Կորոնավիրուսի հետ կապված՝ Հայաստանի ուսումնական հաստատությունների գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցված է։ Սա նոր ու հետաքրքիր իրավիճակ է ստեղծում կրթության համար։ Հեռավար կրթությունը միշտ եղել է՝ որպես դեմ առ դեմ կրթությանը զուգահեռ գոյություն ունեցող համակարգ։ Հիմա աշխարհում առաջին անգամ ստեղծվում է մի վիճակ, երբ հեռավար կրթությունը որոշ ժամանակով դառնում է ֆորմալ կրթության կազմակերպման միակ հնարավոր ձևը։ Սա յուրահատուկ գիտափորձ է՝ հասկանալու համար, թե ինչպիսին կլինի միայն հեռավար ձևով աշխատող կրթությունը։
168.am-ը մարտի 10-ին «Հայաստանը տեղեկատվական դաշտում շարժվում է կարծրատիպերով» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նախկին բարձրաստիճան զինվորականներից մեկը մտահոգություն էր հայտնել, թե «յոթ փակի տակ» ենք պահում մեր զինանոցում եղած հզոր միջոցները և դրանք կամ դրանց հնարավորությունները պատշաճ մակարդակով չենք ներկայացնում` ի գիտություն Ադրբեջանի և ի պատասխան սպառազինության ադրբեջանական հրապարակային ցուցադրումների:
«Բանկերի ֆինանսական վիճակը կախված է լինելու տնտեսության վիճակից։ Այսինքն, եթե մեր տնտեսության առանձին ոլորտներ լինեն լավ վիճակում, ապա խնդիրներ չեն ունենա։ Կան ոլորտներ, որոնք բանկերից գումար են վերցրել և դրել իրենց բիզնեսում, հիմա, երբ ժամանակը գա, նրանք այդ գումարները պետք է հետ վերադարձնեն բանկերին»:
Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շուրջ 168․am-ը զրուցել է Արցախի նախագահի թեկնածու, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր Դավիթ Բաբայանի հետ։
Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է:
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու իրավաչափության մասին 168.am-ի հարցերին պատասխանում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ հայտարարված արտակարգ դրությանը և ընդհանուր իրավիճակին։ Վարչապետ Փաշինյանը նախ տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք, այսինքն՝ այս պահին կա 52 կորոնավիրուսով ախտորոշված դեպք, որից 32-ը կապված է Էջմիածնի հետ, իսկ մնացածը կապված են արտադրամասի հետ։
168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձեց ճշտել, թե կորոնավիրուսի հետ կապված որքանո՞վ է ապահովված տարբեր երկրներում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների անվտանգությունը և ծառայությունը: Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը նշեց.
Այսօր գրանցված կորոնավիրուսի 15 դեպքից բացի, գրանցվել է ևս 7 դեպք:
Չարենցավանում կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել:
Իշխանություններն այդպես էլ չգիտակցեցին կորոնավիրուսի հետ կապված խնդրի լրջությունը։ Մինչ վարչապետը հայտարարում էր, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմ առաջացնի», վիրուսն անարգել տարածվեց Հայաստանում։ Ու հիմա՝ իշխանությունների անպատասխանատու և անլուրջ վերաբերմունքի հետևանքով, սպառնալիքի տակ է հայտնվել ամբողջ երկիրն ու տնտեսությունը։
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուըքյան գրառում է կատարել:
Արցախի Պաշտպանության բանակն իր խնդիրը ցանկացած իրավիճակում բարձր մակարդակով է իրականացնում: Քաղաքական, հասարակական տարբեր նշանակություն ունեցող կարևոր միջոցառումների օրերը բացառություն չեն. ըստ անհրաժեշտության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում:
Կորոնավիրուսի տարածումով պայմանավորված՝ պետությունները կանգնած են նոր մարտահրավերների առջև: Մասնագետներն ու փորձագետները կանխատեսում են անգամ տնտեսության պարալիզացիա, տնտեսական ճգնաժամ: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ կանխելու տնտեսական հնարավոր ճգնաժամը Հայաստանում:
Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ ճիշտ է՝ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված՝ շատերը մեկուսացվել են, սակայն այստեղ այն իրավիճակը չէ, ինչ Իտալիայում, քանի որ Հայաստանում այդ աստիճանի խուճապ չկա՝ մարդիկ դուրս են գալիս, քայլում են, որոշ դեպքերում՝ շփվում։ «Հոգեբանական խնդիրներ են առաջանում, երբ մարդը բոլորովին մեկուսանում է, ուստի ոչինչ չի խանգարում, որ դուրս գան, մի քիչ քայլեն, իհարկե, դիմակ կրելով։ Կարող են ֆիզիկական վարժություններ անել, խոսել հեռախոսով. գոնե հեռախոսով խոսելու դեպքում վիրուսը չի փոխանցվում։ Մեկուսացման դեպքում տագնապներ են առաջանում, քանի որ, երբ մարդու մոտ չի բավարարվում բավարար շփումը, նրա մոտ խնդիրներ են առաջանում»:
ՀՀ կառավարությունը արտակարգ դրություն հայտարարելու որոշման նախագծով սահմանեց արտակարգ դրության ընթացքում հարսանիքներ, հուղարկավորություն և այլ միջոցառումներ իրականացնելու կարգը: Այս մասին գործադիրի մարտի 16-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ կառավարությունը 30 օրով արտակարգ դրություն հայտարարեց և սահմանեց, թե կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ովքեր կարող են մուտք գործել և ցամաքային ճանապարհով լքել Հայաստանի Հանրապետությունը:
«Բանկերը պետք է տոկոսները, մայր գումարի վճարները սառեցնեն, մինչև շարժը սկսի, որ մարդիկ երկրորդ հատվածը չստանան, երկու ամիս հետո նոր մարդիկ այդ վճարները կատարեն, թե չէ մեր բիզնեսները, փոքր, միջին տնտեսությունը կոչնչանա»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
ՈւՂԻՂ․ Արտակարգ դրություն մտցնելու հարցով կառավարության նիստը շարունակվում է
Արտակարգ դրություն. ուշացա՞ծ, թե՞ ճիշտ ժամանակին կայացված որոշում. ՈՒՂԻՂ
Ինչ արգելքներ և սահմանափակումներ կգործեն մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ Հայաստանի տարածքում
ՀՀ կառավարության որոշմամբ 2020 թվականի մարտի 16-ի ժամը 17.00-ից մինչև 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 9.00-ն հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծվեց պարետատուն, որի ղեկավար նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին»:
ՈւՂԻՂ․ Արտակարգ դրություն մտցնելու հարցով կառավարությունը նիստ է հրավիրել
«ՀՀ կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն և կքննարկվի Հայաստանում կամ հանրապետության առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դաժան իրողություն է, բայց փաստ՝ այն, որ Հայաստանը տարբեր պատճառներով չխուսափեց կորոնավիրուս կոչված վարակի` երկիր ներթափանցումից, և արդեն ունենք շուրջ երեք տասնյակի հասնող կորոնավիրուսի հաստատված դեպքեր, հիմնական շրջանակը` հանրահայտ Էջմիածնի նշանդրեքից:
Ի՞նչ կլինի… Թող յուրաքանչյուրը, գոնե այս պայմաններում իր գործով զբաղվի:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ հանրապետությունում սննդամթերքի պակասության խնդիր չկա: Այս մասին Փաշինյանն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում: