Marketium.ru կայքը գրում է, որ կաթվածն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է։ Ուղեղի վնասված հատվածին արյուն, դրա հետ՝ թթվածին չի հասնում։ Բջիջների մի մասը սկսում է մահանալ, ինչի արդյունքում վրա է հասնում կաթվածը, տեղի են ունենում կենսագործունեության մի շարք խանգարումներ:
Ցավոք սրտի, այս խնդիրը մեր օրերում բավական տարածված է։ Դեպքերի մեծամասնությունում դրանք առողջության համար մեծ վտանգ չեն ներկայացնում, սակայն պրոգրեսիվող պատկերի դեպքում հիվանդությունը կարող է սպառնալ անպտղությամբ, մազաթափությամբ, ճարպակալմամբ։ Հենց այս պատճառով էլ շատ կարևոր է ճանաչել հիվանդության նախանշանները և վաղ շրջանում դիմել բժշկի օգնությանը։
Մազերն առանձնահատուկ հոգատարության կարիք ունեն։ Likeni.info կայքը գրում է, որ մազաթափությունը, մազերի որակի հետ կապված խնդիրները շատ տարածված են։ Դրանք հատկապես սրվում են վարսահարդարիչի և քիմիական միջոցներով մազերը ներկելու արդյունքում։
Թեփը գլխամաշկի խնդիր է, որը կարող է ի հայտ գալ՝ անկախ տարիքից, սեռից և մազի որակից: Գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք պայքարում են թեփի դեմ, սակայն դրանց բաղադրության մեջ մտնում են այնպիսի քիմիկատներ, որոնք ոչ միայն վերացնում են թեփը, այլև՝ վնասում են գլխամաշկը: Այս ամենից խուսափելու համար պետք է խելամիտ մոտենալ թեփից ազատվելու պրոցեսին: Ձեզ ենք առաջարկում տնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել թեփից:
Օրգանիզմը մեզ պարբերաբար նշաններ է ուղարկում, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին հասկանալ լուրջ խնդիրների առկայությունը։ Կաթվածը լուրջ խնդիր է, որն ուղեկցվում է ուղեղի արյան շրջանառության խանգարմամբ։ Սա իր հերթին՝ հանգեցնում է բազմաթիվ բարդությունների։
Սննդային թունավորումների և աղիքային վարակների կանխարգելումը սկսվում է մթերքի ձեռք բերման գործընթացից: Տոնական օրերին չհիվանդանալու համար անհրաժեշտ է:
Դարչինի և մեղրի օգտակար հատկությունները հայտնի են բոլորին։ Այս մթերքները կարող են օգնել նիհարել։ Փորձեք այս համեղ, հեշտ պատրաստվող ըմպելիքը, որն արագացնում է նյութափոխանակությունը և օգնում ազատվել ավելորդ քաշից։
Սննդամթերքը պետք է լինի բազմազան` բաղկացած մեծ մասամբ բանջարեղենից: Լրագրողների հետ հանդիպմանը նման խորհուրդ տվեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:
Օրվա ընթացքում օգտագործված աղի քանակը չպետք է գերազանցի մեկ գդալը՝ 5 գրամ, ներառյալ այն աղը, որն առկա է հացի, վերամշակված, ապխտած կամ պահածոյացված մթերքում: Չպետք է չարաշահել ալկոհոլը, օրական օգտագործել առավելագույնը մինչև 20 գրամ: Սնունդը պետք է պատրաստել հիգիենիկ և անվտանգ պայմաններում, նախընտրելի է շոգեխաշման, թխման մեթոդը, այդպիսով հնարավոր է նվազեցնել յուղի կիրառությունը:
Ֆիզիկական վարժություններն օգտակար են։ Դրանք լավագույն բանն են, որ կարող եք անել ինքներդ ձեզ համար։ Սակայն դրանց օգտակարությունն ապահովվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության հաճախականությամբ և ոչ թե դրանց ինտենսիվությամբ։ Այնպես որ, մի տանջեք ձեզ ֆիզիկական վարժություններով։ Մեկ ամսում Ապոլոնի վերածվելու խնդիր մի դրեք ձեր առաջ։
