Բաժիններ՝

Անհետ կորած քաղաքացիների թիվը նվազում է, բայց հայտնաբերված քաղաքացիների թիվը մնում է նույնը․ ԱԻՆ-ի պարզաբանումը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ պարբերաբար հաղորդագրություններ է հրապարակում պաշտոնական կայքում, տեղեկացնում զոհերի, վիրավորների և անհետ կորած քաղաքացիների թիվը։ Օրվա տարբեր ժամերին հրապարակված տեղեկությունն ու մասնավորապես անհետ կորածների ցանկը համեմատելիս մի շարք հարցեր են ծագում: Նախ ներկայացնենք անհետ կորած քաղաքացիների տարբեր ժամերին հրապարակված ցանկերը:

Ժամը 11։04-ին ԱԻՆ-ը հայտնել էր 15 անհետ կորածի մասին.

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Մարատ Շահբազյան

Կարդացեք նաև

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Կարապետ Մկրտչյան, ծնված 1974 թ

Այս թիվը ժամը 14։30-ին ավելացավ ու դարձավ 18, որոնից 1-ի անվան մոտ նշված է՝ Իրանի քաղաքացի.

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4. Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Վանիկ Կարապետյան

16 Նարինե Կարապետյան

17 Վալոդ Կարապետյան

18․ Մեհրի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)

Արդեն 16։30-ի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը նվազեց՝ դառնալով 16, սակայն զոհերի թիվը մնացել էր անփոփոխ՝ 6,  փլատակներից հայտնաբերված քաղաքացիների վերաբերյալ որևէ ստույգ տվյալ չկա։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ընդամենը նշված է՝ «Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 13-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 47-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել», առանց փոփոխության:

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մեհդի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)

16․ Մելինե Տալոյան, ծնված 1997 թ․

Այս ցուցակից հանված են անհետ կորած համարվող քաղաքացիներ՝ Կարապետ Մկրտչյանի, Վանիկ Կարապետյանի, Նարինե Կարապետյանի  և Վալոդ Կարապետյանի անունները։

168.amՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից հետաքրքրվեց, թե անհետ կորած քաղաքացիների անուններն (ցուցակները) ի՞նչ հիմնավորմամբ են փոփոխվում, քանի որ դրանց պակասելուն զուգահեռ, գտնված քաղաքացիների թվի մասին  տեղեկությունը պաշտոնական հաղորդագրության մեջ չի փոփոխվում, նույնն է նաև որոնումների արդյունքում հայտաբերվածների և   Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած քաղաքացիների թիվը։

«Մենք քաղաքացիների կողմից ահազանգեր ենք ստանում իրենց ընտանիքների անդամների, բարեկամների հետ կապված, որոնք ենթադրաբար այդ հատվածից անհետ կորած են, ըստ այդմ թարմացումներ ենք անում։ Անհետ կորածների թիվը 16-ից դարձավ 18, հետո դարձավ 19․․․

Այդ ընթացքում այս 3 ավելացած քաղաքացիները կապի են դուրս եկել իրենց հարազատների, ընտանիքի անդամների հետ, ասել են՝ ողջ են, այդ տարածքում չեն եղել․ ուղղակի խուճապային իրավիճակ է ստեղծվել ընտանիքի անդամների և բարեկամների մոտ, չեն կարողացել կապ հաստատել իրենց ազգականների հետ, մտածել են՝ այս տարածքում են, զանգել են ԱԻՆ, հիմա գտնվել են, դրա համար ցուցակից հանվել են նրանց անունները։ Այս պահին անհետ կորած քաղաքացիները ֆիքսված 16 հոգի են, որոնցից մեկը Իրանի քաղաքացի է, զոհերի թիվը՝ 6»,- ասաց Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, 56 տուժած: Անհետ կորած են համարվում 18 քաղաքացի։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները, ԱԻՆ և ՓԾ ղեկավար կազմը։

Տեսանյութեր

Լրահոս