Միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգի ներդրումն ուղղված է տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության պահպանությանը, բանկի ծառայությունների որակի և անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Նախորդ տարվա առաջին եռամսյակում առևտրային նպատակներով ՌԴ-ից Հայաստան փոխանցվել է 33 միլիոն դոլար, այս տարվա առաջին եռամսյակում՝ ընդամենը 4.7 միլիոն դոլար։
Ավելացե՞լ են արդյոք ՀՀ բանկերի կողմից վարկավորման ծավալները, թե՞ հակառակը
RVVZ և IDeA հիմնադրամների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հրավիրվել էր որպես գործարար համաժողովի հիմնական՝ «Հեղափոխական ուղու էվոլյուցիան: Իրականություն կերտած ընկերությունների պատմություններ» («The (R)evolutionary Road: Company Stories Made Real») խորագիրը կրող թեմատիկ քննարկման բանախոս:
Այսինքն` երկար խոսել, բայց այդպես էլ ոչ մի հստակ բան չասել ու հարցերին չպատասխանել։ Այդ հմտություններին մեր պաշտոնյաները գերազանց են տիրապետում
Սակայն սպասելու անհրաժեշտություն չկա, որովհետև ՀՀ-ՌԴ արտաքին առևտրի տվյալները կարելի է գտնել նաև Ռուսաստանի պաշտոնական աղբյուրներում։
Էլեկտաէներգիայի սակագնի հերթական սպասվող թանկացումը հերթական անգամ ոտքի է հանել քաղաքացիական հասարակությանը:
Վերջին օրերի ընթացքում տնտեսական դաշտում ամենաբուռն քննարկվող թեմաների շարքում «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքների փոփոխություններն էին, որոնք արդեն ժողովրդի մեջ հասցրել են ստանալ «խոպանչիներին հարկելու օրենք» անվանումը։
Ամփոփելով Ծառուկյանի բիզնեսների հարկային ցուցանիշները` կարելի է ասել, որ էական վայրիվերումներ և ցնցումներ չեն եղել։
21 բանկերը միասին այս տարվա առաջին երեք ամիսներին պետբյուջե են վճարել 8 միլիարդ 914 միլիարդ դրամի հարկեր
Գերխոշոր հարկատուների ցանկը լուրջ վայրիվերումների է ենթարկվել։ Կան ընկերություններ, որոնք նախորդ տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուների առաջին տասնյակում էին, սակայն այժմ զգալիորեն նահանջել են։
Congress-ի թեման վերհիշելու առիթ հանդիսացավ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից երեկ հրապարակված խոշոր հարկատուների ցանկը։
Ընդհանուր առմամբ, ՀՀ 1000 խոշորագույն հարկատուները 2015 թվականի առաջին եռամսյակում վճարել են 152.3 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա 154.3 միլիարդ դրամի դիմաց։
«Սահմանափակումները (պատժամիջոցները – 168.am) հնարավորություն են տալիս ավելի շատ փող աշխատել։ Շատ ներդրողների համար Ռոսաստանը շատ գրավիչ է։ Այն հսկայական շուկա է»,- ասել է Վարդանյանը։
Unibank Privé-ի հաճախորդը կարող է դիմել և հանդիպում նշանակել անհատական մենեջերի հետ իրեն հարմար ցանկացած ժամանակ: Բոլոր գործարքների անվտանգությունն ու գաղտնիությունը երաշխավորվում է:
Այդ նպաստների վերացումը նպաստեց աշխատաշուկայում ստվերայնության դեմ պայքարին, նաև, որ քաղաքացիները սովորեն աշխատել:
Խորհրդարանական քննարկումներում նորից էներգետիկայի ոլորտն է: Լուրերի ու իրադարձությունների տարափ է: Դրամի դեկտեմբերյան 15 տոկոսանոց արժեզրկումից հետո բոլորը հակված ու համակերպված էին: Սակագների աճն անխուսափելի էր թվում:
