Փաշինյանական արդարադատության դեմքը. Արմեն Դանիելյանը կալանավորեց Արթուր Սարգսյանին

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորել է Սիսիանի նախկին քաղաքապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, ով ապօրինի անազատության մեջ էր պահվում ամիսներ շարունակ և 20 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել միայն հոկտեմբերի 14-ին:

«Որպեսզի պատկերացնեք իրավիճակի խեղման աստիճանը` վերաքննիչ քրեական դատարանի ամենահայտնի դատավորը` կալանավորեց պատգամավոր Արթուր Սարգսյանին…»,- գրել էր Արամ Վարդևանյանը:

168.am-ի ճշտող հարցին, թե արդյո՞ք դատավորն Արմեն Դանիելյանն է եղել, Արամ Վարդևանյանը պատասխանեց՝ ուրիշ ո՞վ…

Իրականում որևէ կասկած չէր հարուցում դատավորի ով լինելը. Ըստ ամենայնի Վերաքննիչ քրեական դատարանում ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի ու գործիչների կալանավորման պարտականությունը դրված է Արմեն Դանիելյանի վրա:

Հիշեցնենք, որ մենք արդեն գրել էինք այն մասին, որ կորոնավիրուսով հիվանդ Արմեն Դանիելյանը չի հանձնել իր վարույթում անհապաղ քննման ենթակա կալանավորման գործերը, որպեսզի վերադառնա ու կայացնի այն որոշումը, որն իրենից սպասում են: Առաջինը Քասախի համայնքապետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հորը՝ Արա Մկրտչյանին կալանավորելն էր, ինչը Արմեն Դանիելյանը հաջողությանբ իրականացրեց, հիմա հերթը, փաստորեն, Արթուր Սարգսյանինն է:

Նիկոլական արդարադատությունը հենց այսպիսին է լինում. այն ունի Արմեն Դանիելյանի դեմքը:

Տեսանյութեր

Լրահոս