«Եթե զիջելու լինեինք՝ առաջին կամ երկրորդ օրը կարող էինք հետ քաշվել». Մայոր
Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրով Քարվաճառը, ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին, հանձնվեց թշնամուն։ Քարվաճառի բնակիչները, Քարվաճառն անառիկ պահող պատկառելի զինվորականները, ժամկետային զինծառայողները արցունքներն աչքերին են թողել Մոնթեի ազատագրած և իրենց պաշտանության տակ գտնվող Քարվաճառը, որը թշնամուն հանձնվեց առանց մեկ փամփուշտ կրակելու։
22 տարվա զինվորական, մայոր Զարզանդ Բարսեղյանը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ կռվել է Քարվաճառում, այնտեղ է ծառայել վերջին երեք տարիներին:
Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում Քարվաճառից նույնիսկ մեկ մետր հող չեն զիջել թշնամուն։
«Եռակողմ հայտարարությունը հասկանալի է, բայց 44 օրերը ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք պահելու մեր շղթան, ընդհանրապես մեր զորամասի բոլոր մարտական դիրքերը։ Ունենք հզոր ու խիզախ զինծառայողներ, 44 օրերն այդ ամենը ցույց տվեցին։ Շատ պահեր են եղել, որ մտածել ենք, որ մեր անձնակազմից չեն մնալու, որովհետև հակառակորդը տարբեր ուղղություններով էր ուզում ներթափանցել՝ չկարողացավ։ Տարբերություն չկա, 44 օ՞ր կլիներ, թե՞ 100 օր, եթե զիջելու լինեինք՝ առաջին կամ երկրորդ օրը կարող էինք հետ քաշվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Զարզանդ Բարսեղյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում