Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հեռակա ուսուցման քննական կենտրոնների ցանկը: Քննական կենտրոնները 16-ն են՝ 6-ը՝ մարզերում, 10-ը՝ մայրաքաղաքում: Երևանում՝ թիվ 46 ավագ դպրոց, թիվ 57 հիմնական դպրոց, թիվ 118 ավագ դպրոց, թիվ 135 հիմնական դպրոց, թիվ 155 հիմնական դպրոց, թիվ 168 հիմնական դպրոց, թիվ 200 հիմնական դպրոց, թիվ 170 ավագ դպրոց, թիվ 189 ավագ […]
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանն ընդունել են Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսին և խորհրդատուներ Խավիեր Բոտերոյին ու Գոհար Մալումյանին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հաստատեց, որ Կառավարությունը որոշել է միավորել երեք բուհերը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:
ԿԳՄՍ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Վ.Բրյուսովի պետական համալսարանի ֆակուլտետի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը:
Գնահատման ու թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 21-ին տեղի կունենա քննություն՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու» առարկաներից, հոկտեմբերի 22-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», 23-ին՝ «Մաթեմատիկա», 25-ին՝«Օտար լեզուներ», 26-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», իսկ ահա հոկտեմբերի 27-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից:
Աշխատանքային այցով հոկտեմբերի 2-8-ը Թունիսում գտնվող ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Թունիսի արտաքին գործերի, միգրացիայի և Սփյուռքի հարցերով նախարարության գլխավոր տնօրեն Խալիլ ալ-Թազարկիի, ֆրանկոֆոնիայի երկրների կազմակերպության, միջազգային համագործակցության, իրավական, հյուպատոսական վարչությունների պետերի, ինչպես նաև Թունիսի բարձրագույն կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարար Մոնսիֆ Բուքթիրի հետ։
«Մեղու․ հայերենը բոլորի համար» մրցույթում «Այբ» կրթական հիմնադրամը ներդնում է նոր՝ դպրոցների բաժանորդագրության մոդել։
Մեկնարկել է «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ» ծրագրի 2-րդ փուլը:
Ցուցահանդեսը կանցկացվի Radisson Blu Hotel հյուրանոցում 12:00-ից մինչեւ 17:00-ը: Մուտքն անվճար Է, բայց հարկավոր Է գրանցում անցնել, հաղորդել Է Sputnik-ը:
Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ԳԱԱ նախագահության բաց տարածքում հոկտեմբերի 6-ին կազմակերպել էր «Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022» խորագրով ՌԴ բուհերի ցուցահանդեսը։
Քանի որ կրթական բարեփոխումների հաջողության հիմնական դերակատարն ուսուցիչն է, նախարարությունը հանձնառու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ բարձրացնելու ուսուցչի՝ հայ հասարակության համար ավանդաբար բարձր սոցիալական կարգավիճակը՝ աշխատավարձերի բարձրացման և սոցիալական երաշխիքների տրամադրմանը զուգահեռ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտության առևտրայնացման ու արդիականացման վերաբերյալ մի շարք հարցեր։
Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է ուսուցչի միջազգային օրը: 1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն։ 1966թ. հենց այս օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հրավիրած համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն է եղել:
«Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագրում երիտասարդության ներգրավվածության բարձրացումը:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն Ուսուցչի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:
Մարտահրավերներով ու դժվարություններով լի այս ժամանակներում մեր պետությունն ամենատարբեր ոլորտներում որակյալ մասնագետների, ինչպես նաև պատրաստված, կրթված և պատասխանատու անհատների, կրթված հասարակության կարիք ունի: Ուսուցի՛չն է, որ իր էությամբ և աշխատանքով կանգնած է նման մասնագետների և անհատների, նման հասարակության կրթության և դաստիարակության ակունքում։
Երևանի և Տավուշի որոշ դպրոցներում կանցկացվեն արհեստական բանականության շուրջ համալսարանական կուրսեր։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ուսուցչի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ուսուցչի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցիչների տոնի առթիվ։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
Երևանի պետական համալսարանում տեղի են ունեցել «Արփա» ինստիտուտի հայտարարած նորարարության մրցույթի ամփոփումը և երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխության արարողությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Կայացած երկրներում դպրոցն ավարտելուց հետո զորակոչո՞ւմ են. Աղազարյանը՝ ԿԳՄՍ նախարարին
Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը նախատեսում է էականորեն փոխակերպել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ։
3-5 տարեկանների առնվազն 95 տոկոսը ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում։ Նախքան դպրոց ընդունվելը նրանք առնվազն մեկ տարի կհաճախեն մանկապարտեզ։ Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը։
Հայաստանում ուսումնառության համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն ոչ թե մինչև 27, այլ 28 տարեկանը լրանալը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկման է ներկայացրել նախագիծ ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը:
Դիլիջանի կենտրոնական դպրոցում սեպտեմբերի 30-ին կայացել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը:
Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ նորարարության, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: