Բազուկի հյութը երիտասարդացնում է ուղեղը

Ֆիթնեսով կամ սպորտով զբաղվելուց առաջ բազուկի հյութի օգտագործումը հանգեցնում է ուղեղի զգալի երիտասարդացման եւ նրա աշխատանքի բարելավման: Այս մասին գիտնականները գրել են Gerontology հանդեսում հրապարակված հոդվածում:

«Մենք բավական վաղուց գիտենք, որ ֆիզիկական վարժությունները բարերար ազդեցություն են ունենում ուղեղի վրա: Բայց մեր ոչ մեծ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ինտենսիվ ֆիզիկական բեռնվածությունները՝ բազուկի հյութի զուգակցմամբ, է՛լ ավելի շատ են փոխում հիպերտոնիայով հիվանդ տարեց մարդկանց ուղեղը, որն սկսում Է նվանվել նրան, ինչ մենք տեսնում ենք երիտասարդների գլխում»,-հայտարարել է ԱՄՆ-ի Ուեյք-Ֆորեսթի համալսարանի աշխատակից Ջեկ Ռեջեսքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս