Հուսով եմ, որ կկարողանանք տնտեսական աճ ապահովել, բայց դա իսկապես լուրջ աշխատանք է պահանջում մեր առևտրային գործընկերների հետ, ոչ միայն ՌԴ-ի, որը մեր առևտրի, լավագույն դեպքում, ընդամենը 1/4-ն է կազմում:
168.am-ի հետ զրույցում Հեղինե Մանասյանը նշեց, որ տարին ավարտվում է շատ մեծ անորոշություններով և 2015 թ-ին բավականին շատ անակնկալներ են սպասվում ինչպես ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից, այնպես էլ մեր ներքին սոցիալտնտեսական զարգացումներից:
Մեր տեղեկություններով, սատկած խոզերի հետ կապված իրական պատմությունն այլ ենթատեքստ ունի։
Մեր հայրենակիցներից շատերն այս տարվա վերջին երկու ամիսների ընթացքում Ռուսաստանում մեծ քանակությամբ մեքենաներ են գնել, սակայն չեն շտապում դրանք բերել Հայաստան
Կիման պատմում է, որ փոքր տարիքից միշտ բակում տղաների հետ ֆուտբոլ է խաղացել, բայց երբեք չի մտածել, որ ֆուտբոլն իր համար կարող է դառնալ մասնագիտություն:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վաղը հերթական անգամ կհավաքվեն գործարանի մոտ, ապա երթով կգնան Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահին ներկայացնելու ստեղծված իրավիճակը` ակնկալելով խնդրի օրինական լուծում:
Բագրատ Ասատրյանն ինքն է խոստովանում, որ սխալվել է տարեսկզբին արած իր կանխատեսումներում, և ինքն էլ չէր սպասում, որ զարգացումներն այսպես վատ կգնային:
Տնտեսական թեմաներով գրող լրագրողներին հիմա միայն մեկ հարց են տալիս՝ «Լավ, ի՞նչ են ասում, բա ի՞նչ է լինելու»
Անցնող տարին թեթև արդյունաբերության ոլորտի համար բարդ, դժվարին, ինչ-որ չափով իրարամերժ, առաջնահերթությունների փոփոխության տարի էր: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին:
Տարին բավականին հագեցած էր։ Բուռն սկսվեց, բուռն էլ ավարտվեց։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ թեժ շրջանը մեկնարկել էր դեռ նախորդ տարվա` 2013 թվականի վերջից։
Փոխարժեքի կայունացման մասին վկայում է նաև մարժայի՝ առքի և վաճառքի գնի տարբերությունը։ Օրինակ, դոլարի պարագայում այդ տարբերությունը նվազել է մինչև 16 դրամ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ այդ տարբերությունը հասնում էր 50-60 դրամի։
«Ես Եվրոպայում երկար տարիներ ապրել եմ, այնտեղից եմ եկել Հայաստան, Հայաստանը` իր այսօրվա հնարավորություններով, ցավոք, Եվրոպայում ասելիք չունի: Մեր ընկերությունը հիմա պատրաստվում է օգտվել ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից, և այս պահին, կարծում եմ, մեր երկրի համար իրականն այդ է»:
Մասնավորապես, մեր տեղեկություններով, մի շարք պաշտոնատար անձինք (այդ թվում՝ պատգամավորներ) վերջին օրերին գնել են մեծ քանակությամբ արտարժույթ՝ հետագայում ավելի թանկ գնով փոխարկելու նպատակով
Դրամի արժեզրկման մեղավորը ժողովուրդն է: Այս միտքը` քողարկված կամ բաց տեքստով, փորձում են տեղ հասցնել մեր պաշտոնյաները
ՀՀ կենտրոնական բանկի կողմից այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հայտարարվել է 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: ՀՀ առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել:
Rate.am համակարգի տվյալներով՝ դեկտեմբերի 18-ի ժամը 12։30-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը արտարժույթի վաճառք իրականացնում են հետևյալ փոխարժեքներով։
«Խնդիրն այն է, որ մեր երկրում դա շատ արագ տեղի ունեցավ: Հիմա ԿԲ-ն փորձում է կայունացնել իրավիճակը…
Դրամը այսօր զգալիորեն գերարժեզրկված է։ Այսինքն, այն պետք է ավելի թանկ լիներ, քան այն փոխարժեքը, որը տեսնում եք բանկերի ու փոխանակման կետերի վահանակներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Ռուսաստանի տնտեսության շարունակվող փլուզումը դեկտեմբերի 15-ին հասավ մի կետի, որից հետո այլևս տնտեսության վերականգնումը ֆանտաստիկայի ժանրից է: Արժեզրկվող ռուբլի, նավթի գների նվազում, ֆոնդային ինդեքսների նվազում, գնաճ….
Հայաստանում դրամի արժեզրկման այս ցուցանիշը ռեկորդային է վերջին 10 տարվա կտրվածքով։ Դոլարը 500 դրամ արժեր 2004 թվականի վերջին։ Այն տարբերությամբ, որ դրամն այն ժամանակ ամրապնդվում էր, իսկ այսօր` արժեզրկվում։
Մտե՛ք շուկա ու ուժ ցույց տվեք, պարոնա՛յք, ձեր մուզ-մուզ ու հայտարարված ներարկումները երազախաբություն են լոկ:
Հայաստանում դրամի արժեզրկման այս ցուցանիշը ռեկորդային է վերջին 10 տարվա կտրվածքով։ Դոլարը 500 դրամ արժեր 2004 թվականի վերջին։
Ամենազգալի արդյունքները դեռեւս առջեւում են, երբ սկսվի շինարարությունը եւ արդյունահանումը: Շինարարության փուլը նախատեսում է մոտ 1500 աշխատատեղ, մոտ 700 մշտական աշխատատեղ կլինի հանքի շահագործման ողջ ընթացքում:
Իրավիճակն այսօր լուրջ մարտահրավեր է. այս օրերին է որոշվելու՝ կկարողանա՞նք Հայաստանի և հայ ժողովրդի ապագա բարեկեցությունը կառուցել մեր ազգային դրամի վրա:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 12-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 470.22 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 469.76 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Տրանսֆերտների ներհոսքը վերջին տարիներին տնտեսական աճին ու զարգացմանը ոչ միայն չի նպաստել, այլ հակառակը` տնտեսությունը վերածել է «պորտաբույծի»
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 11-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարիվաճառք 464.07 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքըկազմել է 463.50 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
«ԵՄ-ի ուղերձը հստակ է: ԵՄ-ն սպասում է, որ Ռուսաստանը՝ օգտագործելով իր ազդեցությունը, վերջ դնի Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը»,- ասում է Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան, հյուպատոս Ըմայըս Մորզը:
«…Տեսնում են պաշտոնյաների, առանձին անհատների ճոխ տները, ճոխ ավտոմեքենաները, իսկ թե գումարը որտեղի՞ց է գալիս… Մեծ Բրիտանիայում կատակում ենք, թե ինչ-որ մոլորյալ մորաքույր է մահացել և այդ գումարը կտակել է, և պետք է այդ ամենն այդ հանգամանքով բացատրել»:
«Գործարանը 4 տարի կանգնած է: Այդ 4 տարում աշխատանքի մեջ է մոտ 700 հոգի մարդ, 1500-ը տունը նստած է, որը բերում է լրացուցիչ պարտքերի կուտակում և ծանրացնում գործարանի բեռը: Հիմա ի՞նչ է, ճի՞շտ է ևս շարունակել այսպես»,- ասում է նա: