Քիչ առաջ հանդիպել եմ մեր առաջին կամավորականներին: Հավաստիացնում եմ՝ մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ: Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու:
Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում հայտնում է, որ Ադրբեջանական հարձակման հետևանքով կան կորուստներ խաղաղ բնակչության շրջանում:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կենաց մահու պատերազմ է, կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս: Ազգովի պատերազմ ենք մղելու և ազգովի հաղթանակ ենք տանելու:
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի խաղաղ բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ հակառակորդը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը»:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես նշել է ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ադրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։ Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են»։
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։
2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:
Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփնակաերտը:
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել․ այս մասին Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն.
Թշնամական քարոզչությունն ու այդ քարոզչության շրջանակներում հրապարակվող «տեղեկությունները» նման են հնգամյա երեխայի սպառնալիքին, որ կոնֆետից զրկվելու պատճառով կարող է նետվել հինգերորդ հարկից։ Այդ սպառնալիքն ինքնին իռացիոնալ է, անհեթեթ, բայց կա թեկուզ մեկ տոկոս հավանականություն, որ երեխան կարող է իրականացնել այն՝ չգիտակցելով դրա լրջությունն ու անկարելիությունը։
Ռազմական գործողությունների վերսկսման նախապատրաստությունն առավել ակտիվ փուլ մտավ այս տարվա հուլիսին Տավուշում ծավալված գործողություններից հետո: Ընդ որում, այդ նախապատրաստությունը Թուրքիան ու Ադրբեջանը ծավալում են համատեղ՝ միաժամանակ ներդաշնակեցնելով իրենց անելիքները դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, քարոզչական դաշտերում:
««Հայրենիք» կուսակցությանը միանալու որոշումս պայմանավորված էր, առաջին հերթին, կուսակցության դավանած դավանանքին և գաղափարախոսությանը հարազատ լինելու հանգամանքով: Գիտեք՝ «Հայրենիք»-ը գործում է ազգային տիրույթում, կենտրոնամետ ուժ է: Երկրորդ՝ նաև համախոհ ընկերներիս ներկայությունը այս կուսակցության շարքերում: Նաև՝ այն հեռանկարը, որը «Հայրենիք»-ը տրամադրում է ազգային ուժերի տիրույթում համախմբման գործընթացներ սկսելու առումով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Հասնում ա»։ Այս՝ ոչ այն է՝ միտքը, ոչ այն է՝ անմտությունն է ընկած Հայաստանում կատարվող գործընթացների հիմքում, առավել ևս՝ երբ դրանք վերաբերում են այս կամ այն անձի դատապարտմանը, ազատազրկմանը, ունեզրկմանը։
Ի տարբերություն նախորդ Կառավարության նիստերի, երբ գերակա ոլորտում ներդրում իրականացնող ընկերություններին հարկային և մաքսային արտոնություն տալու մասին նախագծերը լինում էին զեկուցվող, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը դրանք մանրամասն զեկուցում էր, որից հետո էլ նախագծերին կրկնակի անդրադարձ էր անում վարչապետ Փաշինյանը՝ մի քանի անգամ կրկնելով տրված արտոնության չափը՝ որպես ապացույց այն բանի, թե ինչպես է գործադիրն աջակցում ներդրողին, սեպտեմբերի 24-ին հարկային արտոնության համար ներկայացված նախագիծը Կառավարության ոչ թե զեկուցվող, այլ չզեկուցվող հարցերից մեկն էր։
Շատերը կհիշեն, որ նախորդ իշխանությունների օրոք, այսօր արդեն իշխանական պատգամավորներն ու մեծ ու փոքր տրամաչափի ընդդիմադիր գործիչներ ամեն պատեհ-անպատեհ առիթներով հայտարարում էին, թե ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց պատգամավորական մանդատներն օգտագործում են զանազան բիզնես հարցեր լուծելու նպատակներով:
«Մեզ համար անակնկալ չէր, որ պարոն Ծառուկյանը պետք է կալանավորվի, մեր կողմից դա սպասելի էր, որովհետև երբ հունիսի 5-ին տեղի ունեցավ ԲՀԿ քաղաքական խորհուրդը և պարոն Ծառուկյանը հայտնի հայտարարությունն արեց, դրանից հետո իշխանության կողմից սկսվեցին քրեական գործեր հարուցվել, ֆեյքերի գրոհներ եղան, և այդտեղից պարզ էր, որ հասնելու ենք սրան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԲՀԿ ՈւԽ նախագահ Լիաննա Մանուկյանը՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 8-ի սպասվող հանրահավաքը տեղի է ունենալու:
Պաշտպանության նախարարությունը Կառավարության հաստատմանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկել է մոտ 10 միլիարդ դրամով ավելացնել նախարարությանը տրված ֆինանսավորումը։
Մինչ հասարակության մեջ շարունակվում է հներ-նորեր, սևեր-սպիտակներ պայքարը, մինչ թիրախավորվում են նախկիններն ու նրանց զավակները՝ «կոռումպացվածի» պիտակավորումներով, նախկիններից սահուն անցում են կատարում նորերի շարքեր ու լուռ, առանց ավելորդ աղմուկի՝ դիրքավորվում արդեն նոր իշխանությունների թևի տակ: Տվյալ դեպքում խոսքը, մասնավորապես, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի մասին է, ով, ըստ ԶԼՄ տարբեր հրապարակումների՝ ՊԵԿ ամենակոռումպացված գործիչներից մեկն է եղել և կա:
Չորս ամիս առաջ կառավարությունը կանխատեսում էր, որ այս տարի տնտեսական անկումը Հայաստանում կլինի 2 տոկոս։ Այսօր արդեն ունենք տնտեսական ակտիվության 6,4 տոկոս նվազում։ Ավելին, որքան տարին մոտենում է ավարտին, այնքան տնտեսության անկումը խորանում է։
Ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկն օրերս «գաղտնազերծել» էր ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև գաղտնի բանակցությունների դրվագներից մեկը: Մասնավորապես, նշվում էր գաղտնի բանակցությունների մասին Ալիևի և Փաշինյանի էմիսարների (գործակալ՝ գաղտնի քաղաքական հանձնարարությամբ այլ երկիր ուղարկված անձ) միջև: Հայաստանի բանագնացի դերում, ըստ լրատվամիջոցի, Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հարթակի հիմնադիր, գլխավոր խմբագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն է եղել, սակայն Ադրբեջանի էմիսարի անունը նշված չէր:
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։ Կալանավորվեց այն նույն Մնացական Մարտիոսյանի վճռով, որը տարբեր պատժաչաերով ազատազրկումներ էր սահմանել Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, ժամանակի այլ ընդդիմադիրների համար։
Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49 072-ի:
Մեր հանրային-քաղաքական կյանքում կա ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ, բացի ճշմարտությունից։ Հայաստանն ապրում է ճշմարտության տոտալ դեֆիցիտի պայմաններում։ Կեղծիքի ու ստի անարժեք շուկայում ճշմարտությունը ճնշվում ու բռնաբարվում է անտեսանելիորեն։ Ինչպես իշխանությունից, այնպես էլ ընդդիմությունից հասարակությունը ստանում է կեղծիքի ու ստի այնքան մեծ չափաբաժիններ, որ նույն իշխանության և նույն ընդդիմության տեքստերում օբյեկտիվորեն առկա ճշմարտությունն անգամ չի հասնում մարդկանց մտքերին ու սրտերին ու հոգիներին նաև։
Ժամանակային ձևերի մեջ ամենադժվար իրացվողը ներկան է՝ իր ողջ պատասխանատվությամբ: Իսկ պատասխանատվությունից խուսափելու լավագույն միջոցն անցյալի մեջ կամ ապագայում թաքնվելն է: Անցյալը՝ որոշված, ապագան՝ անորոշ, հեշտ է որոշելիքը կիսել այդ երկու՝ ուղղակիորեն խնդիր չհարուցող տարածությունների միջև: Եվ սեպտեմբերի 21-ին Մատենադարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը հենց դրա վկայությունն էին, սակայն որոշ իմաստով՝ թերի, մասնակի: Որովհետև Փաշինյանը չի սիրում մեր անցյալը, թեպետ խորհրդանշական օրվա իրողությունը հենց անցյալի ձեռքբերում էր:
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։ Այս մասին լրագրողներին հայտնեցին նրա պաշտպանները։
«Ես կարող եմ ևս երեք հոգու մասին ասել, որոնք մասնակցել են այդ հանդիպումներին: Եթե ես ականատես չլինեի կամ ինձ մոտ փաստեր չլինեին, ես այսպիսի բաներից չէի խոսի: Մոտակա ժամանակ այդ անունները կհնչեն, դրա համար լավ կլինի, որ այդ մարդիկ իրենք ի հայտ գան, իրենց սխալն ընդունեն, պատիժը կրեն և իմ մուտքն էլ բացեն, որ ես վերադառնամ Հայաստան: Այս երեք հոգուց երկուսն ինձ անձամբ ճանաչում են, ես էլ իրենց եմ շատ լավ ճանաչում, իրենք այսօր բարձրաստիճան քաղաքական գործիչներ են և ներկայացնում են իշխող ուժը: Մյուս մասնակիցը հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է, որը գործում է Հայաստանում և ֆինանսավորվում է Սորոսի կողմից»,- ասաց նա:
Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը՝ ՈւՂԻՂ: