Հայաստանում դպրոցների ավարտական վկայականներն այս տարվանից թվայնացված են լինելու: Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստում ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:
Հայաստանի կրթության և գիտության ոլորտում շրջադարձային պահ է։ Տարիներ շարունակ ուսուցիչները, դասախոսները և գիտնականները բողոքում էին ցածր աշխատավարձերից։ Արդյունքում, իշխանությունները միշտ խուսափում էին ուսուցիչների, դասախոսների և գիտնականների հետ դեմ առ դեմ հանդիպումներից։ Իսկ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովներին հայտարարում էին, որ գիտությունը պետք է արդյունք տա, որպեսզի փող ստանա։ Հայաստանում ավելի քան 20 տարի է՝ վերականգնվել է Ուսուցչի տոնը։ Բայց առ այսօր երկրի առաջին դեմքը չի մասնակցել Ուսուցչի տոնին։
«Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը հպարտանալու առիթ է, բայց միևնույն ժամանակ ձեռք բերածը նորովի վերարժևորելու և հաջողությունը շարունակելու նախապայման: Մրցույթի նպատակն է բացահայտել ու խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և եղել են առավել ակտիվ համապատասխան մասնագիտական ոլորտներում:
«Որքան էլ տարօրինակ է՝ ես շատ մեծ ռիսկ եմ տեսնում կամավոր ատեստավորման հետ կապված փոփոխություններում, որտեղ նախարարությունն առաջարկում է բարձր դրույքաչափ սահմանել այն ուսուցիչների համար, ովքեր կանցնեն կամավոր ատեստավորումը: Խոսքը 200.000 դրամ բազային դրույքի մասին է, որը հավելավճարներով կդառնա 400.000 դրամ: Այստեղ ես որոշակի ռիսկ եմ տեսնում: Հիմա աշխարհում շատ մեծ բևեռացում կա, և մեր հասարակությունում, ու այս որոշմամբ մենք այս ծայրահեղ բևեռացումը տանելու ենք դպրոցներ:
Համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար:
Ասպիրանտուրայի դիմորդների համար ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկայի դասընթաց և քննություն չի կազմակերպվի:
ՇՊՀ ռեկտորի սպասվելիք ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել միայն մեկ մարդ՝ իմ և գործընկերոջս շնորհիվ ՇՊՀ ռեկտորի ԺՊ պաշտոնը զբաղեցնող Երվանդ Սերոբյանն, ով ժամանակին քամահրական ձևով մեր բուհն անվանում էր “ձեր մանգո” և բացահայտ ցույց էր տալիս իր հակակրանքը մեր բուհի հանդեպ (այդ արտահայտությունն արել է բազմաթիվ մարդկանց մոտ)…
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2021-2022 թթ. ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է՝ սոցիալական հարթակներում շրջանառվող այն տեղեկությունը, թե փետրվարի 7-ից դպրոցներն անցնում են հեռավար կրթության, չի համապատասխանում իրականությանը։
Եթե Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը մի քանի տարուց հեռանան, նախարարության համակարգի քանի՞ աշխատող է պաշտպանելու դպրոցում տնօրեն և վարչատնտեսական համակարգող ունենալու մոդելը։ Եթե լինեն այդպիսի մարդիկ, ապա շատ լավ կլինի։ Եթե չլինեն, ապա շարունակելու ենք համակարգն անընդհատ ու անիմաստ ցնցելու գործելակերպը։
Լրամշակվել և շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսված է բակալավրի կրթական աստիճանով ընդունելության նոր մոտեցումների և մեխանիզմների ներդրում։ Մասնավորապես, 2023-2024 և հետագա ուսումնական տարիներին դիմորդներին հնարավորություն կընձեռվի ընդունելության միասնական քննությունները հանձնել տարին 2 անգամ՝ հունվար և հունիս ամիսներին. դեկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը:
Կարևորելով յուրաքանչյուր երեխայի կրթության շարունակականությունը՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոնը էլեկտրոնային ուսուցում է իրականացնում բոլոր այն երեխաների համար, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարող իրացնել կրթության իրենց իրավունքը առկա ուսուցման միջոցով։
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կրթական խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Բնական է, որ նման իրավիճակում ես չեմ պատրաստվում իմ թեկնածությունը առաջադրել ռեկտորի գալիք ընտրություններում:
Գիտական պաշտպանություններում գրագողությունների խնդրի լուծման համար Բարձրագույն որակավորման կոմիտեն իրավական դաշտում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում:
Եթե սովորողը բացակայում է և չի գրել թեմատիկ աշխատանքը, ապա գրելու պարագայում գնահատականը պետք է ամրագրել հենց աշխատանքը գրելու օրը, ոչ թե վերադառնալով թեմատիկ աշխատանքի սահմանված օրվան։
Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը հայտարարել է «Scholarship Program for Master’s Program in Economic and Public Policy» մագիստրոսական ծրագրի և կրթաթոշակների մասին:
ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում ոչ միայն պետական, այլ նաև ոչ պետական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերն ապահովել անվճար՝ այսինքն պետբյուջեի հաշվին: «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի […]
ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով։
Հայաստանի դպրոցներում երկուշաբթի օրվանից՝ հունվարի 10-ից դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար՝ առկա ձևաչափով։
«2021 թվականին կրթության ոլորտում նկատելի ձեռքբերում դժվար է հիշել, որովհետև պետք է ուղղված լիներ 2020թ. վատ հետևանքների վերացմանը, սակայն խնդիրներ առաջացան կորոնավիրուսի համաճարակի հետևանքով և, ըստ էության, տարվա ընթացքում որևէ լուծում չգտնվեց: Նախապատրաստական որևէ աշխատանքներ չկատարվեցին, եթե ուսուցման հեռավար կրթությանը պետք էր անցնել՝ վերապատրաստման, տեխնիկական հագեցվածության խնդիրները բաց մնացին, կրթության որակը հետզհետե ընկավ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Հանրապետությունում հունվարի 11-ից կմեկնարկեն 2021-2022 ուսումնական տարվա 12-րդ դասարանցիների համար նախատեսված պետական ավարտական քննությունները
Հուշագրի նպատակն է երկու հաստատությունների միջև ձևավորել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափ՝ կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, կարող է ապահովել բուհի ապակուսակցականությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:
Ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է նաև ՀՀ-ում գործող 16 պետական և 4 միջպետական բուհերի տվյալների հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները:
Իրականացման տեսանկյունից, այս տարի խնդրահարույց էր ուսուցիչների կամավոր ատեստացիան։ Նախ՝ զարմացրեց մասնակիցների փոքր թիվը։ Մասնակից ուսուցիչների թիվը 1000-ից պակաս էր, որոնցից շուրջ 320-ը կարողացավ հաղթահարել 80%-ի շեմը։ Նախարարությունն իջեցրեց անցողիկ շեմը 70%-ի, ինչի արդյունքում մոտ 500 ուսուցիչ հավելավճար ստանալու հնարավորություն ստացավ։ Թեև Քիմիայի մասնագետները հայտարարեցին, որ առաջադրանքներում եղել են սխալներ, այդուհանդերձ, այս առարկայի արդյունքները մնացին անփոփոխ։
Թեմատիկ աշխատանքը գրավոր եղանակով իրականացնելու անհնարինության դեպքում (օրինակ՝ համավարակի պայմաններում), ըստ մեթոդական ցուցումների, նախատեսվում է այն կազմակերպել բանավոր՝ աշխատանքի ողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ Այս եղանակով աշխատանքը կազմակերպելու տեխնիկական հնարավորություն ունեն բոլոր դպրոցները։
Ավտոբուսի վարորդների գործադուլը նորից օրակարգ բերեց ուսուցիչների, դասախոսների աշխատավարձի հարցը։ Գաղտնիք չէ, որ դպրոցները և համալսարանները հանրային մեծ քննադատության տակ են աշխատում։ Հասարակության լայն շերտերը բողոքում են դպրոցներից ու համալսարաններից։ Միջինում Հայաստանի ուսուցիչները ստանում են 70-80 հազար դրամ (հարկերը հանած), իսկ գիտությունների թեկնածու, դոցենտի աշխատավարձը 150 հազար դրամի սահմաններում է։