
Առողջ սնուցումն օգնում է կանխարգելել շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները, կաթվածը և քաղցկեղը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ առողջ սնուցման կարևորագույն սկզբունքը բալանսավորված սննդակարգն է։
Պետք է ճիշտ համադրել ընդունվող կալորիաներն ու ֆիզիկական ծանրաբեռնվածության աստիճանը, ինչպես նաև սննդում օգտագործել բազմազան սննդատեսակներ, այլ ոչ թե միայն այն, ինչ մեզ դուր է գալիս։
Առողջ սնուցումն օգնում է կանխարգելել թերսնուցումը, ինպես նաև այնպիսի ոչ վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները, կաթվածը և քաղցկեղը։