Հոգնե՞լ եք դեմքի ծակոտիներից. փորձեք այս դիմակը
Budetezdorovy.ru-ն գրում է, որ մի խումբ գործոնների ազդեցության հետևանքով մաշկային խնդիրներ են առաջանում՝ կնճիռներ, ծակոտիներ և այլն։
Եթե հոգնել եք այս խնդիրներից և ցանկանում եք ազատվել դրանցից, կարող եք օգտագործել այս դիմակը, որը կօգնի նաև երիտասարդացնել մաշկը։
Բաղադրիչներ
• 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա
• 5 ճաշի գդալ գազարի թարմ հյութ
• 1 ճաշի գդալ կարագ
• ջուր։
Պատրաստման եղանակը։ 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլան խառնեք կես բաժակ ջրի հետ։ Եռացրեք 400 մլ ջուր, թողեք սառչի մինչև 40-50 աստիճանի։ Տաք ջրի մեջ եգիպտացորենի օսլա ավելացրեք, տաքացրեք, մինչև ստանաք խիտ զանգված։ Երբ խառնուրդը սառչի, ավելացրեք գազարի հյութը, կարագը, լավ խառնեք։
Թողեք մոտ 25 րոպե, դիմակը պահեք սառնարանում։ Օգտագործման եղանակը։ Նախ՝ հարկավոր է լավ լվանալ դեմքի մաշկը, քսել դիմակը։ 15-30 րոպե անց դեմքը լվացեք տաք ջրով և խոնավեցնող կրեմ օգտագործեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը