
Մեկնարկում է «Արարող սերունդ» նախաձեռնության կողմից իրականացվող SMM մեկամսյա անվճար դասընթացը

Դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 18։30 Մելիք Ադամյան 2/2 հասցեում գտնվող երիտասարդական կենտրոնում կտրվի «Արարող սերունդ» նախաձեռնության կողմից իրականացվող SMM մեկամսյա անվճար դասընթացի մեկնարկը։
ՀՀ պետական և ոչ պետական ԲՈՒՀ-երի ու քոլեջների՝ ծրագրին դիմած 120 ուսանողներից, հարցազրույցի փուլը հաղթահարելով, 25 լավագույնները ստացել են դասընթացին մասնակցելու հնարավորություն։ Դասընթացը կտևի 1 ամիս․ կանցկացվի շաբաթական 2 անգամ՝ 1,5 ժամով։
Ամփոփիչ ավարտական քննությունը հաջող հանձնած մասնակիցները կստանան հավաստագրեր։ Ամենաբարձր բալեր հավաքած մասնակիցներին կտրվի անվճար պրակտիկա անցնելու հնարավորություն։
«Արարող սերունդ» նախաձեռնությունը կարևորում է նմանատիպ ծրագրերի իրականացումը՝ հնարավորություն տալով երիտասարդներին ձեռք բերել նոր գիտելիքներ։