Որքանո՞վ է Շիրակի մարզի բնակչությունն ի վիճակի օգտվելու գինեկոլոգիական և ուռոլոգիական ծառայություններից

Գաղտնիք չէ, որ Հայաստանում առողջապահական ծառայությունների գները բավական բարձր են, ուստի դրանցից օգտվելը, հատկապես՝ թանկարժեք վիրահատությունները, մեր բնակչության ոչ բոլոր խավերին են հասանելի:

168.amն անդրադարձել է Գյումրիում գինեկոլոգիական, ուռոլոգիական, պոլիկլինիկաների վճարովի և ատամնաբուժական ծառայությունների գներին:

Մենք նաև հետազոտություն ենք անցկացրել՝ պարզելու, թե որո՞նք են առողջապահական հիմնախնդիրները Շիրակի մարզում, որքանո՞վ է Շիրակի մարզի ազգաբնակչությունը վճարունակ առողջապահական ծառայություններից օգտվելու համար, ինչպիսի՞ վիճակագրական տվյալներ գոյություն ունեն Շիրակի մարզի ազգաբնակչության, առողջապահական ծառայություններից օգտվելու վերաբերյալ:

Վերջում անդրադարձել ենք դեղերի գնումների գործընթացի վերաբերյալ Գյումրու բուժհաստատություններից մեկի տնօրենի մտահոգությանը և ՀՀ առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին աշխատավարձերի փոխանցման ուշացման դեպքերին:

Թեմայի առաջին մասում կանդրադառնանք Գյումրիում գինեկոլոգիական և ուռոլոգիական, պոլիկլինիկաների վճարովի ծառայությունների գներին:

Գինեկոլոգիական հիվանդությունների գնացուցակ

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի կայքում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների բաժնում անդրադարձ է կատարվում նաև գինեկոլոգիական հիվանդությունների վարձավճարներին:

Գինեկոլոգի կոնսուլտացիան արժե 5000 դրամ, գինեկոլոգի կոնսուլտացիա, դրան գումարած նաև բուժումը՝ 10000 դրամ, արտաքին սեռական օրգանների սպեցիֆիկ բորբոքային հիվանդությունների բուժումը՝ 30000, արտաքին սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների բուժումը՝ 20000, գինեկոլոգիական էնդոկրին հիվանդությունների բուժումը՝ 40000, գինեկոլոգիական հիվանդությունների համակցված ձևերի կոնսերվատիվ բուժումը 3-6 ամսվա ընթացքում՝ 50000, փոքր կոնքի խոռոչի օրգանների սոնոգրաֆիան՝ 5000, պտղի սոնոգրաֆիան՝ 6000 դրամ:

Վերը նշված հիվանդանոցում 2017 թվականի հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման գինեկոլոգիական վճարովի ծառայություններ բաժնում առկա է հետևյալ գնացուցակը:

Պունկցիա կտրվածքային բիոպսիա՝ 29000, արգանդի պարանոցի կոնիզացիա՝ 35000, արգանդի խոռոչի քերում, կյուրետաժ՝ 35000, հիստերոսկոպիա՝ 110.000, փափուկ հյուսվածքների և սեռական օրգանների արտաքին թարախակույտերի բացում՝ 85000 դրամ, հեշտոցի պատերի և շեքի բարորակ ուռուցքների հեռացում՝ 80000, արգանդի պարանոցի ամպուտացիա՝ 95000, պլաստիկ վիրահատությաններ հեշտոցի վրա (.tvt.tot.miniarc) առանց նյութի՝ 210.000, կոնքի հատակի վերականգնում՝ 210.000, լապարասկոպիա ախտորոշիչ, օպերատիվ՝ 245.000, կոսերվատիվ վիրահատություններ արգանդի և հավելումների վրա, ձվարանի կիստայի հեռացում՝ 225.000 դրամ, վիրահատություններ խուղակների դեպքում՝ 310.000 դրամ: Արգանդի ռեզիդուալ պարանոցի հեռացումն արժե՝ 225.000, հղիության արհեստական ընդհատում դեղորայքային՝ 30000, տեղային անզգայացմամբ՝ 15000, ընդհանուր անզգայացմամբ՝ 25000 դրամ: Գինեկոլոգիական բաժանմունքում ոչ վիրահատական բուժման 1 օրվա արժեքն է՝ 10000 դրամ:

2016 թվականին այս հիվանդանոցում գինեկոլոգիական հիվանդությունների գծով պետպատվերի շրջանակներում իրականացվել է 6.301.000 դրամի, վճարովի ծառայությունների գծով՝ 12.346.000 դրամի բուժում: 2015-2016 թվականներին մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների գծով վճարովի մուտքերը կազմել են 6.220.000 և 12.346.000 դրամ գումար: 2016 թվականին մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում իրականացվել է 7.295.657 դրամի դեղորայքի ծախս:

«Գյումրու Ծննդատուն» ՓԲԸ-ից մեզ փոխանցեցին իրենց մոտ գործող վճարովի ծառայությունների գնացուցակը:

Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ծննդատան գործադիր տնօրեն Վարդան Սարգսյանը, իրենք տարիներ անց էլ իրենց մոտ առկա բժշկական ծառայությունների գները չեն բարձրացնում՝ հաշվի առնելով Շիրակի մարզի բնակչության անվճարունակ լինելը:

Պետպատվերով սպասարկման շրջանակներում այստեղ կարող են բուժվել 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամները, մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները, Հայրենական պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, մինչև 18 տարեկան միածնող երեխաները, մինչև 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք, բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, բռնադատվածները, բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողները, հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաները (մինչև 18 տարեկան), զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները և սոցիալական այլ խմբերին պատկանող անձինք:

Ծննդատանն առկա վճարովի ծառայությունների գնացուցակի համաձայն՝
սեռական օրգանների կոսերվատիվ բուժումը ստացիոնարում, ցերեկային ստացիոնարում, ամբուլատոր բուժումը, այդ թվում՝ դեռահասների, նաև հեշտոցի միանվագ մանիպուլյացիան արժե 100.000, 50000, 30000 և 2000 դրամ:

Հեշտոցի պատերի կիստաների հեռացումը, բարթոլինյան գեղձի թարախակույթի բացահատումը, գեղձի և պատերի կիստաների հեռացումն արժե 25000, 75000 և 100.000 դրամ: Վիրահատություններն արգանդի հավելումների վրա, այլ վիրահատություններ՝ 200.000 և 100.000 դրամ: Արգանդի էքստերպացիան հավելումներով և առանց հավելումների՝ 275.000 և 260.000 դրամ: Արգանդի վերհեշտոցային մասնահատումը հավելումներով, առանց հավելումների՝ 250.000 և 230.000 դրամ:

Հեշտոցի պլաստիկ վիրահատությունները՝ 250.000 դրամ: Հղիության արհեստական ընդհատում մինչև 12 շաբաթական հղիության դեպքում տեղային անզգայացմամբ, ընդհանուր անզգայացմամբ և հակառեզուս-իմունոգլոբուլի գործածությամբ արժե 15000, 25000 և 31000 դրամ: Հղիների պերինատալ հսկողությունը, որը չի մտնում պետական պատվերի շրջանակներում, առանց լաբորատոր քննությունների արժե 40000 դրամ:

Ծննդաբերություն ոչ ՀՀ քաղաքացիների համար, ինքնուրույն, կեսարյան հատումով՝ 120.000 և 195.000 դրամ, հղիության և հետծննդյան բարդությունների բուժում Պ/Պ-ից դուրս կանանց համար՝ 115.000, անպտղությունների ամբուլատոր հետազոտությունը և բուժումը 1 կուրսի դեպքում՝ 10000, հեշտոցի պատերի իջեցում՝ առաջնային կոլպոռաֆիա, հետին կոլպոռաֆիա, միջին կոլպոռաֆիա, պարանոցի պլաստիկ վիրահատություններ՝ 70000, 70000, 120.000 և 70000 դրամ: Վիրահատություններ արգանդի պարանոցի վրա էլեկտրոկոնիզացիա, ԴԷԿ՝ 35000 դրամ: Վիրուսային ինֆեկցիաների բուժումը՝ 60000 դրամ: Հղիության դեղորայքային ընդհատումը՝ 20000 դրամ:

Ծննդատանն առկա են նաև գինեկոլոգիական այլ վճարովի ծառայություններ: Կրծքագեղձի ու ձվարանների լաբորատոր հետազոտությունն արժե 6000 և 5000 դրամ: Լաբորատոր այլ հետազոտությունների՝ արյան և մեզի ընդհանուր քննությունն ու կոագուլոգրամման, գլյուկոզայի որոշումն արյան մեջ արժե 2000 դրամ:

Ուռոլոգիական ծառայությունների գնացուցակ

Գյումրիում ուռոլոգիական ծառայություններ մատուցում է «Գյումրի բժշկական կենտրոնը»: Այստեղ ուռոլոգիայի գծով արտահիվանդանոցային բժշկական օգնության վճարովի ծառայությունների ու գործիքային հետազոտությունների հետևյալ սակագներն են գործում:

Ուռոլոգիական փոքր ծավալի ամբուլատոր միջամտություններ՝ ֆիմոզ (թլպատում, հատում)՝ 30000 դրամ, ուրետրոցիստոսկոպիա տեղային անզգայացմամբ՝ 40000 դրամ, միզածորանի ստենտավորում առանց ստենտի՝ 50000 դրամ, և այլն:

Ուռոլոգիայի գծով հիվանդանոցային բժշկական օգնության վճարովի ծառայությունների մեջ են մտնում միզաքարային հիվանդությունների բուժումը՝ 380.000 դրամ, քարափշրում՝ 150.000 դրամ, արմատական նեֆրէկտոմիա՝ 400.000 դրամ, միզապարկի հեռացում՝ 350.000 դրամ, և այլն:

Բժիշկ-ուռոլոգ Կարեն Այվազյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ամբուլատոր բոլոր ծառայություններն իրենց մոտ վճարովի են, իսկ հիվանդների կեսից ավելին ասում են, որ մատուցվող ծառայությունների համար չեն կարող վճարել:

Կ.Այվազյանի խոսքով, Երևանի հետ համեմատած՝ իրենց մոտ գներն էժան են:

«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն արտոնություններ, ստացիոնար բուժումն անվճար է իրականացվում: Նրանք են հաշմանդամները, սոցփաթեթում ընդգրկվածները և այլք: Բաց դռների օրն ամբուլատոր բոլոր ծառայություններն անվճար են լինում»,- հավաստեց զրուցակիցս:

Վճարովի ծառայություններ պոլիկլինիկաներում

Պոլիկլինիկաների պարագայում վճարովի ծառայություններ մատուցվում են ոչ միայն
կացության քարտ չունեցող ՌԴ քաղաքացիներին, այլև տեղամասային պոլիկլինիկաներում չհաշվառված անձանց, արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող բժշկական կազմակերպություններում ընտանեկան  բժիշկների մոտ գրանցված քաղաքացիներին՝ բժշկական օգնության ցուցումների բացակայության դեպքում:

Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայում հեշտոցային քսուկի հետազոտությունն արժե 1000 դրամ, մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնությունը, այդ թվում՝ կարիեսի բուժումը՝ 8000, բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժումը՝ 25000, ատամնաքարերի հեռացումը՝ 10000, ատամի հեռացումը՝ 3000 դրամ: (Պոլիկլինիկայում մատուցվող ամբողջական վճարովի ծառայությունների գնացուցակը տե´ս հետևյալ հղումով:

Գյումրու «Կարմիր Խաչ»-ի անվան պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանի փոխանցմամբ էլ, ուռոլոգիական և գինեկոլոգիական ծառայություններն ՀՀ քաղաքացիների համար անվճար են, իսկ ՌԴ քաղաքացիների դեպքում, եթե ունեն կացության քարտ, իրենք ևս կարող են անվճար սպասարկվել:

Տեսանյութեր

Լրահոս