Այս մրգային դիետան կվերածի քեզ «երազանքի աղջկա»

Կիտրոնի հյութը պարունակում է թթուներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը: Այն պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին C՝ բնական և ուժեղ հակաօքսիդանտ: Դրա օգտագործման վրա հիմնված դիետան արդյունավետ է և հեշտ: Կիտրոնի հյութը պետք է խառնել ջրի հետ և նախաճաշից առաջ խմել դատարկ ստամոքսին:

Կիտրոնով ջուր՝ նիհարելու համար

Առաջարկում ենք հետևել այս դիետային 2 շաբաթվա ընացքում: Դա օպտիմալ ժամանակ է, որն անհրաժետ է օրգանիզմի մաքրման և նյութափոխանակության գործընթացների արագացման համար:

1-ին օր

1 հատ կիտրոնի հյութը խառնել 1 բաժակ ջրի հետ և խմել մեկ անգամից:

2-րդ օր

2 հատ կիտրոնի հյութը խառնել 2 բաժակ ջրի հետ և խմել երկու անգամից՝ առավոտյան նախաճաշից առաջ և երկրորդ անգամ սնվելուց առաջ:

Յուրաքանչյուր հաջորդ օրը պետք է ավելացնել կիտրոնը մեկ հատով: Գնալով ավելացող կիտրոնների հյութին զուգահեռ պետք է շատանան նաև ջրի բաժակները: Մեկ անգամից խմելու փոխարեն մեծ քանակության հյութը պետք է բաժանել չափաբաժինների:

7-րդ օր

3 կիտրոնի հյութը խառնել 10 բաժակ ջրի հետ և ավելացնել 1 ճ/գ մեղր: Խմել ամբողջ օրվա ընթացքում:

8-րդ օր

Քամել 6 կիտրոնի հյութը և խառնել 6 բաժակ ջրի հետ:

9-րդ օրվանից մինչև 13-րդ օրը քչացնել օգտագործվող կիտրոնները: Վերջին օրը 7-րդ օրվա կրկնությունը պետք է լինի: Համապատասխան չափերով կիտրոնով և մեղրով ջուրը գերազանց լուծում է դետոքս ծրագրի ավարտի համար:

Կարևոր է. եթե Դուք աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունեք, ապա հետաձգեք կիտրոնային դիետան մինչև բուժվելը:

Տեսանյութեր

Լրահոս