Բաժիններ՝

Որ բանկերն են ամենից շատ հարկեր վճարել

ՀՀ տարածքում գործող 21 առևտրային բանկերը տեղ են գտել ֆինանսներն նախարարության կողմից հրապարակված 2015թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում։

21 բանկերը միասին այս տարվա առաջին երեք ամիսներին պետբյուջե են վճարել 8 միլիարդ 914 միլիարդ դրամի հարկեր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է 824.4 միլիոն դրամով կամ 9.2%-ով։

Բանկերից 12-ը առաջին եռամսյակում ավելացրել են հարկերը չափը, 9-ը՝ նվազեցրել։

2015 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ բանկային համակարգի խոշորագույն հարկատուն ՎՏԲ-Հայաստան բանկն է, որը պետբյուջե է վճարել 1 միլիարդ 167.5 միլիոն դրամ (նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ աճը 124 միլիոն դրամ կամ 11.9%)։

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլը 124.3 միլիոն դրամով կամ 10.5%-ով նվազեցրել է հարկերը և նահանջել երկրորդ հորիզոնականը։ Արդշինբանկը երրորդ տեղում է։ Բացարձակ մեծությամբ այս բանկը ամենից շատ է ավելացրել հարկերը (197 միլիոն դրամով կամ 26.9%-ով) և հասցրել 928.5 միլիոն դրամի։

Չորրորդ տեղում Ամերիաբանկն է՝ 856.3 միլիոն դրամի հարկերով (աճը՝ 144.7 միլիոն դրամ կամ 20.3%)։

Խոշորագույն հարկատու-բանկերի հնգյակը եզրափակում է HSBC Հայաստան բանկը, որի վճարած հարկերը աննշան չափով՝ 208 հազար դրամով (0.02%-ով) նվազել են և կազմել 849.8 միլիոն դրամ։

ՀՀ առևտրային բանկերի վճարած հարկերը 2014-2015թթ. առաջին եռամսյակում

banks-2015-harker

Հարկատու բանկերի ցանկը եզրափակում են Արցախբանկը (56.9 միլիոն դրամ), Մելլաթ բանկը (54.3 միլիոն դրամ) և ԲՏԱ բանկը (46.4 միլիոն դրամ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս