Նոր ուսումնական տարում Գեղարքունիքի մարզից ատեստավորման հայտ է ներկայացրել 200 մանկավարժ։
Ես Հայկ Մարությանին վճարելու գումար չունեմ: Հայկ Մարությանին լսելու ականջ չունեմ: Հայկ Մարությանն այն մարդն է, որն այս հասարակությանը, ըստ էության, բաժանել է սևերի և սպիտակների:
Դա տեսլական է, բարի ցանկություն, որն իրականացնելու համար դեռ մեր երկիրը պատրաստ չէ: Եվ ինչո՞ւ միայն պետական բուհերը. այսինքն՝ թիրախը դառնում են միա՛յն պետական բուհերը: Որ բուհերը պետք է կրճատվեն, օպտիմալացվեն, կողմ եմ դրան, որովհետև 50-ից ավելի բուհեր ունենք, բայց խոսքը չպետք է վերաբերի միայն պետական բուհերին, այլ ընդհանրապես՝ բուհական համակարգին: Այսպես ստացվում է, որ պետական կրթական համակարգն է թիրախավորվում. նորմալ չէ, իմ կարծիքով:
«Տարեցտարի Ռուսաստանում պակասում է այն հանրակրթական դպրոցների թիվը, որտեղ դասավանդվում էր հայերեն։ Ամենացավալին այն է, որ դրանք հայաբնակ վայրերում են, մեծաքանակ հայ բնակչությամբ»,- ահազանգում է Կրասնոդարի պետական լրացուցիչ կրթության «Ցենտրալնի» ստեղծագործական զարգացման կենտրոնի հայրենագիտության ուսուցչուհի Կարինե Կատանյանը:
Երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացրել էր, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցման իրականացման նպատակով պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի առարկայական ծրագրերի հեղինակները պարգևատրվել էին ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրերով:
Պետական բուհերի տեղափոխումը բազում այլ խնդիրներից զատ, գործնականում անխուսափելիորեն հանգեցնելու է պետական բուհերի, այդ թվում ԵՊՀ-ի էլ ավելի ստորադասմանը՝ Ամերիկյան, Սլովանական, Ֆրանսիական և նույնաբնույթ այլ համալսարաններին: Մրցակցության արհեստական խեղաթյուրումն ինքնին բացասական երևույթ է, հատկապես՝ արտագաղթելու նկատելի հակումների համատեքստում: ՃԻշտ հակառակը՝ պետական բուհերը զորացնելու համար պետական լրջագույն աջակցություն է պետք, այդ թվում՝ նյութական ….
«Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ Աշտարակում և միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: Մեր բուհերը, ըստ այդմ, պետք է գրավիչ լինեն ոչ միայն հայաստանյան, այլ նաև օտարերկրյա ուսանողների համար: Եվ օտարերկրացի ուսանողների թվի շարունակական ավելացումը մեր բուհական համակարգի մրցունակության ամենավստահելի ցուցիչը պետք է դառնա»,- ասաց Փաշինյանը:
Հարգելի՛ ուսուցիչներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Այս գործընթացի միջոցով մենք փորձում ենք նոր գիտելիքի հնարավորություն տալ դպրոցներին, որում ձեր ներդրումը շատ կարևոր է:
Այս տարի նոր ուսումնական տարին խոստանում է «աստղային» լինել բազմաթիվ ուսանողների և աշակերտների համար։
Օգոստոսի 17-18-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցություն, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ուսումնական տարվան նախորդող հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացրել են Գեղարքունիքի մարզում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ուսուցիչների՝ 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:
Մաղթում եմ, որ յուրաքանչյուրդ ձեր առաքելությունը իրականացնեք բարձր պատախանատվությամբ և հայրենիքի նկատմամաբ մեծագույն սիրով
Հանդիպմանը ներկա է եղել նաև Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող, ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումի կազմկոմիտեի անդամ Վերոնիկա Խորասանյանը։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական խոսքում ընդգծել է՝ ՀՀ կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ է միայն հնարավոր հասնել երկրի կայուն զարգացման և համընդհանուր բարեկեցության:
Այս տարի լրանում է մեր գործունեության 10 տարին, ուրախ էինք, որ հնարավորություն ունեցանք նման նշանակալի կրթական միջոցառման շրջանակներում ակտիվ մասնակցություն ունենալ և կիսվել մեր տասնամյա գործունեության ընթացքում կուտակված փորձով և գիտելիքներով
Հուզական ինտելեկտը հույզերը ճանաչելու և կառավարելու ունակությունն է: Էմոցիոնալ խելացի մարդկանց համար ավելի հեշտ է բանակցել ուրիշների հետ, լուծել հակամարտություններն էթիկական կարգով և պատշաճ կերպով արձագանքել խթաններին:
ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել իրենց հաճախ ուղղվող «Ովքե՞ր կարող են օգտվել եկամտային հարկով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից» հարցի վերաբերյալ։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 26-ին, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ, մասնակցել է Ստեփանակերտի, Շուշիի և Հադրութի հանրակրթական դպրոցների ներկայացուցիչների օգոստոսյան ավանդական խորհրդակցությանը:
Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները: Անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:
Փոխնախարարը ներկայացրել է նաև բուհական ընդունելությունների մարզային արդյունքները. այս տարի մարզի 961 դիմորդներից 733–ն ընդունվել են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Հարկ է նշել, որ Վրաստանի հայկական դպրոցների մեծ մասում՝ 5-րդ և 6-րդ դասարաններում, երկրորդ օտար լեզու է ընտրվում ռուսերենը, հաճախ նաև գերմաներենը. ստացվում է, որ ռուսերենը կամ երկրորդ օտար լեզուն դասավանդվում է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի «հաշվին»:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որը հաջորդաբար քննարկվելու է Ազգային ժողովում:
Տնօրենների փոխանցմամբ՝ եղել է, որ դերձակ են կանչել դպրոց, շատ գեղեցիկ զգեստներ են կարել թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար, ու այն գործածել են մոտ 4 տարի, որովհետև ընթացքում հնարավոր է եղել նույն զգեստը ձևափոխել: Վճարել են ամենաշատը 13.000 դրամ: Իսկ հիմա, նրանց խոսքով, մի «սարաֆան»-ն արժե 24.000 դրամ, վերնաշապիկը՝ 10.000-12.000 դրամ: Տնօրենները ցավով նշեցին՝ ոչ միանման համազգեստի դեպքում երեխաները մրցակցում են շորերով, ոչ թե գիտելիքով:
Կառավարության որոշմամբ՝ փոփոխություն է կատարվել եկամտային հարկով ուսման վարձավճարի փոխհատուցման կարգում: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, սահմանվել է, որ դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը հաջորդ կուրս փոխադրվելուց կամ կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելուց հետո ներկայացվում են բուհի ռեկտորին:
Այս տարի միասնական ընդունելության քննություններին հայտագրված 13.887 դիմորդից քննություններին մասնակցել է 11.587-ը, բուհ ընդունվել է 9729 դիմորդ, որից 1670-ը՝ անվճար: Թափուր է մնացել 14.158 տեղ, որից 13.900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար:
Նախարարը շեշտադրել է համատեղ նախագծերի իրականացումը՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպման արդյունքում կնախանշվեն մի շարք գործնական քայլեր:
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2022 թ․ ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները՝ ըստ առարկաների: Ուղեցույցները հասանելի են ԿԳՄՍՆ և ԳԹԿ կայքերում: