ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, նշել է, որ անցած տարի սեպտեմբերին ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը մասնակցել է Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին» և վերադարձել դրական տպավորություններով ու համագործակցության մեծ ակնկալիքներով:
Հունվարի 15-ից մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները:
Հիշեցնենք, որ Արցախն արդեն 41 օր գտնվում է լիակատար շրջափակման մեջ։
Ի պատասխան՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ ռուսական կողմը մտահոգ է ստեղծված իրավիճակով և հետևողական քայլեր է ձեռնարկում կոնֆլիկտի լուծման ուղղությամբ:
Հունվարի 11-ին տեղի է ունեցել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի հերթական նիստը, որը նախագահել է Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը:
«Այսինքն՝ մենք այս պահին ցանկանում ենք, ոչ թե՝ մի բան ուտենք, այլ ուզում ենք ճանապարհը բացվի, սրա տակ որևէ այլ բան չպետք է դիտարկենք, այլ ոչ թե սպասենք տալոնի և գնանք ձու ստանալու հերթ կանգնենք։ Բլոկադան միայն արցախյան խնդիր չէ, սա հայկական հարց է։ Արցախում գիտակից խավը գտնում է, որ Հայաստանը չպետք է գնա զիջումների հենց այս բլոկադայի համար, պայմաններն ինչքան էլ սուղ լինեն, Հայաստանը դա մեր տարածքն է, մենք Արցախում ենք ապրում, և ինչպես Արցախն է մեր տարածքը, այնպես էլ՝ Սյունիքը։ Նկատի ունեմ, որ սա մեր հողն է, ու մենք բոլորս պետք է ոտքի կանգնենք»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հավելենք, որ քննություններն անցկացվելու են Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):
«Հայ գիրք» և «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում թվայնացված էջերի քանակը կազմել է 12 միլիոն 195 հազար 435 էջ:
Ելույթ է ունեցել նաև Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը.
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը խնդրի վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց, որ միասնական քննություններ ձմռան ամիսներին առաջին անգամ են կազմակերպվում: Հայտագրումն ավարտվել է դեկտեմբերի 26-ին:
Հունվարի 15-ին տեղի են ունեցել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները:
Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի դասագործընթացը կկազմակերպվի ժամը 9:00-ից մինչև 13:00-ն՝ առանց սննդի։
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կկայանան հունվարի 15-ից փետրվարի 12-ը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով հունվարի 13-ին տեղի է ունեցել հանդիպում հանրակրթության նոր չափորոշիչների ներդրմամբ պայմանավորված դասագրքերի հրատարակության գործընթացով հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ:
Կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարից:
Կապանից ուսուցիչները Որոտան «ուազով» են դասի գնում. ընդդիմադիր պատգամավորը՝ Ժաննա Անդրեասյանին
Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից՝ սննդի բացակայության պատճառով:
31 օր է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը:
Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից:
Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – ասվում է հաղորդագրությունում:
Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական միության հայաստանյան գրասենյակին, Միացյալ ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) և վերջինիս Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների դեսպանատներին՝ կապված Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման և ահագնացած հումանիտար ճգնաժամի հետ։
Հայաստանի տարբեր մարզերում գործող «Արմաթ» ինժեներական խմբակների ռոբոտաշինությամբ զբաղվող դպրոցականներին համախմբել է «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը:
Դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն պարապմունքները բոլոր այն կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։
Վերջին 30 տարիներին մեր թույլ տված ամենակոպիտ սխալը կատարյալ անտարբերությունն է ապագայի նկատմամբ։ Մենք միշտ զոհաբերել ենք ապագան հանուն ներկայի, հանուն այսրոպեական խնդիրների լուծման։ Հանրապետության հրապարակի շենքերի վնասումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ բացարձակապես չի մտահոգում ապագան։ Կարևորը՝ հենց հիմա և հենց հրապարակում «հեքիաթ» ապահովենք, մարդկանց «աչքի շոկոլադներ» տանք։ Իսկ թե 100 տարի հետո ինչ կլինի այդ շենքերի հետ, դա մեզ հետաքրքիր չէ, քանի որ այդ ժամանակ մեզանից ոչ ոք այլևս չի լինի։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին եղել է նաև Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանում:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ում ավարտվեց ռեկտորի ընտրությունը: Գործող ռեկոտր Կարինե Հարությունյանը վերընտրվեց ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12:8 հարաբերակցությամբ։ Այս մասին 168.am-ին հայտնեցին համալսարանից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը:
«Հայկական ժամանակի» դեկտեմբերի 7-ին հրապարակած «Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասեր են հասցվել կրթական հաստատությանը» վերտառությամբ հոդվածում խեղաթյուրված փաստեր են ներկայացված։