«Որոշում է կայացվել իջեցնել գազի գները, և դա «Գազպրոմի» ընդհանուր ռազմավարությունն է` այս փուլում` հաշվի առնելով այն, որ նախորդ ընթացքում կտրուկ անկում էին ապրել նավթի գները համաշխարհային շուկայում»։
«Իրականությունն այն է, որ Հայաստանում գազ սպառողների թիվը քչանում է։ Միլլերին և մնացածին հարցադրում եմ անում` դիտարկեք, տեսեք, թե Հայաստանում` ամենագազիֆիկացված երկրում, աթար օգտագործողների թիվն ավելացե՞լ է, թե՞ ոչ»,- ասում է Վահագն Խաչատրյանը։
Մենք որոշեցինք հետևել տիկին Հակոբյանի խորհրդին և տեսնել, թե նրա կոչն ինչպե՞ս է ազդել սփյուռքահայերի վրա։ Որքանո՞վ են ավելացել սփյուռքահայերի ավանդները ՀՀ բանկերում։ Նախարարն այդ կոչն արել է 2013-ին։ Հետևաբար` 2014-ի ընթացքում դրա արդյունքը պետք է երևար։
Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Եկամտային հարկի մասին» օրենքի այն փոփոխությունը, որի համաձայն` հիպոթեքային վարկառուի սպասարկման տոկոսները եկամտային հարկի գումարներից վճարվում են պետության կողմից
2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է 782.7 մլն ՀՀ դրամ:
ՀՀ բնակչությունը սկսել է բանկային խնայողությունները ծախսել առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու վրա:
«Ուզում ենք շատ ավելի լավ, շատ ավելի հաջող, շատ ավելի բարձր արդյունքների հասնել: Այս 10-15 տարում այնպիսի հաջողություններ ենք ունեցել, որ անհավատալի է աշխարհում: Եթե համեմատենք Հնդկաստանի հետ, ապա Հնդկաստանը 70-80 տարում է հասել այսօրվա արդյունքին: Հայաստանը սոսկալի ձևով արագ զարգացավ»:
Պարզվում է` բոլոր հոռետեսական տնտեսական կանխատեսումները և գործարարների աչքի տեսած դժվարությունները պատրանք են. ՀՀ տնտեսությունը շարունակում է աճել և ակտիվանալ
Հայաստանի տնտեսության զարգացման համար օդի պես անհրաժեշտ են ներդրումներ: Սակայն վերջին տարիներին կառավարության քայլերը ներդրումների ներգրավման ուղղությամբ, մեղմ ասած, հաջողված չեն: Խոսքը եվրոբոնդերի մասին չէ, որը պարզապես պարտքով վերցրած փող է: Խոսքը տնտեսությունում առավելապես արտադրություն հիմնելու կամ եղածը զարգացնելու նպատակով ուղղակի ներդրումների մասին է:
տարիներ շարունակ խոսելով գիտելիքահենք ու արդյունաբերական տնտեսություն կառուցելու մասին` մենք աստիճանաբար վերածվել ենք գյուղատնտեսական երկրի։
Չնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ մենք ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները և այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, սակայն ես համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ
Էլեկտրաէներգիայի սակագնի աճն արդեն գարնանային ավանդույթ է դարձել: Այս գարունն էլ բացառություն չէ: Անկեղծ ասած, վստահ չեմ, թե Էներգետիկայի նախարարությունում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում որևէ մեկը բերանացի կհիշի, թե վերջին անգամ երբ ու որքանով է թանկացել սակագինը: Այնինչ շատ ժամանակ չի անցել:
«Վիճակը, իհարկե, շատ ծանր է, պետք է փնտրենք, ներդրումներ գտնենք: Այստեղ Իրանի պատժամիջոցների վերացման հարցը կարող է շատ օգնել, որ երկաթգծի կառուցման և այլ ծրագրերն իրականացվեն, չինացիները բավականին հետաքրքրություն ունեն Մետաքսի ճանապարհի հետ կապված»,- ասում է Գարեգին Նուշիկյանը: