Բաժիններ՝

Քնի պակաս. 8 տհաճ հետևանք օրգանիզմի համար

Ամեն օր 8-ժամյա քունը հարկավոր է օրգանիզմին՝ նորմալ աշխատանքի համար։ Steptohealth.ru կայքը գրում է, որ քնի պակասը մի շարք անցանկալի հետևանքներ է ունենում առողջության համար։

1. Բարձրանում է զարկերակային ճնշումը։ Քնի վատ որակն անդրադառնում է երակների և արյան շրջանառության վրա։ Դա հանգեցնում է սրտամկանի ծանրաբեռնվածության։ Արդյունքում քնի պակասը կարող է հանգեցնել հիպերտոնիայի։

2. Քաղցի զգացում է առաջանում։ Քնի պակասը կապված է մարդու մարմնի քաշի հետ։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ քիչ քնելու արդյունքում մեծանում է ախորժակը։ Քնի պակասը հանգեցնում է լեպտին հորմոնի քանակի նվազման, որը հսկում է ախորժակը։ Քիչ քնելու արդյունքում մեծանում է քաղցր ուտելու ցանկությունը։

3. Թուլանում է իմունիտետը։ Վատ քունը ֆիզիկական հյուծվածության պատճառ է դառնում, ինչի արդյունքում իմունիտետն ընկնում է։ Արդյունքում իմունային համակարգն ավելի քիչ հակամարմիններ է արտադրում՝ հիվանդաբեր միկրոբների դեմ պայքարի համար։ Արդյունքում մեծանում է բակտերիալ և վիրուսային վարակների, ինչպես նաև աուտոիմուն հիվանդությունների առաջացման հավանականությունը։

4. Ինտելեկտուալ կարողություններն ընկնում են։ Մարդու ուղեղն ու նյարդային համակարգն ամենաշատն են տուժում քնի պակասից։ Քիչ քնելու արդյունքում տուժում է կենտրոնանալու կարողությունը, մեզ համար ֆիզիկական գոսրծունեությամբ զբաղվելը դժվար է դառնում։ Մենք դժվարանում ենք որոշումներ կայացնել, հիշողությունը վատանում է։

5. Առաջանում է սթրես և դեպրեսիա։ Ընդամենը մի գիշեր վատ քնելը մեզ ավելի գրգռված ու նյարդային է դարձնում։ Իսկ քրոնիկական քնի պակասը կարող է հանգեցնել դեպրեսիայի։

6. Մեծանում է 2-րդ կարգի դիաբետի առաջացման հավանականությունը։ Հանգստի պակասը խանգարում է գլյուկոզայի վերամշակմանը։ Շաքարը սկսում է կուտակվել օրգանիզմում։

7. Քաշն ավելանում է։ Երբ քիչ ենք քնում, ոչ միայն շատ ուտելու ցանկություն ենք ունենում, այլև գիրանում ենք։ Գիրանում ենք ավելորդ կալորիաներ օգտագործելու արդյունքում։ Բացի այդ՝ քնի պակասը խանգարում է հորմոնների արտադրությանը, որոնք մասնակցում են նյութափոխանակության գործընթացին։ Արդյունքում օրգանիզմի համար ճարպերն ու շաքարը որպես էներգիայի աղբյուր օգտագործելն ավելի է բարդանում, որոնք սկսում են կուտակվել մարմնի տարբեր հատվածներում։

8. Բորբոքային պրոցեսներ են զարգանում։ Քնի պակասի արդյունքում անհավասարակշռություն է առաջանում, ինչն արտահայտվում է բորբոքմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս