«Դեպուտատի եղբայրը՝ Գռզո ա անունը, անձամբ ներկա է եղել արյունահեղությանը». Ապարանում սպանվածի հորեղբայր

Ապարան քաղաքի կենտրոնական հրապարակում վաղ առավոտից հավաքվել և բողոքի ակցիա են իրականացնում հունիսի 19-ի արյունահեղության զոհ դարձած, ինչպես նաև ծանր վիրավորում ստացած տղաների հարազատները։

Սպանվածներից Համիկ Միքայելյանի հորեղբայրը՝ Աբրահամ Միքայելյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ արյունահեղություն կատարողները չպետք է մտնեն Ապարան.

«Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ մի հոգի է եղել, մի հոգի չի՛ եղել, մի հոգին չի կարա տենց բան անի: Ոստիկանությունն էլ չգիտեմ՝ ինչ ձև է աշխատում, որ զինված հանցավոր խումբ է գալիս Ապարան, որը կազմակերպում են մի քանի հոգի, զինված մտնում «սպանում» են 7-8 հոգու, որոնցից երկուսը մեռնում են, մեկը կյանքի համար պայքար է տալիս, մնացածն էլ վիրավորված՝ հիվանդանոցում:
Մեր պահանջն է, որ այդ մարդիկ՝ Փարվանյան Էդգար (Արագածոտնի փոխմարզպետ:-Ն.Խ.), դեպուտատը (Մաթևոս Ասատրյան, ՔՊ:- Ն.Խ.) դեպուտատի ախպոր տղեն անձամբ մասնակից են եղել, կազմակերպել են, կազմակերպողն էլ է մասնակից, ավելի վատ մասնակից, քան անողը, հորեղբոր տղերքը Փարվանյան Էդգարի՝ Ղարիբյան Կառլեն՝ հորքուրի տղեն ա…»:

Լրագրողների դիտարկմանը, որ թե Արագածոտնի փոխմարզպետը, թե ՔՊ-ական պատգամավորը հերքել են իրենց փոխկապակցվածությունը միջադեպին, սպանված երիտասարդի հորեղբայրն ասաց.

«Իհարկե, կհերքի, ոչ մեկ չի ասի` բան եմ կազմակերպում, տեղյակ եմ ամեն ինչից, որ զինված խումբ է մտնում Ապարան, մարդ է մորթում…

Ռոման Փարվանյանը՝ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղան, իրենք ասում, կազմակերպում են, Ռոման Փարվանյանն էլ արդեն այստեղ է կազմակերպում, այդ խումբը մտնում է Ապարան ու էդ արյունահեղությունը կատարվում է…
Տեղեկացված ենք, որ դեպուտատի եղբայրը՝ Գռզո ա անունը, անձամբ ինքը ներկա է եղել էս արյունահեղությանը»:

Տեսանյութեր

Լրահոս