Ռուբեն Վարդանյանի համոզմամբ՝ Ռուսաստանը շարունակում է գրավիչ շուկա մնալ ներդրողների համար. CNN Money
CNN Money-ն անդրադարձել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պայմաններում այդ երկրում ներդրումներ կատարելու հեռանկարներին։ Լրատվամիջոցը զրուցել է ամերիկյան միլիարդատեր Դեյվիդ Բոնդերմանի հետ, ով նշել է, որ չնայած պատժամիջոցներին՝ Ռուսաստանը ներդրողների համար գրավիչ է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։
Նշենք, որ Բոնդերմանը երկար տարիներ գործում է ռուսական շուկայում։ Նա հանդիսանում է 1992 թվականին հիմնադրված TPG capital ընկերության համասեփականատերը։ Նշենք, որ այս ընկերությունը 2011 թվականին 100 միլիոն դոլարի ներդրում կատարաց ռուսական VTB Group-ում։
CNN Money-ն զրուցել է նաև ռուսաստաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի հետ, ով համաձայնել է Բոնդերմանի հետ։ Պատժամիջոցների մեջ նա տեսնում է դրական պոտենցիալ՝ համարձակ ներդրողների համար։
«Սահմանափակումները (պատժամիջոցները – 168.am) հնարավորություն են տալիս ավելի շատ փող աշխատել։ Շատ ներդրողների համար Ռոսաստանը շատ գրավիչ է։ Այն հսկայական շուկա է»,- ասել է Վարդանյանը։
Նա ընդունում է, որ Ռուսաստանում առկա է որոշակի անորոշություն, սակայն գտնում է, որ դա փոխհատուցվում է մի շարք այլ գործոններով, օրինակ՝ ավելի բարձր շահույթի մարժայով։ «Մենք Ռուսաստանում ավելի շատ եկամուտ ենք ունեցել, քան ցանկացած այլ երկրում»,- ասել է Ռ. Վարդանյանը։