«Այս տարի կրճատվեցին ներմուծումները, ձմեռը բավականին մեղմ էր և գազի ներմուծումը ավելի քիչ եղավ, դրամական փոխանցումները ավելի ցածր էին, որը նպաստեց, որ ներմուծումները ցածր լինեին: Միևնույն ժամանակ արտահանումը բավականին լավ ցուցանիշ է արձանագրել, հաշվի առնելով միջազգային զարգացումները, պղնձի նոր հանք է գործարկվել և արտահանումներն ավելացել են, չնայած գները նվազել են»:
Ազգային վիճակագրական ծառայությունը շարունակում է ներկայացնել ՀՀ տնտեսության փայլուն ձեռքբերումները։ Սեպտեմբերի 22-ին այս կառույցը հրապարակեց նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն` ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.9%-ով։
Բրիտանական Independent-ը վերջերս անդրադարձել էր մի հետաքրքիր թեմայի, որը մեզ` հայերիս, մտածելու ահագին տեղիք է տալիս։ York Potash Ltd ընկերությունը Մեծ Բրիտանիայում պատրաստվում է պոտաշի հանքավայր բացել (պոտաշը հանքանյութ է, որն օգտագործվում է պարարտանյութերի արտադրության մեջ)։
Վերջին 2 օրերին գրեթե բոլոր ԶԼՄ-ներն անդրադարձան այն թեմային, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տխուր կանխատեսումներ է արել Հայաստանի համար։ Մասնավորապես, ըստ այդ կանխատեսումների, Հայաստանի տնտեսությունը 2015 թվականին կաճի ընդամենը 0.9%-ով։ Իրոք մռայլ կանխատեսում է։
ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) վստահ է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով Հայաստանում գնաճն անխուսափելի է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ա.Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն պատկանող ՄԱՊ գործարանի արտադրանքն առաջիկայում նույնպես կթանկանա:
Ամենախոշոր նվազումն արձանագրվել է Ռուսաստանին բաժին ընկնող ուղղակի ներդրումների գծով։ Զուտ ներհոսքի ծավալը կրճատվել է ավելի քան 10 անգամ` 36.4 լրդ դրամից հասնելով 3,4 մլրդ դրամի։
Ռուսաստանին բաժին ընկնող ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի ծավալը կրճատվել է ավելի քան 10 անգամ՝ 36.4 մլրդ դրամից հասնելով 3,4 մլրդ դրամի։
Դոլարիզացիային մասամբ փոխարինելու է գալիս «ռուբլիզացիան»
«Ի՞նչ եք գնահատում, եթե մինչև հիմա հանդուրժել եք, ի՞նչ է փոխվել: Այսօրվա տնտեսական պայմաններում հակառակը պետք է անենք՝ թեթևացնենք բիզնես համայնքի կյանքը: Ամեն մի գերատեսչություն ուզում է իր ներկայությունը հաստատի: Ես չեմ ստորագրի նախագծի տակ»,- ասաց Հովիկ Աբրահամյան:
Անկեղծ ասած, դեռ տարվա առաջին ամիսներին երևում էր, որ վերջում աճն ապահովվելու է գյուղատնտեսության հաշվին: Ոլորտն առաջանցիկ աճ էր գրանցում մյուս ոլորտների նկատմամբ:
«ԿԲ-ն կառավարությունից հզոր է դարձել իր լիազորություններով, էլ ինչո՞ւ եք կառավարությունից հաշվետվություն պահանջում»,- դժգոհեց Հ.Բագրատյանը:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, միության տասնյակ անդամներ դադարեցրել են իրենց գործունեությունը Վրաստանում և, իրականացված ներդրումները ետ չբերած, վաճառել են իրենց բիզնեսները:
Հարցազրույց Գեոթիմ ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանի հետ
168.am-ը Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովին խնդրեց մեկնաբանել, թե ի՞նչ միտք ունի Հայաստանին ևս պարտադրել սահմանափակել վերամշակված տեսքով ձկան ներմուծումը, երբ այն ՀՀ-ից չի արտահանվում Ռուսաստան:
Ըստ նախարարության՝ հետագա կուտակվող վնասներից խուսափելու համար պետք է դիտարկել գործարանի լուծարման ծրագրի մշակման և իրականացման խնդիրը
ՀՀ Կենտրոնական բանկը օրերս հրապարակեց իր «Գնաճի հաշվետվություն» զեկույցը, որտեղ բավականին հետաքրքիր ձևակերպումներ և կանխատեսումներ կան։
Ճի՞շտ է արդյոք բիզնեսին սուբսիդավորումից զրկելը, թե՞, այնուամենայնիվ, նրանց նույնպես պետք էր աջակցել։
Բոլորը տառապում են: Պատճառն աննախադեպ կամ, պոետի բառերով ասած՝ անտանելի շոգն է, որ արդեն մոտ երկու ամիս հանգիստ չի տալիս: Երկրի կյանքում տեղի ունեցող ոչ մի փաստ անհրաժեշտ ուշադրության չի արժանանում:
Տրանսֆերտային շուկայի ընդհանուր ծավալը նախորդ տարի կազմել է 583 մլրդ դոլար։ Այդ գումարի 22%-ը (մոտ 131 մլրդ դոլար) բաժին է ընկնում ԱՄՆ-ին։
Նաիրիտցիների հայտարարությունը, որ իրենք բողոքի ակցիաներ են սկսելու՝ վերագործարկման պահանջով ու ՀԲ աուդիտի վրա հենվել պետք չէ, Ե.Զախարյանի սրտով չէր. «Դուք մի չարչարեք ձեզ: Մենք աուդիտի վրա չենք հենվում, պատրաստ ենք ամեն ինչի, եթե լինի պոտենցիալ ներդրող»:
Պարզվում է՝ մեր փոքր հանրապետության առանձին քաղաքներում գարեջրի գները էապես տարբերվում են։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 19-ի նիստում քննարկելու է 2 վարույթ, որնցից յուրաքանչյուրով ՀԷՑ-ին սպասում 5 մլն դրամի տուգանք, այսինքն՝ ընդհանուր առմամբ ՀԷՑ-ը կտուգանվի 10 մլն դրամ:
Նախատեսվում է ձեռք բերել համապատասխան հողատարածքներ, շենք-շինություններ, որտեղ հնարավոր է իրականացնել վերանորոգման և կառուցապատման աշխատանքները:
Օգոստոսի 1-ն ահագին բան հանեց ջրի երես: Առաջին դեպքը չէր, որ Սակագնային հանրահայտ հանձնաժողովի կողմից հերթական սակագինն էր բարձրացվել: Եթե հիշում եք, օգոստոսի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվել էր 7 դրամով:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով կվաճառվի «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերությանը: Այս որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում:
Ռուբեն Վարդանյանը փորձառու ֆինանսիստ է՝ լավ համբավով, այդ իսկ պատճառով, նրա կերպարը՝ որպես պրոտեկտոր, անշուշտ հետաքրքիր կլինի այն գործարարների համար, ովքեր նրան վստահում են։
Ես չեմ ուզում խորանալ այն հետազոտությունների մեջ, որ խոշոր միջազգային ֆինանսական օլիգարխիայի մեջ պայքար է գնում, բայց այնուամենայնիվ, այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, գլոբալ քողարկված, բայց կատաղի պատերազմի արձագանքն է: Բացի Ռուսաստանից՝ հիմա բոլորը, այսպես թե այնպես, ունեն լուրջ խնդիրներ:
Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները կարող են համատեղ ուժերով ուսումնական ձեռնարկ գրել այս թեմայով։
«Ջեոգրաֆիկ թրավըլ քլաբ» տուրիստական գործակալության տնօրեն Աննա Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բաց երկնքի քաղաքականության արդյունքների վերաբերյալ պաշտոնյաների պնդումները, թե այն դրական է ազդել տուրիզմի վրա, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը:
Հայաստանի տնտեսվարողները շարունակում են գերադասել ստվերային աշխատանքը, թեև որոշ չափով զիջում են դիրքերը: Դա է վկայում Ֆինանսների նախարարության հարկային մարմնի կողմից հրապարակվող առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների վիճակագրությունը: