«Իրենք Սիսիանի հատվածով որ փորձ են կատարել, մերոնք համապատասխան հրաձգություն են կատարում». Սյունիքի մարզպետ

«Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստներ»,- տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք՝ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

Իշխանական «Հայկական ժամանակ» կայքն էլ հստակեցրել էր նաև հատվածը, որտեղ զարգանում են իրադարձությունները՝ Սյունիքի մարզ՝ Ծիծեռնաքար լեռան դիրքերը: Համացանցում իրարամերժ տեղեկություններ են տարածվում նաև հայկական կողմի կորուստների մասին:

168.am-ն այս և այլ տեղեկություններ ճշտելու ակնկալիքով կապ հաստատեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ, նա, սակայն, այս պահին այլ մանրամասների չէր տիրապետում.

«Իրենք Սիսիանի հատվածով որ փորձ են կատարել, մերոնք համապատասխան հրաձգությունն են կատարում: Այդքանը գիտեմ, ուրիշ բան այս պահին չեմ կարող ասել» :

Ավելի վաղ զրուցել էինք նաև Գորիսի ու Սիսիանի փոխհամայնքապետերի հետ, որոնք նույնպես մանրամասներ չէին հայտնել՝ նշելով, որ դեռևս որևէ տեղեկություն չունեն:

Տեսանյութեր

Լրահոս