Այսօր նաիրիտցիները կրկին հավաքել էին կառավարության շենքի առջև: Կուտակված աշխատավարձի իրենց հասանելիք գումարը ստացել է մոտ 1800 հոգի
Փաստն այն է, որ հոսանքի թանկացման բեռը մեր ուսերին է լինելու՝ անկախ նրանից, թե մեր պաշտոնյաները դրան ինչ ձևակերպում կտան։
Գյուլումյանին զանգահարել է անձամբ Երվանդ Զախարյանը, անպատվել, բղավել է նրա վրա, թե ինչու է ընդունել մարդկանց, իսկ Գյուլումյանն էլ արդարացել է, թե Վահան Հայրապետյանն է իր մոտ բերել:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը գտնում է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության արդյունավետությունը պետք է գնահատել տնտեսական թվերով:
Նոր, 5 տարվա երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավումն Արդշինբանկին հնարավորություն է տալիս առաջարկել իր հաճախորդներին ավելի երկարաժամկետ վարկային միջոցներ
Նախորդ տարվա՝ 2014 թվականի արդյունքներով, պետական բյուջե վճարված շահութահարկի չափով առաջին տեղում «Արմենտելն» է. ընկերությունը վճարել է 6.6 մլրդ դրամ շահութահարկ։
Fitch Ratings վարկանիշային ընկերությունիը հաստատել է Հայաստանի՝ տեղական արժույթով և արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլթի վարկանիշը B+ մակարդակի վրա՝ կայուն կանխատեսմամբ։
Բջջային կապի օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերությունը 2014 թվականի արդյունքներով հայտարարագրել է 43.3 մլրդ դրամ կամ ավելի քան 90 միլիոն դոլար վնաս։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավեր կհայտարարի:
Միջազգային անկախ փորձագիտական ընկերության տնօրենի խոսքով՝ շահագործման ողջ ընթացքում պետական եկամուտները կկազմեն 485 մլն դոլար
Ինչպես տեղեկացնում է «Յուքոմ» ընկերության պաշտոնական կայքը, արդեն իսկ տարվում են բանակցություններ միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավման ուղղությամբ:
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի գինի ներմուծողների շուկայում առաջատար է փոխվել։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար, կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորսկին հայտարարեց, որ ակտիվորեն ընթանում են առաջ
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը այս տարվա հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3.8%։
ՀՀ բանկերի վարկային տոկոսադրույքներն աճել են բոլոր վարկատեսակների և բոլոր արժույթների համար։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել համաշխարհային ճանաչում ունեցող «Հիլթն Վորլդվայդ» ցանցի մաս դարձող «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցի բացման արարողությանը:
Ամենահարուստ պատգամավորը` հայտարարագրած դրամական միջոցների չափով, շարունակում է մնալ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Հուլիսի 11-ին բրիտանական The Guardian-ը կրկին անդրադարձավ Հայաստանին։ Այս անգամ խոսքը Քիմ Քարդաշյանի մասին չէր, և ոչ էլ «Ո՛չ թալանին» ակցիայի։ Խոսքը պարտքային ճգնաժամի մասին էր։
Հայաստանի Հանրապետության հյուրանոցային տնտեսությունը դժվարին ժամանակներ է ապրում։ Ոլորտը 2014 թվականին հայտնվել է խորը ճգնաժամի մեջ` կտրուկ անկում գրանցելով գրեթե բոլոր ուղղություններով։
Տեսաք, չէ՞: ՀԷՑ-ը 60 մլն դրամով տուգանվեց: Հերոսական գործառույթն իրականացվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: Էդ հլը հեչ, նույն տեղում ՀԷՑ-ին պարտադրեցին 2015թ. մնացած ամիսների ընթացքում 8 մլրդ 588 մլն դրամի չափով ներդրումներ կատարել:
Պարզվում է` տնտեսական աճին զուգահեռ` նվազելու է մասնավոր սպառումը։ 2016-ին մասնավոր սպառման անկումը կկազմի 1.4%, 2017-ին` 3%, 2018-ին` շուրջ 5%։
«Երբ նայում ու համեմատում ենք պետական գնումների գործընթացը և իրավիճակը, ասեմ, որ բավականին շատ տնտեսվարողների շահագրգռում է: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ավելանալու է տնտեսվարողների թիվը, որոնք ԵՏՄ անդամ պետությունների տարածք արտահանումներ կիրականացնեն»:
Ինչպես արդեն նշել ենք` ՀՀ տնտեսությունն ակտիվանում է` ի հեճուկս բոլոր միջազգային կառույցների հոռետեսական կանխատեսումների և այլ «չար լեզուների»։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2015թ. հունվար-մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2,7%-ով։
«Դուք էլ տեսում եք այն, ինչ մենք ենք տեսնում: Ամեն ինչ պետք է անենք, որ լավ լինի: Այս իրադրության օբյեկտիվ պատճառներ էլ կան, միան իշխանությունից կախված չէ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ՄԱՊ-ի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը՝ գնահատելով տնտեսության ներկայիս իրավիճակը:
Ռուսաստանից 200 միլիոն պարտք վերցնելու թեման առիթ հանդիսացավ, որ ոլորտի պատասխանատուներն ու քաղաքական ուժերը կրկին ուշադրություն դարձնեն ՀՀ արտաքին պարտքին ու դրա արդյունավետությանը։
ՀՀ ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների պարտքերի մնացորդը աշխավարձերի գծով այս տարվա մարտի վերջի դրությամբ կազմել է 27.9 մլրդ դրամ։
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ ՀԷՑ-ի ազգայնացումը կփակի ՀՀ ներդրումների ճանապարհը: Վ.Խաչատրյանի կարծիքով՝ ճիշտ ճանապարհը սնանկացումն է, որ ճանապարհով 2008-09թթ. անցել են ամերիկյան բոլոր գիգանտները:
«Իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ պատասխանատու են, հավասարապես ենք պատասխանատու, մի երկիր, մի ժողովուրդ ենք: Կրավորական դիրք ով ընդունում է, ինքը միանգամից պետք ա ասի՝ ես էս երկրից չեմ»,- ասում է Կարեն Ճշմարիտյանը:
Ում հանձնարարել աուդիտը. Սա, թերևս, ամենակարևոր հարցերից մեկն է` ում վստահել աուդիտը, որպեսզի այն կատարվի բարեխղճորեն և վստահություն ներշնչի։ Վստահության հարցն այստեղ առանցքային է։ Շատերից եմ լսել այն տեսակետը, որ միևնույն է` աուդիտորական ընկերությանը «կգնեն», և այն կնկարի ցանկալի թվերը։
Ռուսական նոր վարկի տրամադրումը ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձություների հետ բացարձակապես կապ չունի: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: