Սա ոչ մի դեպքում չի թույլատրվում ուտել 40-ն անց կանանց
Sovkusom.ru-ն գրում է, որ հասուն կնոջ օրգանիզմն արմատապես տարբերվում է երիտասարդ օրգանիզմից։ Այդ պատճառով հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին և շտկել այն՝ հաշվի առնելով տարիքային փոփոխությունները։
Առաջին հերթին հարկավոր է նկատի ունենալ այն հանգամանքը, որ 40 տարեկանից հետո տեղի են ունենում հորմոնալ ֆոնի փոփոխություններ, ինչի հետևանքով փոխվում է մաշկի, նյութափոխանակության, նյարդային համակարգի վիճակը։ Այդ պատճառով, եթե չեք ցանկանում ավելորդ քաշ հավաքել և նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունենալ, պետք է շտկեք սննդակարգը։
Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ տարիքի հետ խնդիրներ են առաջանում աղիների հետ, որոնց պատերի էլաստիկությունը նվազում է։ Սկսում են հաճախակի նկատվել փորկապություն և մետեորիզմ՝ փորափքանք։ Այս երևույթներից խուսափելու համար ևս հարկավոր է շտկումներ անել սննդակարգում։ Եթե ցանկանում եք գեղեցիկ կազմվածք ունենալ և հոգ տանել օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին, հետևեք այս խորհուրդներին։
Ինչ է հարկավոր անել
1. Ուշադրություն դարձրեք բուսական ծագման սպիտակուցներին։ Տարիքի մեծացման հետ հարկավոր է նվազեցնել մսի օգտագործումը, քանի որ այն սկսում է վատ յուրացվել։ Սննդակարգ ներառեք բուսական ծագման սպիտակուցներ՝ կաթնամթերք, սունկ, լոբազգիներ։ Քչացրեք մսի օգտագործումը, նախապատվություն տվեք անյուղ մսին։
2. Ջուր խմեք։ Արթնանալուց հետո, ինչպես նաև՝ սնունդ օգտագործելուց 1 ժամ անց մեկ բաժակ ջուր խմեք։
3. Սննդակարգից բացառեք քաղցր գազավորված ըմպելիքը, ֆասթ-ֆուդը, թխվածքը։ Սրանք բոլորն արագ յուրացվող ճարպեր են, որոնք օրգանիզմը վերածում է ճարպի։
4. Եթե միանգամից չեք կարողանում սննդակարգից բացառել վնասակար մթերքը, փորձեք դա անել աստիճանաբար. յուրաքանչյուր շաբաթ շտկում կատարեք սննդակարգում և դրանից բացառեք որոշակի վնասակար մթերք։ Ուշադրություն դարձրեք նաև մթերքի օգտագործման ժամանակին։ Օրինակ՝ եթե որոշել եք թխվածք ուտել, այն օգտագործեք օրվա առաջին կեսին։
5. Ուշադրություն դարձրեք քունջութին։ Քունջութը ֆիտոէստրոգեն պարունակում է ֆիտոէստրոգեն՝ կանացի հորմոնների բուսական նմանօրինակը։ Այս սերմերն օգնում են կարգավորել նյութափոխանակությունն ու նվազեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։ Միայն թե օրվա ընթացքում 3 թեյի գդալից ավելի մի օգտագործեք։
6. Հրաժարվեք ալկոհոլի օգտագործումից։ Հրաժարվեք ալկոհոլից, եթե ցանկանում եք գեղեցիկ կազմվածք ունենալ և կարգավորել աղիների աշխատանքը։ Տոն օրերին կարող եք մեկ բաժակ չոր կարմիր գինի խմել։
7. Յուղոտ ծովային ձուկ։ Սա 40-ն անց կանանց համար լավագույն մթերքներից մեկն է։ Այն ճարպեր է պարունակում, որոնք ապահավում են անոթների պաշտպանությունը, լավացնում են հիշողությունը, մազերի որակը։
8. Քիչ և հաճախակի սնունդ։ Սնվեք օրվա ընթացքում 2-3 անգամ։ Սա հնարավորություն կտա քաղցի զգացում չունենալ և արագացնել նյութափոխանակությունը։ Սկզբնական շրջանում դժվար կլինի, եթե սովոր չեք օրվա ընթացքում մի քանի անգամ սնվել, սակայն բավական արագ կսովորեք նոր սննդակարգին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը