«Կինոլոգիական շները որոշակի հետք են գտել»․ ԱԻՆ խոսնակը՝ 7-րդ զոհի հայտնաբերման մասին

«Այս պահի դրությամբ ունենք 6 զոհ, 7-րդ զոհին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում»,- այսօր ժամը 14.00-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում լրագրողներին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա տեղեկացրեց, որ անհետ կորած քաղաքացիների թիվն այս պահի դրությամբ 15 է, ավելի վաղ 15 քաղաքացի փլատակներից դուրս էր բերվել․

«Մենք 15 քաղաքացու փլատակների տակից դուրս էին բերել, որոնցից 6-ը՝ մահացած վիճակում, 9-ը՝ տարբեր աստիճանների վնասվածքներով։ Այս պահին իրականացվում է որոնողափրկարարական աշխատանքներ, կինոլոգիական շները որոշակի հետք են գտել, հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում՝ տեսնելու, թե այդ հատվածում մարդիկ կա՞ն, թե՞ ոչ»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, կեսօրին տարածված պաշտոնական տվյալներով՝ կար 6 զոհ, 60-ից ավելի վիրավոր։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս