168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ դասախոս, Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` 7 տարի առանց ռազմավարության կրթության ոլորտը կառավարելուց հետո կարևոր է համարում նման փաստաթղթի ընդունումը, սակայն նկատում է՝ այս փաստաթուղթն ունի ընդամենը որպես թուղթ մնալու և կյանքի չկոչվելու խնդիր, որովհետև գրվել է ընդամենը փորձագիտական խմբի կողմից, և դրա ռազմավարության մշակման ժամանակ հանրային լայն մասնակցություն չի ապահովվել, ինչի բացակայությունը հետագայում խնդիր է ստեղծելու ցանկացած գրած բան իրականություն դարձնելու համար։
Սեպտեմբերին լույս կտեսնի Դավիթ Սամվելյանի և Նաիրա Աբրահամյանի հեղինակած «Հայ ժամանակակից գրականություն-7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների քրեստոմատիաները», որը 2022 թվականի հունիսի 20-ի N 1163-Ա/2 հրամանով որպես ուսումնական նյութ՝ երաշխավորել է ԿԳՄՍ նախարարությունը։
Genesis Armenia-ի հիմնած ադրբեջանագիտության կենտրոնի առաջին շրջանավարտներն ստացան իրենց ավարտական վկայականները։ Ավարտական քննությունը, որը կազմված էր բանավոր ու գրավոր բաղադրիչներից, տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանում։
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա են ուսուցիչների թափուր հաստիքներ, և առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը:
Հուլիսի 26-ին ավարտվեց բուհերի թափուր տեղերի համար հայտեր ներկայացնելու ժամկետը։ Շուրջ 800 դիմորդներ դուրս են մնացել մրցույթից։ Եվ նրանց հնարավորություն է տրվում ներկայացնել 6 հայտ այն մասնագիտությունների գծով, որոնցում թափուր տեղեր են առկա, և քննությունները համընկնում են։ Սա մի շարք բուհերի և մասնագիտությունների համար վերջին հնարավորությունն է՝ համալրելու առկա բաժնի տեղերը։
Դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք չի պահանջվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը;
Արսեն Գասպարյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, 12 գիտական հոդվածի, 2 մենագրության, 5 թեզիսի հեղինակ է: Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումն իրենց հայտնաբերած քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii:
«Սա անկյունաքարային մոտեցումներից է Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած Կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրի, որը դեռ պետք է քննարկվի ու ընդունվի Ազգային Ժողովի կողմից։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարությունը հավանություն տվեց կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրին, որն այնուհետև պետք է քննարկվի և ընդունվի ԱԺ կողմից։ 2016-ից սկսած կրթության ռազմավարություն երկիրը չի ունեցել, չնայած այս փաստաթղթի մշակման և ընդունման տարբեր գործընթացներ են եղել։ Սա միակ ոլորտային ռազմավարությունն է, որ օրենքի կարգավիճակ ունի՝ ընդգծելով […]
Կառավարությունը հաստատեց հերթական ռազմավարությունը. այս անգամ՝ կրթության ոլորտում
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոց» դրամաշնորհի շրջանակում օգոստոսի 15-25-ն իրականացնում է հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ նվիրված պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության խնդիրներին։
Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլլաևը, ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է դպրոցներում թյուրքական պատմության և թյուրքական աշխարհագրության առարկաների դասավանդումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Մեկնարկել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթը: Ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում:
Կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է շուրջ 15,7 մլն դրամ՝ Համահայկական կրթական խորհրդաժողովի կազմակերպման համար:
ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է 10,8 մլն դրամ՝ Համահայկական հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի ու տեղեկատվության վարչությունից։
Պետք է կտրուկ մեծացնել ուսուցիչներին տրվող արտոնությունները։ Քանի որ մենք տարիներ շարունակ անտեսել ենք ուսուցիչներին, հիմա փրկության միակ ձևը նրանց թանկ վճարելն է։ Առանց չափազանցության, Քիմիայի, Ֆիզիկայի, Աշխարհագրության, Կենսաբանության ուսուցիչներն արդեն մտնում են մանկավարժության «Կարմիր գիրք»։
Հուլիսի 12-18-ն առցանց ձևաչափով անցկացվել է Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 2 բրոնզե մեդալ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական դպրոցների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը կանցկացվի համակցված (առկա և հեռավար) ձևաչափերով:
Հուլիսի 10-18-ը տեղի է ունեցել Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Չինաստանն էր։ Հայաստանի թիմի 4 մասնակիցները ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հուլիսի 19-26-ը դրական միավորներ ստացած, բայց բուհերի ընդունելության հիմնական փուլից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել լրացուցիչ մրցույթին՝ թափուր տեղերի համար նշելով մինչեւ 6 մասնագիտություն։
Մեքսիկայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակներ` Մեքսիկայի կրթական հաստատություններում սովորելու ցանկություն ունեցող օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար:
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնին հավակնորդների համար սահմանվում են մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի պահանջները, Հայաստանի իրավական ակտերի տեղեկատվական համակարգում հրապարակվել է պաշտոնական պարզաբանում:
Հուլիսի 10-17-ը տեղի է ունեցել Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադան, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էին 5 աշակերտներ, նվաճել է 3 բրոնզե մեդալ: Մասնակիցներից երկուսն արժանացել են գովասանագրերի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ–ից։
ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում կբացվի հուլիսի 20-ին՝ ժամը 09։00-ից։
Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Նորվեգիան էր, երկու տեսական փուլերով և առկա ձևաչափով անցկացվել է հուլիսի 6-16-ն Օսլո քաղաքում։ Օլիմպիադային մասնակցել է 104 երկրի 589 աշակերտ, որոնցից 521-ը՝ արական, 68-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ։
Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում ինստիտուտները, այդ թվում` դպրոցները, ուժեղ չեն։ Եվ նման իրավիճակում թելադրող են դառնում, այսպես կոչված, «գորշ կարդինալները»։ Հայաստանին ամենամեծ վնասը հասցնում են ոչ թե կաշառակերները, կաշառատուները, այլ «հարցեր լուծողները»։ Հենց նրանք են մարդկանց առաջարկում կաշառքով հարցեր լուծել։ Այս մարդկանց համար կարևոր չէ, թե ով է իշխանության։ Նրանք աշխատում էին և’ նախկինների օրոք, և’ ներկաների։
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն դիմորդները, որոնք չեն հասցրել կրթության ավարտական վկայականները ներբեռնել dimord.am կայքում, կարող են դրանք մուտքագրել հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում:
Բոլոր աշակերտներն էլ արժանացան մեդալների, ինչն արդեն ընկալում ենք որպես նորմալ երևույթ։ Թիմի անդամներից երեքը ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ համադասարանցիներ Ռուբեն Համբարձումյանը, Վահագն Հովհաննիսյանը և Վահրամ Ասատրյանն էին, որոնց մաթեմատիկայի ուսուցիչը Tigran Margaryan էր։ Մյուս մրցանակակիրներն են Հայկ Կարապետյանը (ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ), Արայի Խալաթյանը ( «Քվանտ» վարժարան շրջանավարտ) և ֆիզմաթ դպրոցի 11֊րդ դասարան փոխադրվող Արեգ Մկրտչյանը։
«Այս տարի, ցավոք, նախորդ տարվա համեմատ՝ 240-ով պակաս է դիմորդների թիվը, եղածների մեծ մասն էլ, արդեն ունենք նախնական տվյալները, ձախողել է երկու առարկաներից մեկի քննությունը: Կան դիմորդներ, որ երկու առարկան էլ ձախողել են: Ունենք բավականին վատ պատկեր»: