Բացարձակ առումով հարկերն ամենից շատ ավելացրել է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ շուրջ 6.7 միլիարդ դրամով։ Սակայն ցանկի հերոսն, անշուշտ, «Գրանդ Տոբակոն է», որը առաջին տասնյակի մեջ մտնող ընկերությունների թվում տոկոսային առումով ամենից շատ է հարկերն ավելացրել։
Անհատ ձեռներեց Հարություն Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, թե շատ կուզենար, որ կառավարությունը վերջնական որոշում կայացներ և կրկին չհետաձգեր հարցի լուծումը:
ICMM-ի զեկույցում նշված են ամենից շատ հանքանյութ արտադրող TOP-20 երկրները։ Հայաստանն այդ ցանկում չկա
«ԿԲ-ն հայտարարում է, որ պետք է 5-6 բանկ: Նույնն է թե` վաղը կառավարությունը որոշում կայացնի, թե 2 հա-ից պակաս մակերեսով խանութները լուծարում է, կամ՝ ռեստորանը պետք է ունենա 1000 նստատեղից ոչ պակաս, կամ էլ՝ ՀՀ քաղաքացին պետք է ունենա 100 կգ-ից ոչ պակաս կշիռ: … Ամեն մի բանկը Հայաստանի մասնիկն է, դնում են ու գնդակահարում: Ինչո՞ւ»,- ասում է Էդվարդ Սանդոյանը:
Կտրականապես դեմ լինելով որևէ հարցում ծայրահեղ ցանկացած քայլի, այդուամենայնիվ չեմ կարող մեղադրել այդ մարդկանց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում սպառնում են գործադուլով: Հարցն այն է, որ այսպես թե այնպես, օրենքի կիրառումը լուրջ հարվածներ է հասցնելու փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող այս քաղաքացիներին, ուստի հասկանալի է իրենց տրամաբանությունը, թե ավելի լավ է չաշխատել, քան վնասներ կրել:
Կոռուպցիայի առումով, եթե ներդրողները փորձում են հասկանալ, թե որքանով կոռուպցիան կարող է վնասել իրենց ներդրումներին, կամ այն օգնությունը, որ ցույց է տրվում տվյալ երկրին, որքանով կարող է թալանվել, վերցվում է ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթիվը:
Եթե մեր պաշտոնյաները նախկինում պարծենում էին ՀՀ տնտեսական ազատության աստիճանով, այսօր նրանց ճաշակը փոխվել է՝ տնտեսությունը աստիճանաբար կորցնում է ազատականությունը։
Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի կարճաժամկետ ու երկարաժամկետ արժութային վարկանիշը «BBB-/A-3»-ից իջեցրել է մինչև «BB+/B», որը փորձագետներն անվանում են թափոնային կամ աղբարկղային վարկանիշ: Վերլուծաբանները գտնում են, որ սա խիստ բացասաբար կազդի Ռուսաստանի՝ առանց այդ էլ ծանր դրության մեջ գտնվող տնտեսության վրա:
Հայաստանի սարքաշինության երբեմնի առաջատարներից «Ավտոմատիկա» ձեռնարկությունը, որ մինչ այժմ պետական էր, կմասնավորեցվի: Ձեռնարկության 80% բաժնետոմսերը ներկայումս գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ
«Բավականին բարդ իրավիճակ է ՀՀ-ում ընդհանուր տնտեսության առումով, ու դա պետք է անդրադառնա նաև բանկային համակարգի վրա: Իհարկե, չի կարող չանդրադառնալ: Բանկիրներն էլ մարդիկ են և, իրենց ռիսկերը հաշվի առնելով, փորձում են այնքան բարձր տոկոսներով տրամադրել վարկերը, որ փոխհատուցվի որոշակի վարկերի ոչ վերադարձելիությունը»:
ՀՀ բոլոր 21 բանկերը հրապարակել են նաև 2014 թվականի 4-րդ եռամսյակի ցուցանիշները։ Ինչպես խոստացել էինք, կրկին անդրադառնում ենք թեմային՝ թարմացնելով տվյալները։
21 բանկերի շահույթը 2014 թվականին 42.34%-ով նվազել է 2013-ի համեմատ և կազմել 26.7 միլիարդ դրամ (2013-ին բանկային ոլորտի շահույթը 46.3 միլիարդ դրամ էր)։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը վերջապես հրապարակեց 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Հայաստանում գոնե մի ցուցանիշ կայուն աճում է, և, հաշվի առնելով, որ դրան առնչություն չունեն վիճակագրական ծառայության «վարպետները», ովքեր ամեն ինչ անում են իշխանությանը հաճոյանալու համար, այն իրապես արտացոլում է մեր իրականությունը: Դառը իրականությունը:
Տեսականորեն չի բացառվում, որ բոլոր բանկերն էլ իրենց կապիտալը կարողանան մեծացնել, չմիավորվեն և չկլանվեն, և 2017 թվականի հունվարի 1-ին ունենանք 21 բանկ։ Այնքան, որքան այսօր։
Ըստ բանկերի հաշվետվությունների՝ տարվա սկզբի համեմատ հաճախորդների ավանդների և հաշիվների մեծությունն աճել է 78.1 միլիարդ դրամով կամ 4.8%-ով։ Արդյո՞ք դա իրականում այդպես է
Տարվա արդյունքներով բոլոր հիմնական ցուցանիշներով Բանկն ամրապնդեց իր դիրքերը բանկային համակարգի առաջատար եռյակում: 2014թ. արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 4,2 մլրդ ՀՀ դրամ:
Մեր տնտեսությունը հունվարյան թմբիրից դուրս չի եկել: Ու ընդհանրապես տնտեսական տեղեկատվությունն առայժմ շարունակում է մնալ հետին պլանում: Մինչդեռ արտերկրում բոլորովին այլ պատկեր է:
Կառավարությունը որոշում է սահմանափակել սպիտակ շաքարի ներմուծման քանակը՝ գործարար միջավայրի բարելավման նպատակով։
Կան 5 առևտրային բանկեր, որոնց ընդհանուր կապիտալն արդե՛ն իսկ գերազանցում է 30 միլիարդ դրամը, և նրանք 2017 թվականին ընդառաջ` կապիտալը ԿԲ պահանջին համապատասխանեցնելու խնդիր չունեն։
Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը երեկ իջեցրել է հայկական երկու բանկերի՝ ՎՏԲ Հայաստան բանկի և Արդշինբանկի վարկանիշները։
Երեկ ԱԻ ՏԿ նախարարության միգրացիոն ծառայության դիմաց հավաքվել էին մեծ թվով մարդիկ, ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ: Սակայն այս տարի նրանց արգելանք է դրվել, և դեպի ՌԴ նրանց մուտքն արգելվում է:
2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների աճը կազմել է 4.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 6.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.6%, ծառայությունների սակագներինը՝ 3.0%:
Մեզ մոտ միջնաժամկետ զարգացման ծրագրեր են կազմում, դրանցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այսինքն՝ մենք այսօր ապրում ենք մի ծրագրով, որը վաղուց իրականության հետ որևէ աղերս չունի
Moody’s-ը վարկանիշի նվազեցումը գործակալությունը պայմանավորել է Հայաստանի վրա Ռուսաստանի տնտեսության բացասական ազդեցությամբ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ-ի փոխհամաձայնության պայմաններում վերջինս Ամերիաբանկին է զիջել իր վարկային պորտֆելի մի մասը:
«Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բնական, հերթական երևույթ է: Նույնիսկ եթե այս կապիտալի պահանջը չլիներ, շատ հնարավոր է այդ գործընթացները լինեին: Սա ամբողջ աշխարհում ընդունված է, ոչ մի նոր բան չկա և ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»
Հայաստանն այս տարվա հունվարի 2-ից դե յուրե Եվրասիական տնտեսական միության անդամ է: Ի՞նչ է փոխվել ՀՀ տնտեսվարողների համար, ի՞նչ կերպ են իրականացվում բեռնափոխադրումները:
Ընկերության հաճախորդները մեզ հայտնեցին, որ դեռ անցած տարվա դեկտեմբերին ՈՒՎԿ-ից հաղորդագրություն են ստացել, որ վարկային մարումներն իրականացնեն «Հայէկոնոմբանկում», այնուհետև տեղեկացվել են, որ կազմակերպությունը վաճառվել է «Ամերիաբանկին»:
Բանկերն այսօր 1 դոլարը վաճառում են 479-481 դրամով և գնում 472-475 դրամով: Փոխանակման կետերում փոխարժեքը շատ չի տարբերվում բանկերի սահմանած գներից: