«Տխուր» սնունդ. մթերք, որ փչացնում է տրամադրությունը
Mirkrasoty.life կայքը գրում է, որ սնունդը ևս կարող է ազդել տրամադրության վրա։ Որոշակի սնունդ օգտագործելու դեպքում տրամադրությունը կարող է կարճ ժամանակով բարձրանալ, ինչից հետո մեծ է ավելի վատ վիճակում հայտնվելու հավանականությունը։
1. Չիփս։ Բազմաթիվ վտանգավոր թթուներ և կոնցերոգեններ են պարունակում, որոնք օրգանիզմի վրա բացասական ազդեցություն են գործում՝ նաև արգելափակելով էնդորֆինները։ Մարդու ուղեղին սա անհրաժեշտ է, և, երբ պրոցեսը դադարում է, տրամադրությունն ընկնում է։
2. Խոզապուխտ։ Խոզապուխտը մեծ քանակով շաքար է պարունակում, աղ, հավելումներ, նիտրիտներ և կոնսերվանտներ, որոնք կարող են վատ տրամադրության պատճառ դառնալ՝ ազդելով մարդու նյութափոխանակության համակարգի վրա։
3. Քաղցր ըմպելիք։ Երբ քաղցր ըմպելիք եք օգտագործում, արյան մեջ շաքարի մակարդակը նախ՝ բարձրանում է, ապա՝ ընկնում, ինչը տրամադրության անկման պատճառ է դառնում։
4. Մարգարին։ Թեև մասնագետները շարունակում են վիճել՝ արդյոք մարգարինն ավելի շատ օգտակա՞ր, թե՞ վնասակար հատկություններ ունի, այնուամենայնիվ, այն կարող է բացասաբար ազդել տրամադրության վրա։
5. Դդմի մշակված սերմեր։ Սրանք տրամադրության անկում են առաջացնում, բայց կարճ ժամանակով։
6. Թխվածք։ Թխվածքը տրամադրության անկում կարող է առաջացնել, եթե դրանով եք սկսում օրը։ Ընդհանրապես խորհուրդ չի տրվում առավոտը սկսել մեծ քանակով ածխաջրերով, քանի որ նյութափոխանակության համակարգին երկար ժամանակ հարկավոր կլինի դրանք մշակելու և յուրացնելու համար։ Արդյունքում՝ կխանգարվի նաև հորմոնների արտադրությունը։
7. Գետնանուշ։ Երբ աղի գետնանուշ եք ուտում, օրգանիզմ մեծ քանակով նատրիում, սննդային հավելումներ են մտնում։ Արդյունքում՝ այն ևս կարող է բացասաբար ազդել տրամադրության վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը