Գիտնականները հեղափոխական պատրաստուկ են հայտնաբերել քաղցկեղի և ինֆարկտի դեմ

Գիտնականների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է, որ կանակինումաբը միաժամանակ նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է The New England Journal of Medicine-ում, դրա մասին հակիրճ հայտնել է The Guardian-ը։

Սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը, ներառյալ մահացու վախճանով դեպքերը, կանակինումաբի ներարկումներից հետո նվազում են 15 տոկոսով, իսկ արյունատար անոթների զուգահեռման անհրաժեշտությունը՝ 30 տոկոսով: Քաղցկեղով հիվանդությունը (մասնավորապես, թոքերի ուռուցքը) նվազել է 75 տոկոսով: Վերջինի պատճառներն առայժմ պարզ չեն:

Հետազոտությունը կատարվել է 2011-ից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակամիջոցում, դրան մասնակցել է շուրջ 17,5 հազար մարդ: Մասնակիցների միջին տարիքը կազմել է 61, նրանք բոլորը սրտամկանի ինֆարկտ են տարել: Կանակինումաբը մշակել է Novartis ընկերությունը: Կատարված հետազոտությունը նույնպես ֆինանսավորել է այդ ֆիրման:

Տեսանյութեր

Լրահոս