն պայքարում է մրսածության նշանների դեպքում։
Նույնիսկ, եթե պատվաստվել եք և օրվա ընթացքում 12 անգամ լվանում եք ձեռքերը, չկա որևէ երաշխիք, որ չեք դառնա վարակի հերթական սեզոնի զոհը։ Եթե դա տեղի ունենա, ամենաքիչը կցանկանաք վատացնել ձեր վիճակը։ Այդ պատճառով էլ հարկավոր է իմանալ այն մթերքների ցանկը, որոնք ծանրացնում են վիճակը։
Քնի որակը մեծապես կախված է մթերքից, որ օգտագործում եք ընթրիքի ընթացքում։ Դժվարամարս սնունդ օգտագործելն ազդում է քնի որակի վրա՝ ծանրաբեռնելով նյութափոխանակության համակարգը։ Կայքը ներկայացրել է մթերքի ցանկը, որի օգտագործումը ցանկալի չէ։
Եղունգների թուլությունը հաճախ հանդիպող խնդիր է, որից ազատվելու համար կարող եք օգտվել այս միջոցից։ Այն պաշտպանում է եղունգները շրջակա միջավայրի, լաքերի, քիմիական միջոցների անբարենպաստ ազդեցությունից։
Տարիքն իր հետ բերում է մի շարք փոփոխություններ, որոնցից ամենանկատելին կնճիռներն են: Առավել հաճախ կնճիռներն ի հայտ են գալիս աչքերի շրջանում: Կոպերի մաշկը բարակ է, նուրբ և հաճախ ենթարկվում է արտաքին գործոնների ազդեցությանը, օրինակ՝ սթրես, վիտամինների և քնի պակաս: Գոյություն ունեն մի շարք կոսմետիկ միջոցներ մաշկի խնամքի համար, սակայն միշտ չէ, որ արդյունքը կատարյալ է լինում:
Մարդու օրգանիզմը բարդ կառուցվածք և գործառույթներ ունի։ Օրգանիզմի նորմալ կենսագործունեությունն ապահովելու գործում մեծ դեր ունի նաև երկաթը։ Ահա այն 10 նշանները, որոնք վկայում են օրգանիզմում երկաթի անբավարար քանակի մասին։
Շատերին է ծանոթ կոպերի կծկումները։ Այն մեծ անհանգստության պատճառ չպետք է դառնա, սակայն կան դեպքեր, երբ այն վկայում է առողջության հետ կապված խնդիրների առկայության մասին։ Հիմնականում կոպերի կծկումը կապում են սթրեսի և հոգնածության, ինպես նաև կոֆեինի, ծխախոտի և ալկոհոլի շատ օգտագործման հետ։ Այս երևույթը կարող է առաջանալ նաև աչքերի չորության, դրանց գերլարվածության, ալերգիաների պատճառով։
Մարդու օրգանիզմը յուրահատուկ մեխանիզմ է. այն զգուշացնում է առկա առողջական խնդիրների և սպառնացող վտանգների մասին։ Ինչպես է օրգանիզմը փորձում հուշել առողջական խնդիրների առկայության մասին։
Ամեն տարի ամբողջ աշխարհում փետրվարի 4-ին նշվում է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, որի խորհուրդն է ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին` կարևորելով հիվանդության կանխարգելումը, շարունակական հսկողությունը և բուժումը:
Կեֆիրով և բազուկով դիետան, թերևս, ամենաէժանն է բոլոր հնարավորներից:
Սպիտակուցը շատ կարևոր է օրգանիզմի համար. առանց դրանց՝ օրգանիզմը չի կարող գործել։ Estet-portal.com-ը գրում է, որ շատ կարևոր է հասկանալ, թե երբ օրգանիզմին չի բավարարում սպիտակուցների քանակը, և լրացնել բացը։
Հեռացնում է բորբոքումը։ Նռան կեղևի թուրմը շատ օգտակար է բորբոքային հիվանդությունների դեպքում։ Դրա համար հարկավոր է 2 թեյի գդալ մանրացրած կեղևի վրա 1 բաժակ տաք ջուր լցնել, տաքացնել գոլորշու վրա 30 րոպե, սառեցնել։ Թուրմը հարկավոր է խմել օրվա ընթացքում 2 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, 50 գրամ։
«Հետազոտված 152 տղամարդկանցից 4-ի մոտ է հայտնաբերվել կրծքագեղձի քաղցկեղ: Վահանաձև գեղձի շուրջ 2000 հետազոտություն է կատարվել, որի արդյունքում գրանցվել է 105 քաղցկեղի դեպք: 12 կնոջ մոտ ախտորոշվել է արգանդի պարանոցի քաղցկեղ, իսկ 15-ի մոտ արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակ»,-ասաց նա:
«Այսօր ողջ ուռուցքաբանության ոլորտը զարգանում է մեկ ուղղությամբ՝ գեների ուսումնասիրության և դրանով պայմանավորված գործոնների բացահայտման: Հեղափոխական նվաճումներ դեռևս չեն արձանագրվել, բայց առաջընթացն ակնհայտ է: Ոլորտի առաջընթացները սերտորեն կապակցված են ներդրումների հետ, և այս առումով մեր երկրում ուռուցքաբանության առաջընթացը շաղկապված է Հայաստանի առողջապահության ոլորտում եղած ներդրումների չափին»:
Վահանաձև գեղձի քաղցկեղը ժամանակին աշխտորոշելն ու դրա բուժմանն անցնելը չափազանց կարևոր է։
Որպես կանոն` մարմնի վրա առաջացող կարմիր խալերը փոքր չափի են և առաջանում են իրանի, կրծքի և մեջքի հատվածում: Սրանք վտանգավոր չեն առողջության համար` չնայած հարկավոր է վերահսկել մաշկի ցանկացած փոփոխություն: Որպես կանոն` սրանք առաջանում են բաց մաշկ ունեցող միջին տարիքի անձանց մոտ:
Արական սեռի մոտ ամենատարածվածը թոքերի, բրոնխների, կոկորդի, շնչառական համակարգի գոյացություններն են: Դրանց հաջորդում է շագանակագեղձի քաղցկեղը: Կանանց մոտ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, այնուհետև արգանդի վզիկի, սեռական օրգանների հետ կապված գոյացություններն են:
Ժամանակակից մարդու, հատկապես՝ գրասենյակային աշխատողների ամենագործուն օրգանն աչքն է։ Բազմաթիվ փաստաթղթեր, համակարգչի առաջ անցկացվող անվերջ ժամեր, սմարթֆոնի օգտագործում, հեռուստացույցի դիտում… այս ամենը հանգեցնում է աչքերի լարվածության, ինչը, բնականաբար, բացասաբար է ազդում տեսողության վրա։ Ինչպե՞ս դադարեցնել տեսողության վիճակի վատացումը։
Անցած տարի հետևողական աշխատանքներ են տարվել Արցախի առողջապահության համակարգը բժշկական նոր կադրերով համալրելու ուղղությամբ:
Կտավատի սերմն արդյունավետ կերպով մաքրում է օրգանիզմը տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը, մաքրում են աղիները և օրգանիզմը սնուցում են լեցիտինով, որը խթանում է նյութափոխանակության աշխատանքը:
Միջազգային ուսումնասիրությունները փաստում են, որ չարորակ նորագոյացությունները ցանկացած զարգացող և զարգացած երկրի առողջապահական համակարգի կարևորագույն հիմնախնդիրներից են։
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել և շրջանառությունից հանվել է Լեհաստանի «Նատուր Պրոդուկտ Ֆարմա ՍՊ Զ.Օ.Օ.» դեղագործական ընկերության արտադրության «Անտիգրիպին, դեղափոշի ներքին ընդունման լուծույթի, երիցուկի համով, փաթեթիկ N 10 (սերիա՝ 37250215, պիտանիության ժամկետ՝ 02.2018թ.) դեղը:
Մեղրը դեռ հին ժամանակներում համարվել է օգտակար դեղամիջոց. Հիպոկրատն ինքը կոչ էր անում օգտագործել այն կերակուրի մեջ ամեն օր՝ ուժ հավաքելու համար:
Քրոնիկական հոգնածությունը ժամանակակից աշխարհի ամենատարածված խնդիրներից մեկն է։ Եթե այս խնդիրը նաև ձեզ է անհանգստացնում, կարող եք փորձել գազարից և սխտորից պատրաստվող այս միջոցը։ Այս մթերքները կօգնեն ձեզ հոգ տանել առողջության մասին։
Եթե մշտապես 7 ժամից պակաս եք քնում, առողջությունը տուժում է։ Աստիճանաբար սկսում եք զգալ հանգստի պակասը, որի կարիքն ունեն մարմինն ու ուղեղը։ Որպեսզի դրանք նորմալ հանգստանան և վերականգնվեն, հարկավոր է քնել 7-9 ժամ։ Իհարկե, յուրաքանչյուր օրգանիզմ իր պահանջներն ունի, բայց խորհուրդ չի տրվում 7 ժամից պակաս քնել։ Եթե միշտ 4-6 ժամ եք քնում, հարկավոր է փոխել որոշակի սովորություններ։