Բնակարաններ, վաստակած միլիոններ. ի՞նչ է կուտակել Սասուն Խաչատրյանը Փաշինյանի պաշտոնավարման տարիներին

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ ունի 3 բնակարան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ գնված 2019 և 2021 թվականներին, բնակարաններից 3-րդը ներկայացված է՝ որպես նվիրատվություն։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սասուն Խաչատրյանը հայտարարագրել է նաև 1 հողամաս՝ գնված 2013 թվականին։

Հայտարարագրել է 2012 թվականի արտադրության PORSCHE մակնիշի մեկ ավտոմեքենա ( լրագրողների հետ զրույցում նշել էր, որ այդ մեքենան արժե մոտ 10 միլիոն դրամ)։

Խաչատրյանի հայտարարագրած դրամական միջոցները ներկայացնելու պահին կազմել են 10,417,424.00 ՀՀ դրամ՝ ստացված ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ից, ինչպես նաև 7,111,500.00 ՀՀ դրամ՝ ստացված «Ջերմուկ Գրուպ»-ից։

Կարդացեք նաև

Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,314,460.00 ՀՀ դրամ։

Հայտարարագրել է 23,900,000.00 կանխիկ գումար և փոխառություններ՝ 16,876,573.00 ՀՀ դրամի չափով։

Սասուն Խաչատրյանը հայտարարագրել է երկու կառույցից՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ 16,043,065.00, և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ 5,366,566.00 ստացած աշխատավարձի չափը:

Ընդհանուր հայտարարագրած աշխատավարձը կազմել է 21,409,631.00 ՀՀ դրամ։

Թե ֆինանսական ինչպիսի առաջընթաց է ունեցել Սասուն Խաչատրյանը Փաշինյանի պաշտոնավարման տարիների ընթացքում, կարելի է տեսնել՝ համեմատելով Խաչատրյանի վերջին և առաջին հայտարարագրերը։

Եվ այսպես՝ Սասուն Խաչատրյանն առաջին անգամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հայտարարագիր է ներկայացրել 2017 թվականին. նա այդ ժամանակ զբաեցնում էր ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։

Այդ պաշտոնում հայտարարագրել է 1 բնակարան և 1 հողամաս. 15 միլիոն ՀՀ դրամ, աշխատավարձ՝ 2,820,335.00 ՀՀ դրամ, 1,000,000.00 ՀՀ դրամի փոխառություն և 1 տրանսպորտային միջոց՝ BMW 520 մակնիշի։

Տեսանյութեր

Լրահոս