Դեղի գնի հետ կապված՝ ԱՆ աշխատակցի հետ զրույցում նշել էինք, որ ըստ շահառուների և «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության՝ այդ դեղն այնքան թանկ չէ, որքան ներկայացնում է նախարարությունը, ավելի «էժան» է։ Ի պատասխան՝ Ս. Մկրտչյանն ասել էր. «Այնքան է, որքան ֆիքսված գներ գոյություն ունեն դեղատներում, այնքան է, որքան ներկայացվում է»։
Տարեկան ավելի քան 3 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, բորբոքային հիվանդություններով և թոքերի հետ կապված այլ խնդիրներով, որոնք առավել հաճախ ի հայտ են գալիս վիրուսների, սնկային ինֆեկցիաների և բակտերիաների պատճառով: Չնայած մեր օրերում թոքաբորբը բուժվում է, այնուամենայնիվ, դեռ ոչ վաղ անցյալում այս հիվանդությունը բարդ և վտանգավոր էր: Այժմ հիվանդների միայն 5%-ն է մահանում այս հիվանդությունից:
Վիտամիններն առողջության աղբյուր են։ Նրանցից յուրաքանչյուրը պատասխանատու է օրգանիզմի որոշակի գործառույթների համար։ 25 տարեկանից հետո կնոջ օրգանիզմին չեն բավականացնում որոշակի վիտամիններ։
Հաստ աղու առողջությունը շատ կարևոր է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Այն մեծ նշանակություն ունի նյութափոխանակության, իմունային համակարգի և ջրի հավասարակշռության համար։ Եթե հաստ աղին նորմալ չի կատարում իր գործառույթները, ապա տոքսինները կարող են մնալ օրգանիզմում։ Այդ դեպքում արգասիքները մնում են օրգանիզմում, հայտնվում արյան մեջ։ Արդյունքում՝ փորկապություն է առաջանում. արգասիքները դժվարությամբ են շարժվում հաստ աղում։
Բժիշկ-թերապևտ Մարատ Մարկոսյանի կարծիքով` միջազգային ստանդարտների համեմատ՝ Հայաստանում բժշկական ծառայության գներն այնքան էլ բարձր չեն, պարզապես ցածր է հասարակության վճարունակության մակարդակը, այդ իսկ պատճառով գները մեր ազգաբնակչության համար համարվում են բարձր:
Նստատեղի նյարդն օրգանիզմում ամենաերկարներից ու կարևորներից մեկն է։ Այն վնասելու դեպքում կարող է ուժեղ ցավ առաջանալ մեջքի կամ ոտքի հատվածում։ Այս խնդիրն առավել հաճախ հանդիպում է 35-50 տարեկան անձանց շրջանում։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ մեջքի ներքևի հատվածի ցավն ուղեկցվում է քրոնիկական հոգնածությամբ և ոտքերի հատվածում ցավով։
Աչքերը հազարավոր բառերի փոխարեն կարող են խոսել առողջական վիճակի մասին։ 8 նշաններ, որոնք վկայում են օրգանիզմում առկա խնդիրների մասին։
Դեռ նախորդ դարի 20-ական թվականներին Տվեր նահանգում մի ծերունի էր ապրում, որի մասին խոսակցությունները տարածվել էին ամբողջ նահանգով մեկ: Բնակիչների խոսքերով՝ այս մարդը յուրահատուկ բուժում էր նշանակում բոլոր նրանց, ովքեր փորի շրջանում ցավեր էին ունենում:
Վերջերս բավական հաճախ ենք լսում գլխացավերի մասին: Իհարկե, գլխացավերից ազատվելու ամենահեշտ տարբերակը դեղամիջոցների ընդունումն է: Սակայն միշտ չէ, որ դեղամիջոցները դրական են ազդում մեր օրգանիզմի վրա, այդ պատճառով ձեզ ենք առաջարկում մի քանի բաղադրատոմսեր, որոնք բնական ճանապարհով կօգնեն ազատվել գլխացավից:
Մեղրի ու դարչինի օգտակար հատկությունները հայտնի են դեռ վաղ ժամանակներից։ Երկու բաղադրիչներն էլ հասանելի են, իսկ դրանց օգտակարությունն ապացուցված է հետազոտություններով։ Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն օր դարչինով մեղր ուտեք։
Անհրաժեշտ է իմանալ, որ մաքրող միջոցների մի մասը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Դրանց մի մասում օգտագործվում են որոշ նյութեր, որոնք կարող են առաջացնել հորմոնալ անհավասարակշռություն։ Որպես այլընտրանքային միջոցներ՝ կարող եք օգտագործել սոդա և քացախ, որոնք պարզապես հրաշալի են այս գործում։ Դրանք արդյունավետ են նաև որոշ բակտերիաների դեմ պայքարում։
Ականջի ցավ զգալու դեպքում հարկավոր է բժշկի այցելել՝ հասկանալու համար ցավի իրական պատճառը։ Ականջի ցավը երբեմն անտանելի է դառնում, սակայն այն կարող է հանգստացնել կամ թուլացնել որոշ միջոցներով, որոնք արդեն իսկ առկա են ձեր խոհանոցում։
Հետազոտությունները ցույց են տվել, որ ինֆարկտը ոչ միշտ է ուղեկցվում ուժեղ ցավով։ 45 տոկոս դեպերում այն չի ուղեկցվում սուր ցավով և սրտի նոպային բնորոշ նշաններով։ Սակայն սա չի նշանակում, թե պետք չէ մտահոգվել։ Այդ դեպքում վաղաժամ մահվան վտանգը բարձր է 34 տոկոսով։ Սրտամկանը լրջորեն վնասվում է, և ճիշտ բուժում չկազմակերպելու դեպքում կրկնության հավանականությունը մեծ է։ Կան որոշակի նշաններ, որոնք կարող են օգնել հասկանալ խնդիրը։ Խնդիրն այն է, որ հիվանդների մեծ մասն «իրեն այնքան էլ վատ չի զգում՝ բժշկի դիմելու համար»։
Վիտամինները չափազանց կարևոր են բջիջների ճիշտ գործունեության համար: Սխալ սննդակարգն ու վիտամինների պակասը կարող են հանգեցնել մի շարք առողջական խնդիրների: Ձեզ ենք ներկայացնում մի քանի նախանշաններ, որոնք մատնանշում են այս կամ այն վիտամինների պակասը:
«Չի կարելի արտադրողի նկատմամբ նման բան ասել։ Ի՞նչ իրավունք ունեն իրենք այլ պրեպարատի մասին նման բան ասել։ Ինչո՞ւ հազարավոր հիվանդներ, որոնք այլ պրեպարատներ են օգտագործում, չեն բարձրաձայնում այդ հարցը, այդ մի քանի մարդու մասին է խոսքը, այդ մի քանի մարդու վրա է դա ազդում»,- արձագանքեց նախարարության աշխատակիցը։
10 մթերք, որոնք չի կարելի ուտել քաղցած վիճակում, և 10 մթերք, որոնք կարելի է ուտել քաղցած վիճակում։
Եթե յուղոտ մաշկ ունեք, ապա հավանաբար արդեն առերեսվել եք այնպիսի խնդիրների, ինչպիսիք են լայն ծակոտիները, սև կետերը: Մաշկային մի շարք խնդիրներ կարելի է լուծել սննդակարգից որոշ մթերքների բացառման միջոցով: Օրինակ՝ ռաֆինացված շաքարը և մի շարք այլ սինթետիկ հավելումները, որոնք հանգեցնում են բշտիկների առաջացման: Սակայն պետք չէ մոռանալ նաև կանոնավոր մաքրումների մասին:
Չիայի սերմերը չափազանց օգտակար մթերք է, որը դեռևս հազարավոր տարիներ առաջ ապացուցել է իր արդյունավետությունը: Հենց այս սերմերն են, որ մայաների սննդակարգի մի մասն են կազմել: Այս սերմերը պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, մոտավորապես՝ 19-23%:
Եթե ցանկանում եք լավ քնել, խորհուրդ է տրվում գիշերային ժամերին անջատել հեռախոսը։ Իսկ որպես զարթուցիչ՝ գերադասելի է այլ, ավելի անվտանգ միջոց ընտրել։
Բազուկը պետք է լավ եփվի, ապա ավելացրեք հատապտուղներն ու բուսական յուղը, թողեք մի քանի րոպե եփվի: Եփելուց հետո կափարիչը ծածկեք և տաք կտորով փաթաթեք: Երբ խառնուրդը սառչի մինչև 40°С, մեղր ավելացրեք: Կրկին փաթաթեք և թողեք թրմվի 10 ժամ: Ամբողջը քամեք և լցրեք ապակե տարայի մեջ, դրեք սառնարանը: Խառնուրդից մեկ բաժակ խմեք առավոտյան դատարկ ստամոքսին, կամ կեսօրին՝ թխվածքաբլիթով: Մի քանի օր անց գուցե անհանգստություն զգաք, սակայն մի վախեցեք, այս ճանապարհով մաքրում եք օրգանիզմը: