Եկող շաբաթվա սկզբին կհրապարակվի նաև ատեստավորման անցկացման ժամանակացույցը»,-նշել է նա։
«Հանրակրթության նոր չափորոշչի կիրառման տեսանկյունից բավականին առաջընթաց կա։ Չափորոշչով նախատեսվում է էապես բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, ուսումնական գործընթացը դարձնել առավել երեխայակենտրոն, իրականացնել բեռնաթափում։ Մենք հրաժարվել ենք անբավարար գնահատման շեմից։ Կրտսեր դասարաններում միավորային գնահատումը փոխարինել ենք ոչ միավորային և ձևավորող գնահատմամբ։
Հայաստանի Հանրապետության որոշ դպրոցներում այս տարվանից վրացերեն կուսումնասիրվի: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 2 բրոնզե մեդալներ: Օգոստոսի 7-15-ն Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում հիբրիդային (առկա և առցանց) ձևաչափով տեղի է ունեցել Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 90 երկրի 353 աշակերտներ: «Քվանտ» վարժարանից Արայի Խալաթյանը (12-րդ դասարան) և Համլետ Պետրոսյանը (11-րդ դասարան) արժանացել են բրոնզե մեդալների: Օլիմպիադայում իրենց ուժերն […]
Առավել շատ թվով շրջանավարտներ՝ 156 հոգի, ընտրել են Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետները։
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաշատ դիմորդների թվով առաջնագծում էին մի քանի հիմնական մասնագիտություններ՝ Իրավագիտություն, Բուժական գործ, Միջազգային հարաբերություններ, Հանրային կառավարում, Կիրառական մաթեմատիկա և այլն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ:
168.am-ը ներկայացնում է պետական համալսարաններն ու թափուր տեղերի թիվը՝ ըստ մասնագիտությունների: Ընտրել ենք այն մասնագիտությունները, որտեղ թափուր տեղերը շատ են: Խոսքը առկա և ոչ հեռակա թափուր տեղերի մասին է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը:
Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով տեղի է ունեցել 29-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր (667 ուսանողներ, որից 168-ը՝ առկա, 499-ը՝ առցանց):
Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:
«Դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք չի պահանջվում»,- դեռևս հուլիսի 29-ին Ֆեյսբուքի իր էջում գրել էր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը;
Սկսվել է Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը imdproc.nk.am կայքէջում։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Հայաստանում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսի խոսքով՝ Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 180 հոգի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստին առնչվող հարցեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ներկայացրել է 2022-2023 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների արդյունքները, ամփոփիչ տվյալները, անդրադարձել հեռակա ուսուցմամբ ընդունելության կարգի փոփոխությանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ այս տարի ևս կիրառվել է մեկ մասնագիտություն, մեկ բուհ սկզբունքը, ինչը ենթադրում է, որ դիմորդն առաջին փուլում հայտագրում էր մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը, և արդեն լրացուցիչ փուլով հնարավորություն է տրվում հիմնական փուլի մրցույթը չհաղթահարած դիմորդներին՝ դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը: Ընդունելության քննությունները բոլոր բուհերում սահմանված են եղել միասնական չափանիշներով, երկու միասնական քննության պարտադիր պայմանով:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ դասախոս, Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` 7 տարի առանց ռազմավարության կրթության ոլորտը կառավարելուց հետո կարևոր է համարում նման փաստաթղթի ընդունումը, սակայն նկատում է՝ այս փաստաթուղթն ունի ընդամենը որպես թուղթ մնալու և կյանքի չկոչվելու խնդիր, որովհետև գրվել է ընդամենը փորձագիտական խմբի կողմից, և դրա ռազմավարության մշակման ժամանակ հանրային լայն մասնակցություն չի ապահովվել, ինչի բացակայությունը հետագայում խնդիր է ստեղծելու ցանկացած գրած բան իրականություն դարձնելու համար։
Սեպտեմբերին լույս կտեսնի Դավիթ Սամվելյանի և Նաիրա Աբրահամյանի հեղինակած «Հայ ժամանակակից գրականություն-7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների քրեստոմատիաները», որը 2022 թվականի հունիսի 20-ի N 1163-Ա/2 հրամանով որպես ուսումնական նյութ՝ երաշխավորել է ԿԳՄՍ նախարարությունը։
Genesis Armenia-ի հիմնած ադրբեջանագիտության կենտրոնի առաջին շրջանավարտներն ստացան իրենց ավարտական վկայականները։ Ավարտական քննությունը, որը կազմված էր բանավոր ու գրավոր բաղադրիչներից, տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանում։
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա են ուսուցիչների թափուր հաստիքներ, և առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը:
Հուլիսի 26-ին ավարտվեց բուհերի թափուր տեղերի համար հայտեր ներկայացնելու ժամկետը։ Շուրջ 800 դիմորդներ դուրս են մնացել մրցույթից։ Եվ նրանց հնարավորություն է տրվում ներկայացնել 6 հայտ այն մասնագիտությունների գծով, որոնցում թափուր տեղեր են առկա, և քննությունները համընկնում են։ Սա մի շարք բուհերի և մասնագիտությունների համար վերջին հնարավորությունն է՝ համալրելու առկա բաժնի տեղերը։
Դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք չի պահանջվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը;
Արսեն Գասպարյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, 12 գիտական հոդվածի, 2 մենագրության, 5 թեզիսի հեղինակ է: Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումն իրենց հայտնաբերած քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii:
«Սա անկյունաքարային մոտեցումներից է Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած Կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրի, որը դեռ պետք է քննարկվի ու ընդունվի Ազգային Ժողովի կողմից։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարությունը հավանություն տվեց կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրին, որն այնուհետև պետք է քննարկվի և ընդունվի ԱԺ կողմից։ 2016-ից սկսած կրթության ռազմավարություն երկիրը չի ունեցել, չնայած այս փաստաթղթի մշակման և ընդունման տարբեր գործընթացներ են եղել։ Սա միակ ոլորտային ռազմավարությունն է, որ օրենքի կարգավիճակ ունի՝ ընդգծելով […]
Կառավարությունը հաստատեց հերթական ռազմավարությունը. այս անգամ՝ կրթության ոլորտում
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոց» դրամաշնորհի շրջանակում օգոստոսի 15-25-ն իրականացնում է հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ նվիրված պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության խնդիրներին։