
Խուլիգանություն կատարած անձինք ձերբակելվել են

Մարտի 10-ի գիշերը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Արտաշատի գիշերային ակումբներից մեկի դիմաց անվտանգության աշխատակցի հետ վիճող երկու տղամարդկանցից մեկի մոտ հրազեն կա:
Ոստիկանները շտապ մեկնեցին վիճաբանության վայր:
Պարզվեց վիճող տղամարդկանց ինքնությունը. Նոյակերտ գյուղի 46-ամյա և Արագածոտնի մարզի Աղձք գյուղի 25-ամյա բնակիչներ էին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ժամը 4.30-ի սահմաններում տղամարդիկ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, գիշերային ակումբի դիմաց վիճել են անվտանգության աշխատակցի հետ, հարվածներ հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
46 և 25 տարեկան տղամարդիկ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը: 46-ամյա տղամարդը ներկայացրել է իր մոտ գտնվող առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակը:
Նրա վարած վարած «Շեվրոլե վոլտ» մակնիշի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքերն պարզվում են: