Բաժիններ՝

Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերի վաճառքը սկսվել է

Մեկնարկել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպման տոմսերի վաճառքը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան 4 տոմս։ Նույնականացման տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:

Տոմսերի արժեքներն են՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 12000 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս