Բաժիններ՝

«Յունիբանկը» ներդրեց ISO 27001:2013  միջազգայային ստանդարտին համապատասխան համակարգ

«Յունիբանկը» ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ: Գործընթացն իրականացվել է «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության աջակցությամբ, որը հանդիսանում է սերտիֆիկացման ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը: Միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգի ներդրումն ուղղված է տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության պահպանությանը, բանկի ծառայությունների որակի և անվտանգության մակարդակի բարձրացմանը:

«Յունիբանկն»  իր գործունեության մեջ կիրառում է նորագույն սարքեր, տեխնոլոգիաներ և լավագույն ընկերությունների կողմից մշակված ծրագրային ապահովում: Դիագնոստիկ աուդիտի արդյունքները ցույց են տալիս, որ բանկում ներդրված համակարգը համատասխանում է ISO 27001:2013  միջազգային ստանդարտների պահանջին:

«Մեր համագործակցությունը «Յունիբանկի»  հետ այս գործընթացի շրջանակներում հիմնված է եղել բանկի աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի և հետևողական աշխատանքի սկզբունքների հիման վրա։ Շնորհիվ նման արդյունավետ աշխատանքի՝ մենք կարողացանք գործընթացի ավարտին դրական արդյունք ապահովել», – նշեց «ASB Management – Բյուրո Վերիտաս Armenia» ընկերության տարածքային զարգացման ղեկավար Ստեփան Բարաքիանը։

Տեղեկատվական անվտանգության ապահովումը բոլոր բիզնես գործընթացներում մշտապես եղել է «Յունիբանկի»  ուշադրության կենտրոնում: Այս տարի նախատեսվում է նաև ձեռքբերել նոր սերվերային սենյակ, որը համապատասխանելու է անվտանգության և ապահովության ամենաբարձր TIER3 միջազգային ստանդարտին:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «Յունիբանկը» յուրաքանչյուր տարի անցնում է նաև  PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը: PCI DSS-ը տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս