Աճի կանխատեսումներն ամենից շատ նվազեցվել են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի և Ղազախստանի համար։
Քննադատությունը հիմա մոդա է, բայց ճիշտ չէ միտումնավորությամբ չտեսնել նաև կատարված իրական աշխատանքը։ Այս մեկ տարում ակնհայտորեն երևում է, որ կառավարումն ավելի լրջացել է։ Պակասել են մանկամիտ, մատից ծծած ու գլխից մեծ խոստումները, որ չեն կատարվելու և ուղղված են հիմարացնելու մարդկանց, քայքայելով պետության հեղինակությունը։
Հայաստանի տնտեսությունն այս տարի անկում կարձանագրի 1 տոկոսով։ Սա Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումն է, որը ներկայացված է երեկ հրապարակված «World economic outlook» զեկույցից։
Ապրիլի 13-ին լրացավ ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի գործունեության 1 տարին: Այն մասին, որ տնտեսության վիճակը վատ է, նախորդ շաբաթ լրագրողների հետ զրույցում հաստատեց անձամբ Հ.Աբրահամյանը, բայց նաև նշեց, որ ձեռնարկվում են քայլեր, մշակվում են ծրագրեր, որոնց արդյունքը կերևա առաջիկա տարում:
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշել էր, որ այս ֆորսմաժորային իրավիճակում խիստ անհրաժեշտ է կառավարության միջամտությունը ու առաջարկել էր խնդրի լուծման ուղիներ
Գազի գնագոյացման հարցերով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը հասավ իր մուրազին: Նրանց աշխատանքն էլ ավարտվեց կամ կավարտվի այնպես, ինչպես վայել է բոլոր հեքիաթներին:
Առաջին դասարանցիներին անվճար համակարգիչ տրամադրելու ծրագիրը վատը չէ։ Հիմնավորումներն էլ վատը չեն։ Սակայն տեմպերը…
«Անհասկանալի ու անընդունելի է այսօրվա իրավիճակում գազի թանկացման մասին հարց բարձրացնելը: Հիմա պետք է խոսվի հակառակի` գազի գնի նվազեցման մասին: Որևէ հիմնավորում չկա գազի գնի բարձրացման համար: Ինչ ուզում են` ասեն, ինչպես ուզում են` մեկնաբանեն, հատկապես իշխանության ներկայացուցիչները, բայց որևէ տնտեսական հիմնավորում չկա, որ այսօր գազի գինը պետք է ՀՀ քաղաքացիների համար բարձրացվի»:
Ազգային վիճակագրության ծառայության տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ առևտրային բանկերի վարկային պորտֆելը նվազել է և շարունակում է նվազել։
Վերջին ամիսներին ֆինանսական աշխարհի ուշադրության կենտրոնում ԱՄՆ դոլարի արժևորումն է, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում բազմաթիվ երկրների համար
Մենք՝ հայերս, ունենք գործարար ջիղ և, եթե ստեղծենք բարենպաստ միջավայր ՓՄՁ-ների նախաձեռնությունների իրականացման համար և ապահովենք մատչելի ֆինանսական ռեսուրսներով, ապա արդյունքները շոշափելի կլինեն ողջ տնտեսության համար:
ՀՀ-ի պարագայում նույնպես օրինաչափություն կարելի է գտնել փոխարժեքի և արտահանման միջև։ Թույլ դրամը նպաստում է արտահանմանը։ Սակայն կա մի բայց…
2015 թվականի մարտի 31-ին «Արդշինբանկի» և OPEC-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) միջև Վիեննայում տեղի ունեցավ 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի ստորագրում: OFID-ի կողմից պայմանագիրը ստորագրեց գլխավոր տնօրեն պարոն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը, «Արդշինբանկի» կողմից՝ վարչության նախագահ պարոն Մհեր Գրիգորյանը:
Այս շաբաթվա ամենաանսպասելի տնտեսական լուրի հեղինակը Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակն է: Հայաստանի տնտեսության հերթական վերլուծականը հրապարակելիս` գրասենյակը կանխատեսեց, որ 2020թ. կունենանք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ: 90-ականների էներգետիկ ճգնաժամի հիշողություններից դեռևս չձերբազատվածներիս համար սա սարսափելի կանխատեսում է:
Գլխավոր ասելիքն այն էր, որ ավտորիտար, դիտկատորական ռեժիմները չեն կարող տնտեսական աճ ապահովել։
«Տեղի կունենա՞ գնաճ: Պարտադիր չէ, որ գնաճը լինի այնքան, ինչքան դրամն արժեզրկվի, եթե միաժամանակ ՀՀ նախագահը հայտարարի, որ շուկաներն ազատ են: Իսկ սա պետք է լինի ազգային ակցիա` ինչպես գնացինք հռչակագիրը կարդացինք: Ես խորհուրդ կտայի, որ նախագահը տնտեսական էլիտային հավաքի ու հայտարարի, որ շուկան ազատ է»:
Ինչպես երևում է պետական պաշտոնյաների լրացրած հայտարարագրերից` մեր պաշտոնյաները նախընտրում են իրենց խնայողությունները պահել արտարժույթով։
Մեր զրուցակիցն է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC-International Finance Corporation)` Հարավային Կովկասի նորանշանակ տարածաշրջանային ղեկավար Յան վան Բիլսենը։
Եթե 1 ամսվա ընթացքում կառավարությունը պատասխան չտա նաիրիտցիներին, նախատեսվում է Դատախազություն ուղարկել ընդհանուր վարկային միջոցներին վերաբերող նամակը, որին, բնականաբար, ընթացք չի տրվի, ու մեղավորները կրկին չոր դուրս կգան ջրից:
Հաշվի առնելով դրամի արժեզրկումը՝ իրանցիների համար հայաստանյան հանգիստը պետք է էժանացած լիներ։ Բայց արի ու տես, որ նրանք բողոքում են թանկացումից։
Հիմնական պատճառն այն է, որ ռուսական ռուբլին արժեզրկվել է գրեթե 100%-ով, այսինքն՝ մեկ դոլարի գինը 30-ից դարձել է 60 ռուբլի…
Առանց այն էլ պաշտոնական վիճակագրությանը շատերը, մեղմ ասած, թերահավատությամբ են մոտենում։ Իսկ այսպիսի անփույթ վերաբերմունքի պատճառով ընդհանրապես անիմաստ է դառնում վիճակագրական զեկույցներն աչքի անցկացնելը։
Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ ընկերությունը ավարտել է բաժնետոմսերի նոր թողարկման վաճառքը Միջազգային ֆինանսական կորպորացիային (ՄՖԿ)։
Մենք պետք է սկսեինք ապրել այլ սկզբունքներով. դու կաշառակեր ես, ես՝ ոչ, ձեր տնտեսությունը՝ պակաս, իսկ մերը՝ ավելի զարգացած է, ձեր երկրում ապրելը վտանգավոր է, մեզ մոտ՝ անվտանգ:
ՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը կարծում է, որ այսօր ամբողջ աշխարհում թևածող ճգնաժամը չի կարող ազդեցություն չունենալ ՀՀ տնտեսության վրա` թե՛ արտահանումների, թե՛ ներմուծումների առումով:
2009 թվականին նույնպես կառավարությունը գնաց թանկուկրակ անհասկանալի վարկեր ներգրավելու ճանապարհով, որոնցից մեկը Ռուսաստանից վերցված 500 միլիոն դոլարն էր` կրկին բավականին թանկ պայմաններով
Հայաստանը երեկ կատարեց եվրոպարտատոմսերի (եվրոբոնդերի) երկրորդ տեղաբաշխումը։
Վերջին տարիների ամենաառեղծվածային ու հակասական պատմությունը, հարկավ, հանրահայտ «Նաիրիտին» է վերաբերում: Գիտաարտադրական այս հսկան շատ ինքնատիպ ու տարօրինակ մեթոդով է վրեժ լուծում: Հիմա քչերն են հիշում, որ 1988-ի ազգային զարթոնքը սկսվեց «Նաիրիտը եղեռն է» ցուցապաստառ-կարգախոսերուվ: Հավանաբար, ոչ ոք չի էլ հիշում, թե ինչպես էր մեր պատգամավորներին ԽՍՀՄ տվյալ պահի վարչապետ Նիկոլայ Ռիժկովը լացակումած պաղատում` չփակել այդ ձեռնարկությունը:
Վարկավորման ծավալների սահմանափակման և պայմանների խստացման մասին խոսում են ոչ միայն տնտեսավարողներն ու քաղաքացիները, այլ հենց իրենք` բանկիրները։
Կառավարությունն անուղղակիորեն խոստովանում է` միջոցներ է վերցնում ոչ թե տնտեսական աճը խթանելու, այլ` բյուջետային ընթացիկ ծախսերը փակելու համար։