Բաժիններ՝

Մերձմոսկովյան շրջանում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման զոհերի թիվը հասել է 3-ի

Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքային շրջանի ղեկավար Եվգենյա Խրուստալևան Telegram-ի իր ալիքում։

«Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ մահացել է նաև երրորդ տղամարդը։ Բժիշկներն արեցին այն ամենը, ինչ կարող էին», – նշել է նա:

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել երկու զոհի և 18 վիրավորի մասին։

Մինչ այդ Մերձմոսկովյան շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել էր, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Լենինի քաղաքային շրջանում 1 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել։ Ռամենսկի շրջանում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են բազմաբնակարան շենքի վրա, որի բնակարանները վնասվել են, մարդկանց տարհանել են։

Ընդհանուր առմամբ, ուկրաինական ուժերը մարտի լույս 11-ի գիշերը Ռուսաստանի տարածքի վրա են արձակել 337 ԱԹՍ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս