
Այս պահի դրությամբ` 3 զոհ, 36 տուժածներ

Այսօր ժամը 13:23-ին Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահի դրությամբ, ըստ առկա՝ պաշտոնապես հաստատված տվյալների, արձանագրվել է 3 անձի մահ, իսկ ըստ մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններից ստացված ահազանգերի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 36 անձ, որոնցից 11-ը եղել է անչափահաս։