![](/banners/BeFunky-design.jpg)
Դպրոցական պայուսակի քաշը չպետք է գերազանցի աշակերտի քաշի 10%-ը. ինչպես պայուսակ ընտրել
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/dproc.jpg)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է, թե ինչպես է հարկավոր դպրոցական պայուսակ ընտրել:
Երեխաների համար նախատեսված ցանկացած ապրանք գնելիս պետք է ուսումնասիրել ապրանքի մասին ներակայացվող տեղեկատվությունը, մակնշումը և, անհրաժեշտության դեպքում, վաճառողից պահանջել վաճառվող ապրանքի որակը և անվտանգությունը հաստատող փաստաթուղթ։
Ցանկալի է, որդպրոցական պայուսակներն իրենց վրա ունենան լուսանդրադարձնող տարրեր և լինեն վառ գույների։
Դպրոցականպայուսակը պետք է ընտրել այնպես, որպեսզի պայուսակի վերին եզրը չսեղմվի դպրացականի ծոծրակային հատվածին, իսկ ներքևի եզրը՝ չսեղմի գոտկատեղը։ Սա կօգնի նաև հավասարաչափ բաշխել ծանրությունը։
Խորհուրդ է տրվում օգտագործել կոշտ մեջքով ուսապայուսակներ, և ոչ փափուկ ուսապարկեր՝ հատկապես ցածր դասարաններում: Պետք է ուշադրություն դարձնել նաև պայուսակի քաշին։ Դպրոցական պայուսակի քաշը չպետք է գերազանցի աշակերտի քաշի 10%-ը:
Դպրոցական պայուսակի ուսագոտիները ևս կարևոր են, լավագույն տարբերակը 5 սմ լայնքով փափուկ, առաձգական կտորից ուսագոտիներն են, որոնց երկարությունը հնարավոր է կառավարել։