
Այս ուսումնական տարում Գեղարքունիքի հանրակրթական դպրոցներ են ընդունվել շուրջ 28․655 1-12-րդ դասարանցիներ

Սեպտեմբերի 1-ից Գեղարքունիքի մարզային ենթակայության 116 հանրակրթական դպրոցներում եւ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 8 ուսումնական հաստատություններում մեկնարկել է նոր ուսումնական տարին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿԳՄՍ վարչությունից, նախնական տվյալներով 2022-2023 ուսումնական տարում մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներ կհաճախեն շուրջ 28 հազար 655 1-12-րդ դասարանցիներ, որոնցից շուրջ 2900-ն առաջին դասարանցիներ են։
Նոր ուսումնական տարում Գեղարքունիքի մարզից ատեստավորման հայտ է ներկայացրել 200 մանկավարժ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սեպտեմբերի 17-ից ուսուցիչների ատեստավորման գործընթացը կմեկնարկի այդ նպատակով ԳԹԿ-ի կողմից ձեւավորված քննական կենտրոնում՝ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում։
Խոսրով Խլղաթյան