Մազերի վաղաժամ ճերմակություն, ինչպես թաքցնել բնական միջոցների օգնությամբ
Steptohealth.ru կայքը գրում է, որ բնական միջոցներով հնարավոր է թաքցնել վաղաժամ սպիտակած մազերը։
1.Կարտոֆիլի հյութ։ Կարտոֆիլի կեղևները կարող են սնուցել մազերի մաշկը և մգացնել մազերի գույնը։ 4 կարտոֆիլի կեղևի վրա 2 լիտր ջուր ավելացրեք։ Դրեք դանդաղ կրակի վրա, թողեք 25 րոպե։ Սապսեք, մինչև թուրմը հասնի սենյակային ջերմաստիճանի։ Մազերը լվացեք, քսեք կարտոֆիլի թուրմը՝ մազերը նուրբ շարժումներով մերսելու միջոցով։ Թողեք 20 րոպե։ Լվացեք։ Կրկնեք սա շաբվաթվա ընթացքում 3 անգամ։
2. Հինա և ռոզմարին։ Բաղադրիչներ
• 3 ճաշի գդալ հինայի տերևներ՝ 30 գրամ
• 3 ճաշի գդալ ռոզմարին՝ 30 գրամ
• 2 բաժակ ջուր՝ 500 մլ։
Պատրաստման և օգտագործման եղանակը
• Եռացրեք ջուրը, ավելացրեք հինայի տերևները։
• Ցածրացրեք կրակը և դանդաղ կրակին թողեք 10 րոպե։
• Ավելացրեք ռոզմարինը, անջատեք կրակը, թողեք 20 րոպե։
• Մազերը լվացեք սովորական շամպունով, քսեք այս թուրմը՝ առանց լվանալու։
• Շաբաթվա ընթացքում օգտագործեք նվազագույնը 3 անգամ։
3. Երիցուկ և քրքում։ Այս միջոցը խորհուրդ է տրվում բաց շագանակագույն և ավելի բաց գույնի մազեր ունեցող կանանց։ Այն հնարավորություն կտա ոչ միայն թաքցնել վաղաժամ սպիտակած մազերը, այլև կամրացնի մազարմատները։
Բաղադրիչներ
• 1 ճաշի գդալ ռոզմարին՝ 10 գրամ
• 4 ճաշի գդալ քրքում՝ 40 գրամ
• 2 բաժակ ջուր՝ 500 մլ։
Պատրաստման և օգտագործման եղանակը
• Եռացրեք ջուրը, ավելացրեք քրքումն ու ռոզմարինը։
• Անջատեք կրակը, թողեք 20 րոպե։
• Մազերը լվանալու ընթացքում օգտագործեք որպես փափկեցնող միջոց։
• Մերսեք մազերի մաշկը՝ լավագույն արդյունքի հասնելու համար։
• Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
4. Եղեսպակ և ռոզմարին։ Այս երկուսի համադրությունն ավանդական մեթոդ է՝ մազերի վաղաժամ սպիտակեցումը, մազաթափությունը կանխելու համար։ Այն նպաստում է նաև մազերի աճին։
Բաղադրիչներ
• 3 ճաշի գդալ եղեսպակ՝ 30 գրամ
• 3 ճաշի գդալ ռոզմարին՝ 30 գրամ
• 2 բաժակ ջուր՝ 500 մլ։
Պատրաստման և օգտագործման եղանակը
• Ջուրը եռացրեք, ավելացրեք եղեսպակ և ռոզմարին, դրեք դանդաղ կրակին 5 րոպեի ընթացքում։
• Թողեք 20 րոպե։
• Մազերը լվանալուց հետո ցողեք մազերին։ Հսրկավոր չէ լվանալ մազերը։
• Օգտագործեք շաբաթվա ընթացքում 2 անգամ։
5. Սև ընկույզ։ Սա կթաքցնի սպիտակ մազերը և դրանք երկար ժամանակ փափուկ կդարձնի։
Բաղադրիչներ
• 8 ընկույզ
• 1 լիտր ջուր։
Պատրաստման և օգտագործման եղանակը
• Ջրին ավելացրեք ընկույզը, եռացրեք 25 րոպե։
• Թողեք թրմվի, անցկացրեք թանզիֆով։
• Մազերը թրջեք պատրաստված միջոցով և թողեք 30 րոպե։
• Լվացեք մազերը։ Կրկնեք սա մեկ օր անց։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը